Սանձե´ք ագրեսորին. ՀՅԴ ՀԵՄ-ը երթ է նախաձեռնել դեպի ՄԱԿ-ի գրասենյակ Հակառակորդի խուճապահար փախուստը. Տեսանյութ Россия 1. Թուրքիան հրահրում է էսկալացիա Լեռնային Ղարաբաղում. Տեսանյութ
29
Իրավիճակը շփման գծում. Արծրուն Հովհաննիսյանի եւ Արման Թաթոյանի ճեպազրույցը. Ուղիղ ՊՆ մամուլի խոսնակ. Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ․ Լուսանկար ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունը ՌԴ Պետդուման կքննարկի այսօր Ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացում. Տեսանյութ Շփման գծի մի քանի ուղղությամբ հայկական ստորաբաժանումներն հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները․ ՊՆ մամուլի խոսնակ Թշնամական օդուժի հերթական կորուստը. Արցախի ՊՆ-ն լուսանկարներ է հրապարակել. Լուսանկար Արցախի ՊՆ–ն հայտնում է ևս 26 զոհված զինծառայողի մասին․ հայտնի են նրանց անունները СоловьёвLIVE.Երրորդ ղարաբաղյան պատերազմ, մարտեր Լեռնային Ղարաբաղում. Տեսանյութ Հայ֊վրացական սահմանին իրավիճակը հարթված է։ Հումանիտար օգնության մի մասն ուղարկվել է Հայաստան,մյուս մասը` վաղը. Տեսանյութ Արցախի Մարտունու շրջանում հայկական ուժերն ադրբեջանական ռազմական ինքնաթիռ են խոցել. ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Սանձե´ք ագրեսորին. ՀՅԴ ՀԵՄ-ը երթ է նախաձեռնել դեպի ՄԱԿ-ի գրասենյակ Երեկ ԱԽ նիստի վերջին 30 րոպեն անցավ ավտոմեքենաների շչակների ներքո, որ գալիս էր Հանրապետության Հրապարակից. վարչապետ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327, մահվան՝ 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 49 901 է Հակառակորդի խուճապահար փախուստը. Տեսանյութ Իրավիճակը շփման գծում. Արծրուն Հովհաննիսյանի եւ Արման Թաթոյանի ճեպազրույցը. Ուղիղ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատերազմ սկսելու որևէ պատճառ չունեն. Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում Հադրութում խաղաղ բնակիչների շրջանում ունենք վիրավորներ ու զոհ. դադարեցվել է գազամատակարարումը. շրջկենտրոնի ղեկավարը՝ պատերազմական դրության երկրորդ օրվա մասին. Տեսանյութ ՊՆ մամուլի խոսնակ. Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ․ Լուսանկար Ռուբեն Վարդանյանի ուղերձն Արցախից. Տեսանյութ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը այսօր, սխալ է թե քաղաքական, թե ռազմական թե իրավական տեսակետից ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունը ՌԴ Պետդուման կքննարկի այսօր Շատերը կասեն՝ «Վա՞խտ ես գտել», բայց պետք է գրեմ. հիշենք, որ անտեր վիրուսը ոչ մի տեղ չի գնացել, չի անհայտացել Հայկ Մարությանն՝ Արցախին աջակցելու գործընթացի կազմակերպման մասին Ադրբեջանի ագրեսիվ հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով. ՀՀ ՄԻՊ ԵԿՄ վարչության Հատուկ վաշտի կամավորները ճանապարհ ընկան առաջնագիծ. Տեսանյութ Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն. հայտարարություն Հայեր ջան, Արցախ գնացող զինակոչիկներով, կամավորներով, ոստիկաններով լի ավտոբուսներ մի նկարեք Ադրբեջանը փակում է սահմանները, որպեսզի ոչ ոք չփախչի, հայերը Հայաստան վերադառնալու տոմսեր են գնում. սա է տարբերությունը. Յուրա Մովսիսյան «Չէի ուզում գնալ, բայց փող չունեմ»․ Reuters-ը լրագրողական հետաքննության շրջանակում զրուցել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված սիրիացի վարձկանների հետ Մենք չպետք է արգելակենք մեր պետության ներսի քաղաքացիական շրջանառությունը Գլենդեյլի հայ համայնքը հաջակցություն Արցախի բազմամարդ հավաք է կազմակերպել. իրականացվել է երիտասարդ կամավորների գրանցում և ցուցակագրում. Տեսանյութ Լավ կլինի, որ կամավոր կամ զորահավաքի միջոցով մեկնող մեր հայրենակիցների վարկային պարտավորությունները կասեցվեն Ադրբեջանի ԶՈւ կորուստների թվում կա նաև ՊՍԾ-ից օդաչու․ Ռազմինֆո Ընկերներ, Վահագիս հետ անձամբ խոսեցի․ չնայած, որ նոր զոհերի անունների մեջ իրա անունն էլ կար, պաշտոնական ինֆորմացիա էր Ձեզ համար Ղարաբաղը տարածք է, մեզ համար՝ սուրբ Հայրենիք. Սուրենյան «Նախարարների որդիները կամավոր են գրվում». Արծրուն Հովհաննիսյան Արևմտամետ սրիկաները, ովքեր կփորձեն արդարացնել Վրաստանի թնշամական պահվածքը թող չմոռանան, որ ռուս-վրացական պատերազմի օրերին Հայաստանը թույլ չտվեց իր տարածքից հարվածել Վրաստանին Աղոթում եմ Հայաստանի համար. Քայնե Ուեսթի գրառումը Բորիս Մուրազին Արցախում ստեղծված իրավիճակի մասին պատմում է քրդական ամենամեծ լսարանն ունեցող հեռուստաընկերության ուղիղ եթերում. Տեսանյութ Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք Կարծում եմ, որ մեր դեսպանատունն ու ԱԳՆ-ն սրան պետք է վերջ դնեն Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում 9-ամյա երեխա է զոհվել. Տեսանյութ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության վերաբերյալ Մերձավոր Արևելքում մեզ աջակցում են մեր իրանցի, իրաքցի, սիրիացի, լիբանանցի և այլ բարեկամները Արմավիր քաղաքում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի «Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, կոտրում է սիրտս». Քլոե Քարդաշյան Հարսանիք՝ պատերազմի օրերին. Արցախի Հանրային ՀԸ. Տեսանյութ Ադրբեջանն անցել է տեղեկատվական շատ մեծ գրոհի. Խնդրում եմ վստահել բացառապես մեր ՊԱՇՏՈՆԱԿԱՆ հաղորդագրություններին Ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացում. Տեսանյութ «Դա ֆեյք է, բայց «ըստ օդում կախված լուրերի՝ իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանն է». Զոհրաբյան Արդյունաբերական արտադրանքի ծավալներն ավելացել են Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը. Մակունց Երբ որոտում են թնդանոթները, արդարություն պահանջելն անիմաստ գործ է անարդար աշխարհից «Բանակում հին ու նոր չկա». ՊՆ-ն կարեւորել է նախկին ու ներկա բոլոր բարձրաստիճան զինվորականների աջակցությունը Ռուս զինթղթակիցը հայտնաբերել է ՊԲ-ի կողմից խոցված ադրբեջանական ինքնաթիռի մնացորդները. Տեսանյութ Հայաստանի չորս ղեկավարների հանդիպումը՝ կարևոր. երբ նրանք կկանգնեն մեկ հարթակին Արցախցի գեներալները ռազմի դաշտում են Հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը․ Արծրուն Հովհաննիսյան Շփման գծի մի քանի ուղղությամբ հայկական ստորաբաժանումներն հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները․ ՊՆ մամուլի խոսնակ Իրանը զգուշացրել է խուսափել իր սահմանների մոտ սխալ նշանառություն իրականացնելուց

Տեղի է ունեցել Դատավորների ընդհանուր ժողովի քվեաթերթիկների վերահաշվարկը. ամփոփվել են արդյունքները

Հուլիսի 31-ին տեղի էր ունեցել ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը, որի օրակարգում էր մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի և 75-77-րդ հոդվածների դրույթների համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրեր Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, ձևավորվեին Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի, Դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովները:

Արդյունքների հրապարակումից հետո մամուլում տարածվել էին հրապարակումներ առ այն, որ Դատավորների ընդհանուր ժողովում ընտրությունների ընթացքում քվեատուփերից մեկում արձանագրվել է 10-ով ավելի քվեաթերթիկ, քան գրանցված դատավորների թիվն է:

Օգոստոսի 4-ին Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել էր հաշվիչ հանձնաժողովի պարզաբանումը, որ 10 ավել քվեաթերթիկների առկայությունն արձանագրել է հենց հաշվիչ հանձնաժողովը և որ 10 ավել քվեաթերթիկները հայտնաբերվել և արձանագրվել են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության ընթացքում: Պարզաբանման մեջ մասնավորապես նշված էր նաև, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 12-րդ մասի, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգի 48-րդ կետի համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովում քվեարկությունը կազմակերպելու, քվեարկողների ձայները հաշվելու և քվեարկությունների արդյունքներն ամփոփելու նպատակով Դատավորների ընդհանուր ժողովը կազմավորում է հաշվիչ հանձնաժողով, որի կողմից քվեարկության արդյունքներն ամփոփվելուց հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակում է քվեարկության արդյունքները: Փաստորեն, ներկայացվող «մեղադրանքներ»-ի հասցեատերը, ըստ էության, հանդիսանում է հաշվիչ հանձնաժողովը:

Հարկ ենք համարում նշել, որ թեև որոշ իրավաբաններ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ մամուլի միջոցներով և սոցիալական ցանցերում հրապարակային մեկնաբանությունների և հարցազրույցների միջոցով կասկածներ էին հայտնել Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում իրականացված ընտրությունների արդյունքների վերաբերյալ, այնուամենայնիվ, հաշվիչ հանձնաժողովն իրավական հիմքեր չուներ քվեարկությունից հետո փաթեթավորված և կնիքված քվեաթերթիկները բացել և վերահաշվարկ իրականացնել, քանի դեռ առկա չէ դիմում՝ ընտրություններին մասնակցած որևէ թեկնածուի կողմից:

Վերոնշված քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ արձանագրված 10 ավել քվեաթերթիկների կապակցությամբ առաջացած կասկածների պարզաբանման և մամուլում տեղ գտած շահարկումների առիթը բացառելու նպատակով՝ հաշվիչ հանձնաժողովին վերահաշվարկի դիմում է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Ստեփան Միքայելյանը: Հաշվիչ հանձնաժողովը մեկ այլ քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում է ստացել նաև Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ թեկնածուի կողմից:

Այսօր՝ օգոստոսի 14-ին, Դատավորների ընդհանուր ժողովի 31.07.2020 թվականի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողովն իրականացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամ Ստեփան Միքայելյանի դիմումի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, ինչպես նաև Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի թեկնածու Արտաշես Խալաթյանի դիմումի համաձայն՝ Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների քվեարկության արդյունքների վերահաշվարկ:

Բարձրագույն դատական խորհրդի անդամի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ամփոփումից հետո հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է հետևյալը՝

Գրանցված մասնակիցների թիվը՝ 194

Քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 194

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 3

Սուրեն Անտոնյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 73

Գոռ Հակոբյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 21

Ստեփան Միքայելյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 97:

Ամփոփելով վերահաշվարկի արդյունքները՝ հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է, որ քվեաթերթիկների քանակը համապատասխանում է քվեարկությանը մասնակցած դատավորների քանակին, իսկ Սուրեն Անտոնյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների քանակը ոչ թե 83 է, այլ՝ 73, որը չի ազդում վերջնարդյունքի վրա:

Հիմք ընդունելով վերոնշվածը՝ հաշվիչ հանձնաժողովը որոշում է կայացրել անփոփոխ թողնել իր՝ 31.07.2020 թ. որոշումը՝ Ստեփան Միքայելյանի ընտրված լինելու վերաբերյալ:

Վերահաշվարկին ներկա գտնվելու համար հրավիրվել են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի բոլոր երեք թեկնածուները, սակայն ցանկություն է հայտնել և ներկա է գտնվել միայն Ստեփան Միքայելյանը:

Ուսումնական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների քվեարկության արդյունքների վերահաշվարկին ներկա էին դիմումատու Արտաշես Խալաթյանը, նրա ներկայացուցիչը, ԶԼՄ ներկայացուցիչներ: Վերահաշվարկն իրականացվել է ուղիղ հեռարձակման պայմաններում:

Ամփոփելով վերահաշվարկի արդյունքները՝ հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է, որ հաշվիչ հանձաժողովի 31.07.2020 թ. արձանագրած արդյունքները նույնն են և մնում են անփոփոխ:

Մի շարք հասարակական կազմակերպությունների թեկնածուների՝ հաշվիչ հանձնաժողովին ուղղված դիմումների կապակցությամբ կայացվել են համապատասխան որոշումներ:

Որոշումների տակ ստորագրել են հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լիզա Գրիգորյանը և հաշվիչ հանձնաժողովի անդամներ՝ Կարեն Զարիկյանը, Արթուր Ավագյանը, Նարինե Հովակիմյանը, Անահիտ Թումանյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan