Փաշինյանի եղբայր Սամվել Ալեքսանյանը միլիոնավոր դոլարների եկամուտ է ստանալու Ադրբեջանի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի, որն իր մարմնի մեջ չի տեղավորվում. Քոչարյան Օրվա տխրահրչակ «իշխանությունները» անցան իրենց բնորոշ գործելաոճին՝ մարդկանց վրա ապօրինի գործ կարելուն
9
Մերժել ՔՊ-ին ու նրան կցվածներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրական պատարագ` ընդդեմ ինքնակոչիկների Եռաբլուրը՝ 44-օրյա պատերազմից 5 տարի անց Հրատապ եթեր. ԱԱԾ-ն՝ ընդդեմ «Մայր Հայաստանի» Ամբերդ. միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» թվեաթերթիկ թիվ 4 Աղավնատուն. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» N 4 Լեռնամերձ. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» քվեաթերթիկ թիվ 4 Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը. Լիա Սարգսյան Փողը փախնում է Հայաստանից. Վարդան Արամյան Հասարակությունը Փաշինյանին ասում է` չեմ ուզում մասնակցել քո կազմակերպած ոչ մի բանին, դեմ եմ Եկեղեցին քանդելու քո մութ ծրագրին... Պատերազմից վերադարձանք ու հրաժարական տվեցինք․ դա նման չէր պատերազմի․ «Մայր Հայաստանի» ավագանու թեկնածու (տեսանյութ) Մերժել ՔՊ-ին ու նրան կցվածներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ՔՊ-ական տնօրենը քարոզարշավին բարեգործություն է անում. «Ազատություն» ՔՊ-ն Վաղարշապատում քաղաքցիներին ապօրինի ազատում է աշխատանքից Իրական պատարագ` ընդդեմ ինքնակոչիկների Մեր բանակի կողմից ոչնչացված թշնամու զինուժի լուսանկարների «ծովը» փաստում է մեր զինվորի խիզախության մասին. իրանագետ Վարդան Ղուկասյանի անձնական բժշկի մուտքը ՔԿՀ մերժվել է. Զարուհի Փոստանջյան ԱԺ ընտրություններին մասնակից ընդդիմադիր թեկնածուների հանդեպ ի՞նչ գործեր են կարվելու Փաշինյանի եղբայր Սամվել Ալեքսանյանը միլիոնավոր դոլարների եկամուտ է ստանալու Ադրբեջանի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի, որն իր մարմնի մեջ չի տեղավորվում. Քոչարյան Եռաբլուրը՝ 44-օրյա պատերազմից 5 տարի անց ՔՊ-ն վախենում է «Մայր Հայաստան» կուսակցությունից․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Օրվա տխրահրչակ «իշխանությունները» անցան իրենց բնորոշ գործելաոճին՝ մարդկանց վրա ապօրինի գործ կարելուն Հրատապ եթեր. ԱԱԾ-ն՝ ընդդեմ «Մայր Հայաստանի» Ձեր վարչապետը մտադի՞ր է քանդել եկեղեցին․ Թաքեր Կարլսոնի հարցը՝ Նարեկ Կարապետյանին Ո՛չ մնալու ձև ունի, ոչ էլ գնալու տեղ․ «Կարճ ասած» Վարդան Ղուկասյանը պահվում է անթույլատրելի պայմաններում, որոնք լրջորեն սպառնում են նրա կյանքին․ Ահազանգ Մահացել Է ԱՄՆ կառավարության հայազգի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչ Փոլ Իգնատիուսը Ամբերդ. միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» թվեաթերթիկ թիվ 4 Աղավնատուն. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» N 4 Լեռնամերձ. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» քվեաթերթիկ թիվ 4 Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տատիկիս ասել եմ, որ համար 4-ին ընտրի, ըտենց էլ ասել եմ Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ» 7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրիում խիարը թարս բուսնեց, նույնը տեղի կունենա Վաղարշապատում. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Կալանավորելու միջնորդությունները մերժվեցին»․ Վահան Քերոբյան

Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է Բեյրութի հզոր պայթյունից հետո Լիբանանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Հայաստանի անելիքներին: Տիգրան Աբրահամյանը անդրադառնում է նաև հայկական սփյուռքի հետ կապերի, ինչպես նաև հայրենադարձության հարցում Հայաստանի դերին ու անելիքներին: Հոդվածը կարդացեք ստորև:

Բեյրութում օրեր առաջ տեղի ունեցած խոշոր պայթյունն ու դրան հետևած ողբերգական իրադարձությունները ևս մեկ անգամ առիթ էին խորհելու, թե Հայաստանի համար այս կարևոր երկրի՝ Լիբանանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հարցում ինչ անելիքներ ունի Հայաստանը։ Ընդ որում՝ երբ խոսում ենք Լիբանանի մասին, պետք է զուգահեռ դիտարկենք նաև Սիրիան, որովհետև երբ վերլուծում ենք հայկական համայնքների խնդիրները, նրանք սպառնալիքների առումով միևնույն հարթությունում են։

Հայաստանը սփյուռքի հետ հարաբերությունների հարցն ամրագրել է Ազգային անվտանգության հայեցակարգում, որտեղ հայկական սփյուռքը, համահայկական ներուժը ներկայացված են որպես ազգային արժեքներ:

Հայաստան-Սփյուռք. Համահայկականության ձևավորման ենթագլխում որոշակի մանրամասնություններով սահմանված է Հայաստանի պատկերացումները հայապահպանության, սփյուռքի ներուժի օգտագործման, Հայաստան-սփյուռք հարաբերությունների առանձնահատկությունների մասին:

Այնտեղ սահմանվում է, որ  Հայաստան-սփյուռք հարաբերությունների գերակա նպատակը հայության շահերի պաշտպանությունն է:

Միաժամանակ որպես սպառնալիք փաստաթղթում նշվում է, որ հակամարտության գոտիներում գտնվող հայկական համայնքներում կենսապայմանների վատթարացումը և ֆիզիկական գոյության վտանգը:

Հայեցակարգում սահմանվում է, որ իր հնարավորությունների շրջանակներում Հայաստանը Սփյուռքի հայրենակիցների քաղաքացիության երկրների հետ համագործակցաբար շարունակելու է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Սփյուռքի հայ համայնքներին՝ դիմակայելու անմիջական անվտանգային մարտահրավերներին:

Բեյրութում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո Հայաստանից և Արցախից պաշտոնական հայտարարություններ հնչեցին, ապա տարբեր բնույթի հանգանակությունների գործընթաց սկսվեց։ Դրան հետևեց մարդասիրական բնույթի բեռներով ինքնաթիռների՝ Հայաստանից Լիբանան թռչելը։

Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը, ի՞նչ անելիքներ ենք տեսնում և որտեղ են սկսվում ու ավարտվում Հայաստանի քայլերը։ Վերջին ժամանակներս կրկին ակտուալ են դարձել մեր հայրենակիցների հայրենադարձության հետ կապված քննարկումները։

Եթե ամբողջացնենք հիմնական մոտեցումները, ապա տեսակետները մեծ առումով երկուսն են։ Առաջին կարծիքի հետևում կանգնած խմբերը նշում են, որ հայ ժողովրդին ցեղասպանությունից, տարատեսակ ողբերգություններից կարելի է հետ պահել, եթե նրանք գտնվում են Հայաստանում։

Այսինքն՝ նրանց պաշտպանությունն ամբողջությամբ կարելի է իրականացնել միայն Հայաստանում և ըստ այդմ՝ պետք է զանգվածային ձևով, աշխարհասփյուռ հայերի աջակցությամբ, կազմակերպել հատկապես կոնֆլիկտային գոտիներում ապրող հայերի հայրենադարձության գործընթացը։

Ի դեպ, ազգային անվտանգության հայեցակարգում ևս այս մասին ամրագրումներ կան՝ Հայաստանը ձեռնամուխ է լինելու հայրենադարձության իրագործմանը՝ անհատական նախաձեռնությամբ և պետության կողմից հայրենադարձության խթանման ծրագրերի միջոցով:

Սակայն այստեղ է հարց է առաջանում՝ ի՞նչ պետք է հասկանալ հայրենադարձության խթանման ծրագրերի տակ, ի՞նչ գործիքներով և ի՞նչ ծավալով է պետությունը պատրաստ այս հարցի կարգավորման հարցով։ Եվ արդյո՞ք նման ծրագիր առհասարակ գոյություն ունի։

Երկրորդ տեսակետի կրողները նշում են, որ Հայաստանի Հանրապետության համար Սիրիան, Լիբանանը կենսական կարևորության երկրներ են, այնտեղ հայկական գործոնի առկայությունը էականորեն մեծացնում է Հայաստանի ազդեցությունն ու դերակատարությունը, հնարավորություն է տալիս այդ տարածաշրջանում առավել արդյունավետ քաղաքականություն իրականացնել։ Հաշվի են առնվում առաջին հերթին հայերի դերակատարությունը Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում, նրանց ազդեցությունը հանրային, տնտեսական և քաղաքական կյանքում։

Մի խոսքով, ստեղծված իրադրության վերաբերյալ կարծիքների պակաս չկա և եթե հաշվի առնենք, որ առաջին անգամ չէ, որ Հայաստան պետությունը նման երկընտրանքի առաջ է կանգնում և ենթադրվում է, որ գոնե վերջին 100-ամյակի վերաբերյալ այս թեմայով բազմաթիվ խորը ուսումնասիրություններ կան, ապա այս խնդրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարությունները պետք է ունենան հստակ դիրքորոշում, որի տակ պետք է դրված լինի քայլերի հաջորդականություն։

Մեկ հանգամանք ևս․ սփյուռքի հանձնակատարին չեմ ճանաչում, գործի մեջ էլ առանձնապես չեմ տեսել, չգիտեմ, իրականում այդ կառույցն այս կարևոր փուլում ինչ բնույթի կամ արդյունավետության աշխատանք է տանում, սակայն ակնհայտ է, որ նրա հայտարարությունները բավականին հակասական են, չհասկացված, իսկ դա արդեն խնդիր է։

Հայաստանից սփյուռքի տարբեր համայնքների պետք է ճիշտ ուղերձներ հասցեագրել, որպեսզի յուրաքանչյուրը, ըստ իր առանձնահատկությունների, իմանա, թե ինչ անելիք ունի Հայաստանի շահերի առաջ մղման տեսանկյունից և ինչ ակնկալիք ունի Հայաստանից ամենատարբեր իրավիճակներում։

Հայեցակարգային առումով Հայաստանը սահմանել է իր դիրքորոշումը, սակայն կատարողականի առումով դեռևս անորոշությունները շատ են։ Ի վերջո, սփյուռքում ապրող հայի համար դեռևս հստակ չէ, թե ինչ հարցերով կարող է ակնկալել մայր Հայաստանի աջակցությունը և Հայաստան տեղափոխելու պարագայում ինչ ռազմավարությամբ է առաջնորդվում մեր երկիրը։

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan