Պատգամավորը դիմել է պարետին՝ առաջարկելով դիմակներից ազատել տաղավարներում աշխատող հաղորդավարներին
Դիտել նաև
«Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կարգավիճակը բավարարում է ոչ միայն քաղաքական բանտարկյալի, այլև խղճի բանտարկյալի չափանիշներին». «Փաստ»
Վազգեն Սաղաթելյանը ևս երկու ամսով կալանավորվեց
Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորեցին
Ժուռնալիստների միությունը դատապարտում է ոստիկանության գործողությունները
Փաշինյանի ենթակաները ասել են, թե Նարեկ Սամսոնյանին մի 5-6 հոգով բռնել են... խուլիգանության հոդվածով
Համաձայն պարետի որոշման դիմակների կրումը պարտադիր է դարձել նաեւ հեռուստատեսային տաղավարներում (վերգետնյա հեռարձակվող եւ էլեկտրոնային), ռադիոտաղավարներում եւ մամուլի ակումբներում: Սա առաջացնում է լրատվամիջոցների դժգոհությունը այն առումով, որ անհնարմարություն է ստեղծում թե՛ հարցազրուցավարների, և թե՛ հյուրերի համար:
Հաշվի առնելով, որ եթերային տաղավարներում հաղորդավարի եւ հյուրի միջեւ պահպանվում է բնականոն եւ անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը՝ ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանին գրավոր առաջարկել եմ վերանայել պարետատան համապատասխան որոշումը եւ թույլ տալ տաղավարներում աշխատել առանց դիմակների:
ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից