Դիմել եմ ոստիկանություն՝ ձայն բարբառո հանապատի. Սոնա Հարությունյան
Ուզում եմ պատմեմ գլխիս եկածը...
Ուրեմն հուլիսի 23-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ընկերուհիներիս հետ քայլում էինք Արզումանյան փողոցով, այդ ընթացքում երկու չորքոտանի անցան մեր կողքով, հետո հետ եկան ու քաշեցին վզիս վզնոցն ու կախազարդը: Մինչև շոկից մի կերպ դուրս եկա, սրանք փախան շենքերի անկյուններով: Դիմել եմ ոստիկանություն, բայց ինչպես ասում են՝ ձայն բարբառո հանապատի... աշխատանքի իմիտացիա են ստեղծում, իբրև թե զբաղվում են իմ գործով, բայց ես ավելի օպերատիվ եմ աշխատում, քան իրենք: Տեսախցիկների նկարահանածը, որը ես վաղուց եմ տեսել քննիչը ընդամենը 2 օր առաջ էր դիտարկում, իսկ այսօր էլ ստացա նամակ գործի կասեցման վերաբերյալ: Հարգելի՛ ոստիկանություն, քննչական, իսկ դուք ինչի՞ համար եք, կասե՞ք, տեսանյութերն ունեք, անուն ազգանունն ունեք, գողի դեմքն ու կազմվածքը ունեք, բայց չեք կարում գողին բռնել, ո՞վ պետք է վերադարձնի իմ վզնոցը:
Ուշադրություն եմ հրավիրում այս գործի վրա, բացահայտե՛ք այն որովհետև չեմ պատրաստվում լռել և չեմ թողնելու, որ այն ջրվի:
Զբաղվեք ձեր գործով, ձեր գործը միայն դիմակներ չկրող մարդկանց տուգանելը չէ...
Հասկանո՞ւմ եք չէ՝ անցել է շուրջ 20 օր, բայց ոչ գողը կա, ոչ գողոնը...
Ashot Aharonyan
Edgar Janoyan
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia
Rima Yeganyan
Լրագրող Սոնա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից