ՀՀ ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմում անհատ քաղաքացիներ և խմբեր ՝ զինվորագրման և շփման գիծ մեկնելու խնդրանքով․ այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա․ ՊՆ «Կրակը պետք է դադարեցվի». ՌԴ Դաշնային խորհուրդը ԼՂ հակամարտության կողմերին բանակցություններ սկսելու կոչ է արել Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր․ Արցախի ՄԻՊ
27
Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ. Լուսանկար Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք. Տեսանյութ Պատերազմ են հայտարարել, պատերազմ կստանան. Արցախի նախագահ. Տեսանյութ Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաև Ստեփանակերտը (Լրացված, Տեսանյութ ) Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ Անկա՞խ է արդյոք Հայաստանը Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպշիկի հետ Վաշինգտոնում Արսեն Խառատյանը կապի մեջ է եղել Ադրբեջանի դեսպանի հետ Ինչու Փաշինյանը որոշում կայացրեց կալանավորել Գագիկ Ծառուկյանին Նիկոլ Փաշինյանն է՞լ է պատրաստվում արտահերթ ընտրություններին Գլխավորը Կորոնավիրուսի մասին
ՀՀ ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմում անհատ քաղաքացիներ և խմբեր ՝ զինվորագրման և շփման գիծ մեկնելու խնդրանքով․ այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա․ ՊՆ Վլադիմիր Սոլովյով. Հայաստանի զինված ուժերին հաջողվում է զսպել հակառակորդի գրոհները ՝ զգալի կորուստներ պատճառելով Ադրբեջանի զինված ուժերին: Կորոնավիրուսով վարակման 328 և մահվան 3 նոր դեպք «Կրակը պետք է դադարեցվի». ՌԴ Դաշնային խորհուրդը ԼՂ հակամարտության կողմերին բանակցություններ սկսելու կոչ է արել Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ. Լուսանկար Մի կողմ դնելով իշխանությունների հետ առկա քաղաքական տարաձայնությունները, այս պահին համախմբված ենք Հայաստանի և Արցախի շուրջ և ունեցած ողջ կարողությամբ նպաստելու ենք հաղթանակին․ «Հայրենիք» Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք. Տեսանյութ ՀՀ ՄԻՊ-ը միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ռազմական ագրեսիային վերջ տալու համար Ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը. Տեսանյութ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր․ Արցախի ՄԻՊ Ադրբեջանում անջատել են համացանցը. Լուսանկար ՀՀ ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմում անհատ քաղաքացիներ և խմբեր ՝ զինվորագրման և շփման գիծ մեկնելու խնդրանքով․ այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա․ ՊՆ Տանկեր Ստեփանակերտի փողոցներում. Տեսանյութ Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Արցախի բնակավայրերի ուղղությամբ հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների. Արցախի ՄԻՊ Քարոզչական հարվածները և ադրբեջանական հասարակության վրա տեղեկատվական ներազդեցությունը «Թվիթերում» Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն ու վերահսկելի է․ մարզպետ Գարեգին Բ-ն ընդհատում է Հռոմի Պապի հետ հանդիպումը և անհապաղ վերադառնում է հայրենիք Այս պահից բոլորս հայոց բանակի զինվորն ենք. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը ՀՀ ԶՈւ-ն խոցել է հակառակորդի ևս մեկ ԱԹՍ Պատերազմ են հայտարարել, պատերազմ կստանան. Արցախի նախագահ. Տեսանյութ Ադրբեջանը նախապես պլանավորել և պատրաստվել է հարձակմանը Արցախը՝ մեր թիվ մեկ թեման պետք է լինի. Ավետիք Իշխանյան (տեսանյութ) Այսօր լուսադեմից սկսած մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները՝ մեկտեղելով բոլորիս ջանքերը. Էդմոն Մարուքյան ՀՀ ՊՆ. Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց Ադրբեջանի հարձակման հետևանքով կան կորուստներ խաղաղ բնակչության շրջանում. Արցախի օմբուդսմեն Հայաստանի ԶՈՒ-ն Հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի ԱԹՍ Այսօր զբոսաշրջության միջազգային օրն է Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները. ԱՀ նախագահի խոսնակ Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաև Ստեփանակերտը (Լրացված, Տեսանյութ ) Պաշտպանության Բանակ. Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր Ամենաանհասկանալի հաշվետվությունն ու տվյալները, որ երբևէ հրապարակվել են Թուրքական ԶԼՄ-ների ակտիվ և օպերատիվ աշխատանքը առաջնագծից վկայություն է, որ Ադրբեջանը նախապես պլանավորել և պատրաստվել է հարձակմանը Հարգելի հայրենակիցներ, ձեր տեսանյութերով հակառակորդի կրակն եք ուղղորդում. Արծրուն Հովհաննիսյանի հորդորը Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ Անկա՞խ է արդյոք Հայաստանը Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Ստեփանակերտին: Քաղաքում օդային տագնապ է հայտարարվել. Տեսանյութ ՀՀ ԱԳ նախարարը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ Թշնամին Ստեփանակերտն է ռմբակոծում․ Ալիևը սպառնաց ու գործի անցավ Արցախում առավոտյան 7-ից մարդիք նստած են ռումբերի ապաստարաններում կամ պարզապես նկուղներում Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ Նիկոլ Փաշինյան Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպշիկի հետ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ․ մարտերը շարունակվում են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մարտակոչը Թշնամին հրետանային/մահապարտ անօդաչուներով հարվածել է Արցախում մեր որոշ օբյեկտների Փրկենք Ամուլսարը խուլիգանական բանդայի ազդեցությունից. Տեսանյութ, լուսանկար Վաշինգտոնում Արսեն Խառատյանը կապի մեջ է եղել Ադրբեջանի դեսպանի հետ Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի. «Հայրենիք» Պահանջում ենք փոխել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցը.ՀՅԴ Ինչու Փաշինյանը որոշում կայացրեց կալանավորել Գագիկ Ծառուկյանին ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը․ ԿԳՄՍՆ

Ուկրաինական դասեր Հայաստանի դատաիրավական համակարգի համար

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հետախուզում է հայտարարել Կիևի շրջանային վարչական դատարանի դատավորների նկատմամբ, որոնք մեղադրվում են պետական իշխանության յուրացման փորձի մեջ։ Հետախուզման մեջ է յոթ դատավոր, այդ թվում՝ Կիևի շրջանային վարչական դատարանի նախագահը։

Ըստ նախաքննության տվյալների խմբի՝ նպատակն է եղել իշխանության յուրացումը ՝ Ուկրաինայի դատավորների որակավորման հանձնաժողովը, արդարադատության բարձրագույն խորհուրդը ազդեցություն տակ վերցնելու և նրանց աշխատանքների համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու միջոցով։ 

Ըստ նախաքննության մարմինների հաղորդագրության՝ խմբի անդամները ընդունում էին «պատվիրված» որոշումներ, որոնք բխում էին քաղաքական էլիտայի և բիզնես շրջանակների շահերից։ Դատարանը կայացնում էր որոշումներ Ուկրաինայի պետական պաշտոնյաների նկատմամբ՝ ելնելով քաղաքական որոշակի շահերից։

Այս գործով անցնում է նաև Ուկրաինայինախկին նախագահ Պ. Պորոշենկոն՝ Կիևի շրջանային վարչական դատարանի աշխատանքին միջամտելու, ինչպես նաև՝Բարձրագույն Արդարադատության խորհրդի անդամների նշանակման հետ կապված։ 
Սրանք պարզագույն օրինակներ են, որոնք ոչ հեռավոր ապագայում սպառնում են նաև մեր իշխանություններին և առանձին դատավորների։ Մենք մտնելու ենք իրավական լուրջ գործընթացների փուլ։ Դա լինելու են բարդ, բարոյապես ծանր, բայց հստակ պատասխաններ ու հետևանքներ ակնկալող փուլ։

Այդ ժամանակ իշխանությունների լեգիտիմության մասին հայտարարությունները, կամ դատավորների՝ իրենց նկատմամբ ճնշումների կամ ազդեցության այլ եղանակների մասին արդարացումները չեն փրկելու, ինչպես չեն փրկում Ուկրաինայի նախկին լեգիտիմ իշխանություններին։ Քաղաքական նպատակով դատավարություններին, կալանքների մասին որոշումներին և քաղաքական ենթատեքստով իրավական գործընթացներին հաջորդ իշխանությունները պետք է գնահատական տան։ 

Ակնհայտ է, որ Հայաստանում հաջորդ իշխանությունը, ով էլ լինի, ինչպիսին էլ լինի, բացելու է սխեման՝ թե դատական իշխանության նկատմամբ ճնշման ի՞նչ մեխանիզմներ ու սպառնալիքների ի՞նչ համակարգ է գործի դրվել: Ժամանակի ընթացքում ճնշման յուրաքանչյուր դեպք քրեական գործի հիմք է հանդիսանալու: Սակայն քրեական պատասխանատվության ենթարկվելու են ոչ միայն ճնշում գործադրողները, այլ նաև նրանք, ովքեր լուռ համաձայնությամբ դարձել այդ շղթայի մի մասնիկը։ Սա պետք է գիտակցեն քաղաքական իշխանության կողմից անխնա շահագործվող դատավորները և իրավապահները։ 

Սա պետք է հասկանա Աննա Դանիբեկյանը, որի համար շատ ավելի կարևոր են վերևից իջեցվող հրահանգները, քան՝ ՍԴ որոշումը և մարդու իրավունքները։ Սա պետք է գիտակցի Արմեն Դանիելյանը, որին զարմանալի պատահականությամբ մակագրվում են բոլոր այն գործերը, որոնցով իշխանություններն ունեն կոնկրետ ակնկալիքներ, և որոնցից նա երբևէ չի շեղվում։ Սա պետք է գիտակցեն բոլոր այն դատավորները, որոնց անունները շրջանառվում են որպես իշխանությունների ցուցումները անվերապահորեն կատարողներ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահ Արթուր Մկրտչյան, Մնացական Մարտիրոսյան և Կարեն Ֆարխոյան, Շենգավիթում՝ Արտուշ Գաբրիելյան և Աննա Դանիբեկյան, Ավանում՝ Վահե Միսակյան, վերաքննիչ դատարանում՝ Արմեն Դանիելյան, Մհեր Արղամանյան, Տիգրան Սահակյան, Արմեն Բեքթաշյան, Լուսինե Աբգարյան։ 

Ամենայն հավանականությամբ՝ ազդեցությունների նույն սխեման լիարժեք գործելու է կոռուպցիայի և ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման հարցերով հատուկ ստեղծվող հակակոռուպցիոն դատարանի պարագայում։ Նախագծի հիմնավորումներն արդեն իսկ այդ կառույցի ստեղծման նպատակների առումով լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս։ Ստեղծվում է մի հավելյալ կառույց, որն ակհայտորեն որևէ ազդեցություն չի կարող ունենալ կոռուպցիայի կանխարգելման կամ կրճատման վրա, սակայն անվերապահորեն կկատարի իշխանության ցուցումները կոռուպցիոն գործերով, ինչպես նաև՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին վիճահարույց օրենքով նախատեսված գործերով։ Քաղաքական ճնշումների տակ կայացվելու են որոշումներ, որոնք մշտապես ուղեկցվելու են անվստահության կնիքով։ Իսկ դա նշանակում է, որ առաջին իսկ փոփոխության դեպքում այդ վճիռները զանգվածաբար բողոքարկվելու են։ Եվս մի իրավական գործընթաց, որ այսօր ընթանում է Ուկրաինայում, իսկ վաղը դառնալու է մեր առօրյայի բաղկացուցիչը։Սա էական է այսօրվա և վաղվա Հայաստանի համար։ 

Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan