Ոստիկանությունը, այս պահի դրությամբ, շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար
Դիտել նաև
Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը
Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 4 ամսով
Թշնամին պատրաստվում է հարձակման. Ռուբեն Հակոբյան
«Նագլիավարի խաբել են ընտրողներին». Ռուբեն Մելիքյան
Ինչ է արվում Ռուբեն Վարդանյանին և մյուսներին Հայաստան բերելու ուղղությամբ. ինչու են լուռ
Պարետը ԴԵՌ որոշում չի կայացրել՝ ավտոմեքենաներում դիմակ դնելու պահանջը վերացնելու մասին՝ չնայած երեկ հայտարարեցին այդ մասին, և շատ քաղաքացիներ, վստահելով այդ հայտարարությանը, սկսեցին դիմակ չդնել անձնական ավտոմեքենայում։
Սակայն ոստիկանությունը, այս պահի դրությամբ, ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար։
Այդ մասին հենց նոր ստացանք ահազանգ մի քաղաքացուց (դեպքը տեղի է ունեցել րոպեներ առաջ՝ Գեղարքունիքի մարզում)։
Փաստորեն, սա կա՛մ ծուղակ է քաղաքացիների համար, կա՛մ հերթական փնթիությունը։ Հարգելի՛ քաղաքացիներ, տեղյակ եղեք այս իրավիճակին՝ «տուգանքի մատերիալ» չդառնալու համար։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից