Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
25
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ

Ի՞նչ գործարք է առաջարկում Բաքուն Մոսկվային

Չնայած պաշտոնապես Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում մոտ ապագայում միանալ Եվրասիական տնտեսական միությանը, ադրբեջանական պրոպագանդան և փորձագիտական հանրությունը շարունակում են խաղարկել այս հարցը Արցախյան հիմնահարցի կարգավորման տիրույթում։ Ադրբեջանական շրջանակներում այս թեման և ուշադրությունն Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության նկատմամբ կրկին ակտիվացել է տավուշյան սրացումից հետո։

Թեև շաբաթներ առաջ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին նշել էր, որ Ադրբեջանը դեռ չի պատրաստվում միանալ ԵԱՏՄ-ին, Ադրբեջանը կարևորում է երկկողմ հարաբերությունները և բավարար է համարում ԱՊՀ անդամակցությունը Հայաստանի հետ։ Ադրբեջանցի դեսպանը նշել էր, որ Ադրբեջանը չի հրաժարվում այս ուղղությամբ համագործակցությունից։

«Այդ թեմայի ուղղությամբ շատերն են աշխատել։ Ես հանդիպել եմ ԵԱՏՄ պատասխանատու աշխատակիցների հետ։ Այս թեմայի ուղղությամբ ընթանում են տնտեսական խոսակցություններ։ Որպես դեսպան՝ կողմ եմ, որպեսզի Ադրբեջանը մոտենա ԵԱՏՄ և ՀԱՊԿ ինտեգրացիոն գործընթացներին»,-ասել է նա։ Ադրբեջանական մամուլն այս օրերին մեծ ապագա է կանխատեսում այդ միության համար և նշում, որ այն ունի ներուժ՝ դառնալու գրավիչ կառույց այն երկրների համար, որոնք գուցե հետաքրքրվեն այդ կառույցով։

Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս թեմայի ակտիվացումը պատահական չէ տավուշյան սրացումից հետո։ Ավելին, նրա խոսքով՝ ադրբեջանական արտաքին քաղաքականությունը պարբերաբար այս թեման այլ թեմաների հետ միասին սկսում է շրջանառել՝ փորձելով շոշափել Ռուսաստանի տրամադրությունները և սրա միջոցով ինչ-որ գործարքների հավանականությունը ավելի լայն կոնտեքստում։

Տարասովի կարծիքով՝ գաղտնիք չէ, որ Ադրբեջանն անընդհատ այս հարցով տարբեր փորձեր է իրականացնում՝ հասկանալու համար, թե ինչ կարող է ստանալ Ռուսաստանից։ Նրա դիտարկումների համաձայն՝ Ադրբեջանը ցանկանում է նաև հավասարակշռել իր հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի հետ։

Նա նշեց, որ տավուշյան սրացման կոնտեքստում թուրք-ադրբեջանական տանդեմը նորովի ներկայացավ, Թուրքիան նորովի ներքաշվեց այս հակամարտությունում, ռուս-թուրքական խոսակցություններ ևս տեղի ունեցան այս հարցով, քանի որ այնպես է ստացվել, որ ամենաակտիվ միջնորդը Ռուսաստանն է, որը կարողանում է ազդել կողմերի վրա, ավելի ազդեցիկ է, քան Թուրքիան, և այս հարցում չի հաջողվում թերագնահատել Ռուսաստանի դերը։

«Ադրբեջանը հասկանում է, որ բանակցությունները փակուղային են լինելու, կոշտ քննադատության է ենթարկում Մինսկի խմբին և ցանկացած նման փուլում բանակցությունների համար ակտիվացնում է թեմաները, որոնք, ըստ Ադրբեջանի, կարող են գրավիչ լինել Ռուսաստանի համար և որոշ գործարքների գաղափարներ առաջացնել։ Բայց հարց է, թե դա այս պահին որքանո՞վ է հետաքրքրում Ռուսաստանին և որքանո՞վ է իրատեսական։

Բնականաբար, Ռուսաստանի համար կառույցի ընդլայնման թեման միշտ էլ ակտուալ է, սակայն այն ավելի ակտուալ էր նախորդ տարիներին։ Ռուսաստանը ներկայումս ավելի կարևոր թեմաներ ունի իր արտաքին քաղաքական օրակարգում, իսկ ԵԱՏՄ-ն զարգացնում է՝ որպես տնտեսական կառույց։ Իհարկե, ընդլայնման հեռանկարները հետաքրքրում են Ռուսաստանին, սակայն դա միանձնյա որոշվող հարց չէ, քանի որ ԵԱՏՄ-ն կառույց է, ունի անդամներ, և Հայաստանը, բնականաբար, դրան դեմ կլինի, եթե նույնիսկ Ռուսաստանին և ԵԱՏՄ այլ երկրների, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, հետաքրքրի այդ հեռանկարը։ Բայց ես նկատում եմ, որ Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ վերջին տարիների միտումից չի ցանկանում հրաժարվել, այդ միտումը հետևյալն է՝ պահպանել որոշակի ազատություն Արևմուտքից և Արևելքից՝ խաղարկելով որոշ հարցեր։ Կարծում եմ՝ այդ թեմաների արծարծումը ունի նպատակ՝ հասկանալու Մոսկվայի տրամադրությունները, թե ինչ համագործակցության պատրաստ կլինի Մոսկվան Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության դիմաց։ Սակայն Մոսկվան հասկանում է, որ պաշտոնապես Բաքուն որևէ հայտ չի ներկայացնում, պաշտոնապես եթե լինի հայտ, կլինի պատասխան դրան, միանշանակ է, որ Երևանը դիմադրելու է, և այս առումով ստատուս-քվոյի փոփոխություն Մոսկվան այս պահին չի ցանկանա»,-ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan