Հայկակ Արշամյանը խոստացավ օգնել այն լիբանանահայերին, որոնք Արցախում բնակվելու ցանկություն կհայտնեն
Դիտել նաև
ԶԼՄ-ները հայտնել են, որ Բեյրութում հրաձգությունից հետո վիճակը հանդարտվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ներխուժել են Բեյրութի օդային տարածք. ԶԼՄ
Բեյրութում կառուցվող առեւտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել. Տեսանյութ
Բեյրութի նավահանգստում երրորդ հրդեհ է բռնկվել
Նոր պայթյուն՝ Լիբանանում. Տեսանյութ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը խոստացավ օգնել այն լիբանանահայերին, որոնք Արցախում բնակություն հաստատելու ցանկություն կհայտնեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արշամյանն ասաց օգոստոսի 12-ին կազմակերպված առցանց քննարկման ընթացքում:
«Եթե Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներից որևէ մեկը կցանկանա բնակություն հաստատել Արցախում, ես անձամբ այդ հարցը կլուծեմ»,- ասաց Արշամյանը:
Հիմնադրամի գործադիր տնօրենը հիշեցրեց, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր Լիբանանից Արցախ տեղափոխվելու ցանկություն հայտնողներին բոլոր պայմաններով ապահովելու պատրաստակամության մասին: