Այլևս չկա կանխատեսելի համաշխարհային կարգ ու չկան այս, կամ այն հարցի հզոր երաշխավորներ Ռոբերտ Քոչարյանին վերադարձվել է անձնագիրը Արցախի հակաօդային ուժերը Բայրաքթար ԱԹՍ են խփել
29
Պատերազմն ընթանում է Շուշիի տակ. մենք մենակ ենք մնացել. Արկադի Կարապետյան (Ագո). Տեսանյութ «Ալլահ ակբար», «Ո՞ւր եք հայեր», «Ձեր վերջը տալու ենք». Ֆրանսիայում ակտիվացել են Անկարային ենթարկվող ազգայնամոլ «Գորշ գայլեր» խմբավորման անդամները. Տեսանյութ Երևանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը. ՀՀ ԱԳ նախարար Թշնամին Շուշիից գտնվում է առավելագույնը 5 կմ հեռավորության վրա. պետք է միավորվել ու պատժել թշնամուն. Արցախի նախագահ. Տեսանյութ Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին Երևանն ունի անհերքելի ապացույցներ, որ Թուրքիան Սիրիայից ու Լիբիայից զինյալներ է ուղարկում ԼՂ. ԱԳ նախարար Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 47 զինծառայող․ հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 1166 է Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ եւ Մարտունի քաղաքներում. Արցախի ԱԻՊԾ Ռուսաստանը խորը մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում օտարերկրացի վարձկանների շարունակական ներգրավմամբ. Զախարովա Պուտին. Ղարաբաղում իրավիճակը կարելի է կարգավորել միայն այն ժամանակ, երբ երկու կողմերի շահերի հավասարակշռություն լինի. Տեսանյութ Պատերազմ Արցխում
Սոցիալական ցանցերում առկա և ադրբեջանական հետք ունեցող էջերի միջոցով տարածված տեղեկատվությունը՝ հակառակորդի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի թիրախավորման վերաբերյալ կեղծ է. ՀՀ ԱԱԾ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը ԱՄՆ-ի սեղանին է Պատերազմն ընթանում է Շուշիի տակ. մենք մենակ ենք մնացել. Արկադի Կարապետյան (Ագո). Տեսանյութ ՀՀ նախագահն ստորագրել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման գործառույթները․ Ոստիկանություն. Տեսանյութ Հայ կին-դիպուկահարի անկեղծ զրույցը. Տեսանյութ Հայաստանը շարունակում է ԼՂ հարցով սերտ խորհրդակցությունները ՀԱՊԿ-ի հետ. Մնացականյան Այսօր Արցախը կարիք ունի համայն աշխարհի հումանիտար աջակցության. Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Իրականացվում է զոհի կամ տուժողի մարմնի մասերի խեղում կամ խոշտանգում կամ նվաստացում. ՄԻՊ-ը հայտարարությունն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է տեղեկացնել ռազմական դրության կարգի խախտումների մասին Ադրբեջանում սպասվում է տնտեսական ճգնաժամի երկրորդ՝ առավել հուժկու ալիքը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է չճանապարհորդել որոշ մարզեր «Ալլահ ակբար», «Ո՞ւր եք հայեր», «Ձեր վերջը տալու ենք». Ֆրանսիայում ակտիվացել են Անկարային ենթարկվող ազգայնամոլ «Գորշ գայլեր» խմբավորման անդամները. Տեսանյութ Պետք է տեխնիկական լուծումներ գտնել, որի պայմաններում և մեր զոհերի թիվը կտրուկ կնվազի և միաժամանակ հնարավորություն կտա Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ առավել էֆեկտիվ պայքար տանել Երևանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը. ՀՀ ԱԳ նախարար Այլևս չկա կանխատեսելի համաշխարհային կարգ ու չկան այս, կամ այն հարցի հզոր երաշխավորներ Թշնամին Շուշիից գտնվում է առավելագույնը 5 կմ հեռավորության վրա. պետք է միավորվել ու պատժել թշնամուն. Արցախի նախագահ. Տեսանյութ Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին Շարունակվում են հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում. մի շարք զինծառայողներ կպարգևատրվեն. ՊԲ Էրդողանն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղի հարցը Երևանն ունի անհերքելի ապացույցներ, որ Թուրքիան Սիրիայից ու Լիբիայից զինյալներ է ուղարկում ԼՂ. ԱԳ նախարար Ոստիկանությունը շուրջօրյա պայքար է մղում Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեմ Գարեգին Գալստյանը թշնամական 2 միավոր ՄՄ-21 կայանք, իսկ Կարեն Հակոբի Մանուկյանը 3 միավոր «Կամազ» ոչնչացնելու համար ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների. ՊԲ ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է մինչեւ նոյեմբերի 3-ը տեղեկություն տրամադրել 5 հայ ռազմագերիների վերաբերյալ. իրավապաշտպան Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 47 զինծառայող․ հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 1166 է Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ եւ Մարտունի քաղաքներում. Արցախի ԱԻՊԾ Ռուսաստանը խորը մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում օտարերկրացի վարձկանների շարունակական ներգրավմամբ. Զախարովա Պուտին. Ղարաբաղում իրավիճակը կարելի է կարգավորել միայն այն ժամանակ, երբ երկու կողմերի շահերի հավասարակշռություն լինի. Տեսանյութ Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորը երկրի կառավարությանը հորդորել է ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց Արցախում սպանվել է իսլամական ջիհադիստների հրամանատարներից Ադել Շահիրը Ռուսաստանից 50 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Արցախ. Տեսանյութ Բաց նամակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին Ադրբեջանի հրթիռակոծության հետեւանքով կան քաղաքացիական վիրավորներ. Տեսանյութ Ուրուգվայի նախկին նախագահները համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին Այսքանով մեր հրապարակային արձագանքը համարում ենք սպառված. ՄԻՊ գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին վերադարձվել է անձնագիրը Նարեկ գյուղում որդին դանակով սպանել է մորը․ Արտաշատի ոստիկանների բացահայտումը. Տեսանյութ Ֆրանսիայում երկրորդ հարձակումն է տեղի ունեցել, այս անգամ Ավինյոնում Արցախի թեմայով բանակցություններ. ՌԴ միջնորդն արդեն Ժնևում է Հրադադար, հարձակումների դադարեցում, տեղահանվածների վերաբնակեցում. Մոսկվայում մեկնարկել են Թեհրանի՝ ԼՂ կարգավորման հարցով նախաձեռնության վերաբերյալ ռուս-իրանական բանակցությունները Խոսել եմ թուրք հանցագործի մուրճի հարվածից վիրավորում ստացած երիտասարդի քրոջ հետ. վիրահատության կարիք կա. Լենա Նազարյան Ադրբեջանի զինուժը հրակոծել է ռուսական սահմանային ուղեկալը «Ցավալի է տեսնել այս ամենը». Միխայիլ Գալուստյանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի հիվանդանոցից. Տեսանյութ Արման Թաթոյանի հայտարարությունն անակնկալ է եղել նախարար Բաթոյանի համար Արցախյան մարտերում ոչնչացված 25 վարձկանների դիերն ուղարկվել են Սիրիա. SOHR ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է. ՊՆ խոսնակ Իսրայելից հերթական բեռնատար ինքնաթիռն է ուղևորվում Ադրբեջան «Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը․ շարքերում է նաև կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Կուբաթլուն հետ վերցրած հերոսները մեր. Տեսանյութ Նիցցայում անհայտ անձը եկեղեցու մոտ դանակով հարձակվել է մարդկանց վրա. կա 3 զոհ, որից մեկին գլխատել են. Ուղիղ, Տեսանյութ

Սևրի դաշնագիրը շարունակում է մնալ ստորագրված և չեղարկման չենթարկված միջազգային պայմանագիր. «Ազգային օրակարգ»

100 տարի առաջ Փարիզի արվարձան Սևրում կնքվեց հաշտության պայմանագիր՝ Օսմանյան կայսրության և Առաջին համաշխարհային պատերազմում նրա նկատմամբ հաղթանակ տարած դաշնակից պետությունների միջև։ Այս ծավալուն պայմանագիրը նպատակ ուներ ապահովել Օսմանյան կայսրության կազմաքանդման և այնտեղ բնակվող հիմնական ժողովուրդների ինքնորոշման հետևանքով ձևավորվող նորանկախ պետությունների միջազգային ճանաչումը, փոխադարձ խելամիտ տարածքային սահմանազատումը և նրանց քաղաքացիների իրավունքների ամրագրումը և փորձ էր կատարում համապարփակ լուծում տալ դրանից բխող բազմաթիվ բարդ խնդիրների։

Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերվող հոդվածներով, ի թիվս այլոց, նաև ճանաչվում էր կայսրության հայ բնակչության՝ իր պատմական հայրենիքում անկախ ազգային պետություն ստեղծելու իրավունքը և համապատասխան կարգավորում էր նախատեսվում Օսմանյան կայսրության և նորանկախ Հայաստանի միջպետական սահմանագծման համար։ Միջազգային իրավարար մանդատով այս սահմանագծումն իրականացրած ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը այն հաստատեց 1920 թվականի նոյեմբերի 22-ին և իր որոշումը հանձնեց պայմանագիրը ստորագրած տերություններին։

Այս իրավար վճիռը, թեև արդյունքում կյանքի չկոչվեց, միջազգային իրավունքի տեսանկյունից կարևորագույն փաստաթուղթ է, որով ամրագրվել են հայ ժողովրդի իրավունքները իր պատմական հայրենիքի նկատմամբ։

Թեև ռազմաքաղաքական հետագա զարգացումների արդյունքում Սևրի պայմանագիրը փաստորեն չի վավերացվել այն ստորագրող պետությունների կողմից, այնուամենայնիվ ստորագրմանը հաջորդած միջազգային որևէ ակտով այն չեղյալ ևս չի համարվել։ Ավելին, այդ պայմանագրի հիմքում ընկած սկզբունքները և իրավակիրառ պրակտիկան հետագայում հիմք են դարձել Մերձավոր Արևելքում նորաստեղծ մի շարք պետությունների անկախության և նրանց միջպետական սահմանների ամրագրման համար։

Հատկանշական է, որ մեր տարածաշրջանում տասնամյակներ շարունակվող և դեռ սրացման միտում ունեցող ռազմաքաղաքական լարվածությունը, ու այդ համատեքստում Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի հանրապետության կողմից իրականացվող ագրեսիվ և ապակայունացնող գործողությունները պայմանավորված են նաև Սևրի դաշնագրի մի շարք առանցքային դրույթների կյանքի չկոչվելով, մասնավորապես, դրանք 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով չեղարկելու փորձի միջոցով։ Այս պայմանագրերի օրինականությունը սակայն միջազգային իրավունքի տեսակետից վիճահարույց է՝ կնքող կողմերի միջազգային ճանաչման բացակայության և նրանց նկատմամբ կնքման պահին ակնհայտ հարկադրանքի կիրառման պատճառով։

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը կարևորում է Սևրի դաշնագրի և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի դերը Հայոց Ցեղասպանության և Հայրենազրկման հետևանքների հաղթահարման հարցում՝ հայտարարում ենք․

1) Սևրի դաշնագիրը շարունակում է մնալ ստորագրված և չեղարկման չենթարկված միջազգային պայմանագիր, որի ամբողջական վավերացումը տեղի չի ունեցել հիմնականում տարածաշրջանում ռազմաքաղաքական նոր իրավիճակի առաջացման արդյունքում, սակայն որի հիմքում դրված սկզբունքները պահպանում են իրենց արդիականությունը՝ Հայկական հարցի արդարացի լուծման տեսանկյունից:

2) Առայսօր Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև գոյություն չունի որևէ այլ պայմանագիր, որը միջազգային իրավունքին համապատասխան լուծել է միջպետական սահմանագծման խնդիրը, այն դեպքում երբ Թուրքիայի հանրապետությունը շարունակում է բռնակալել 1918-1920 թվականններին Հայաստանի հանրապետության մաս հանդիսացող մի շարք տարածքներ:

3) Նմանապես, չի լուծված Օսմանյան կայսրության հայ բնակչությանը Հայոց Ցեղասպանության և Հայրենազրկման հետևանքով հասցված վիթխարի մարդկային, նյութական և մշակույթային կորուստների հատուցման և այդ բնակչության ինքնորոշման և սեփական պետության ստեղծման հարցը:

4) Ի լրումն, Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերվող հոդվածների իրականացման ձախողումը հանգեցրել է Թուրքիայի կողմից Հայաստանի հանրապետության նկատմամբ շարունակ դրսևորվող թշնամական քաղաքականության, Թուրքիայում հայ փոքրամասնության նկատմամբ այլատյաց դրսևորումների, ինչպես նաև Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ագրեսիվ ռազմաքաղաքական աջակցությանը՝ ուղեկցված Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման պարբերական սպառնալիքներով։

Հաշվի առնելով վերոնշյալը, մենք անհրաժեշտ ենք համարում պետականորեն քայլեր ձեռնարկել Սևրի հաշտության պայմանագրի Հայաստանին վերաբերվող դրույթների միջազգային արդիականացման ուղղությամբ, հայտնում ենք մեր անվերապահ պատրաստակամությունը՝ մասնակցելու ազգային մեծ կարևորություն ունեցող այս գործընթացին, և այդ համատեքստում ողջունում և աջակցություն ենք հայտնում 10 կուսակցությունների համատեղ նախաձեռնությունը, ինչպես նաև բոլոր այն ազգային քաղաքական և հասարակական ուժերին, որոնք պատրաստ են միանալ այդ համազգային գործընթացին։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan