Ալեքսանդր Լապշինին Ալիևի հրամանով փորձել են առևանգել նաև Լատվիայում. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի «ոչխարաայծային» արտահանումը․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում Արմավիրի մարզում մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը. Պաշտոնյաների հորդորով աճեցրած բանջարեղենը սպառել չեն կարողացել
18
«Կյանքում սեփական կատու չեն ունեցել, բայց էսօր առոք-փառոք...». Գ. Ծառուկյան. Տեսանյութ Քաղաքագետների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը քննարկել է անվտանգության, Արցախի խնդրի կարգավորման հետ կապված հարցեր. Լուսանկար Պատմությունը ցույց է տվել` հնարավոր է ե՛ւ չզիջել Արցախը, ե՛ւ տնտեսապես զարգանալ. Բենիամին Մաթեւոսյան. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 46 910 է Հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվողների բողոքի ակցիան Կառավարության դիմաց. իրավիճակը լարվեց. Ուղիղ ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Ուղիղ Ծառուկյանի հայտարարությունը վերաբերվում է հոգեկան խնդիր ունեցող բոլոր պաշտոնյաներին.Արտյոմ Ծառուկյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը կանգնել է խաչմերուկում, ինչի պատճառով և՛ Արևմուտքն ունի Փաշինյանից դժգոհությունն, և՛ Ռուսաստանը․ Արման Վարդանյան. Տեսանյութ Պատգամավորներին բացատրել են, որ ՍԴ-ում տեղի ունեցողը ժամանակավոր երեւույթ է. ՍԴ-ն փաստացի վերանալու է «Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞». Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կատարվում է ուսումնական տարվա ավարտից հետո․ ԿԳՄՍՆ «Այլընտրանք» ՀԿ-ն ակցիաներ է իրականացնելու կառավարության՝ համավարակի կանխարգելման ապաշնորհ քաղաքականության դեմ․ ասուլիսը՝ ուղիղ Դեսպանությունը ներկայացրել է՝ ինչ չվերթներ են նախատեսված առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Հանրապետության հրապարակում. Տեսանյութ Ես որ պահանջեմ վարչապետի հրաժարականը, պետք է այդ հրաժարականը տա. Էդմոն Մարուքյան Եթե Փաշինյանն ի վիճակի չէր պետություն կառավարել, ինչո՞ւ խաբեց մեզ. ակցիայի մասնակից Ալեքսանդր Լապշինին Ալիևի հրամանով փորձել են առևանգել նաև Լատվիայում. Տեսանյութ Նիկոլի այլասերված իրավապահ համակարգը ե՞րբ է հասնելու Շիրակի պետական համալսարան Դե քեզ տեսնենք, Նիկոլ ապի, սկսիր սխալներդ ուղղելուց «Շենգավիթ» ԲԿ–ում 30–ամյա ծննդկան է մահացել «Ինքնաթիռը նոր դիզայնով է ներկել, իսկ մարդկանց ասում է՝ մի տուփ սիգարետ քիչ ծխեք». Մարուքյան Ճի՛շտ ենք անում, որ սխալ ենք անում կամ լա՛վ ենք անում, որ վատ ենք անում Կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում նվազել է գինիների սպառումը Սերժ Թանկյան, հետո կարող է ուշ լինել, շտապիր խոստումդ կատարել «Մարտի 1»-ի գործի 500 հատորը, որ համառորեն չի տրամադրվում պաշտպանական կողմին, համադրելով վիկիլիքսյան հրապարակումների հետ, կարելի է լրիվ փոխել գործի ընթացքը․ Է. Վարդանյան Էս անմակարդակ պահվածքից արդեն հոգնել ենք, ներվեր չի մնացել. Էդմոն Մարուքյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի «ոչխարաայծային» արտահանումը․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում Հասկացա, թե հոգեբանական ինչ ճնշումների է ենթարկվում. Նազիկ Ավդալյանի գրառումը՝ որդու մասին Արդեն դանդաղ, բայց հետևողական տանում են աճի, որպեսզի սահմանափակեն հավաքների անցկացման հնարավորությունը Արմավիրի մարզում մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը. Պաշտոնյաների հորդորով աճեցրած բանջարեղենը սպառել չեն կարողացել «Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանն ապօրինի են պաշտոնավարում ՍԴ-ում». Արփինե Հովհաննիսյան. Տեսանյութ Վրաստանում կորոնավարակի 182 նոր դեպք է գրանցվել Արյունաբանական կենտրոնը ձեր գեղի կլուբը չի, որ տարին մեկ տնօրեն փոխեք. եթե կարող էիք երկարաձգել պայմանագիրը, ինչո՞ւ ավելի շուտ չէիք անում «Կյանքում սեփական կատու չեն ունեցել, բայց էսօր առոք-փառոք...». Գ. Ծառուկյան. Տեսանյութ Իշխանությունները չունեն հակադարձումներ ԲՀԿ-ի բարձրաձայնած խնդիրներին, այդ պատճառով էլ անցնում են անձնական վիրավորանքների. Արման Աբովյան. Տեսանյութ Ուզում են «Հաղթանակ» զբոսայգու գլուխն ուտե՞ն «2 ստենդը սրտիս մեջ դրած՝ ոտքով իջել էի հրապարակ ձեզ քվեարկելու». առևտրական Քաղաքագետների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը քննարկել է անվտանգության, Արցախի խնդրի կարգավորման հետ կապված հարցեր. Լուսանկար Կորոնավիրուսից մահացածը 45-ամյա տղամարդ է. ԱՆ Փաշինյանի որդին՝ դիսկո ակումբում. Տեսանյութ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք Պատմությունը ցույց է տվել` հնարավոր է ե՛ւ չզիջել Արցախը, ե՛ւ տնտեսապես զարգանալ. Բենիամին Մաթեւոսյան. Տեսանյութ Մենք գիտենք, թե ինչպես է պետք արդիականացնել կրթական համակարգը. «Ազգային օրակարգ» Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել ԲՀԿ ծրագրում բան չի փոխվել. պահանջում են կառավարության հրաժարականը. Շաքե Իսայան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 46 910 է Շատ նուրբ տեքստով ԱՀԿ-ն ասում է, որ Լանզարոտի կոնվենցիան վավերացրած երկրներում, առանց ծնողի համաձայնության, կարող են երեխային պատվաստել Հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվողների բողոքի ակցիան Կառավարության դիմաց. իրավիճակը լարվեց. Ուղիղ Դիմակի հետևանքով երեխայի դեմքին վերք է առաջացել. ահազանգում է ծնողը Սան Ֆրանցիսկոյում հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել. Լուսանկար «Աննա Հակոբյանը շուտով պաշտոն է ստանալու». Մարինա Խաչատրյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 6 մարզերում ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Ուղիղ Ինչպես չի կարելի կառավարել․ մի՛ արեք ըսենց, հատկապես եթե ղեկավար եք. Լուսանկար Համանախագահների հայտարարությունը՝ ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Հայաստանի համար․ Լուկիանով. Տեսանյութ Երկրից դուրս է եկել մոտ 131 հազար մարդ, նրանց մոտ երկու երրորդը մեկնելու պատճառ նշել է աշխատանքը Ծառուկյանի հայտարարությունը վերաբերվում է հոգեկան խնդիր ունեցող բոլոր պաշտոնյաներին.Արտյոմ Ծառուկյան. Տեսանյութ Առողջապահության նախարարի հրամանում չկա նշում, որ հանրային բաց տարածքներում բոլորի համար դիմակ կրելը պարտադիր է, նման պահանջը հակասում է համաչափության սկզբունքին Երևան-Սևան ճանապարհին «Fiat»-ը բախել է «Opel Astra G»-ին. վարորդներից մեկը տեղում մահացել է

Սևրի դաշնագիրը շարունակում է մնալ ստորագրված և չեղարկման չենթարկված միջազգային պայմանագիր. «Ազգային օրակարգ»

100 տարի առաջ Փարիզի արվարձան Սևրում կնքվեց հաշտության պայմանագիր՝ Օսմանյան կայսրության և Առաջին համաշխարհային պատերազմում նրա նկատմամբ հաղթանակ տարած դաշնակից պետությունների միջև։ Այս ծավալուն պայմանագիրը նպատակ ուներ ապահովել Օսմանյան կայսրության կազմաքանդման և այնտեղ բնակվող հիմնական ժողովուրդների ինքնորոշման հետևանքով ձևավորվող նորանկախ պետությունների միջազգային ճանաչումը, փոխադարձ խելամիտ տարածքային սահմանազատումը և նրանց քաղաքացիների իրավունքների ամրագրումը և փորձ էր կատարում համապարփակ լուծում տալ դրանից բխող բազմաթիվ բարդ խնդիրների։

Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերվող հոդվածներով, ի թիվս այլոց, նաև ճանաչվում էր կայսրության հայ բնակչության՝ իր պատմական հայրենիքում անկախ ազգային պետություն ստեղծելու իրավունքը և համապատասխան կարգավորում էր նախատեսվում Օսմանյան կայսրության և նորանկախ Հայաստանի միջպետական սահմանագծման համար։ Միջազգային իրավարար մանդատով այս սահմանագծումն իրականացրած ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը այն հաստատեց 1920 թվականի նոյեմբերի 22-ին և իր որոշումը հանձնեց պայմանագիրը ստորագրած տերություններին։

Այս իրավար վճիռը, թեև արդյունքում կյանքի չկոչվեց, միջազգային իրավունքի տեսանկյունից կարևորագույն փաստաթուղթ է, որով ամրագրվել են հայ ժողովրդի իրավունքները իր պատմական հայրենիքի նկատմամբ։

Թեև ռազմաքաղաքական հետագա զարգացումների արդյունքում Սևրի պայմանագիրը փաստորեն չի վավերացվել այն ստորագրող պետությունների կողմից, այնուամենայնիվ ստորագրմանը հաջորդած միջազգային որևէ ակտով այն չեղյալ ևս չի համարվել։ Ավելին, այդ պայմանագրի հիմքում ընկած սկզբունքները և իրավակիրառ պրակտիկան հետագայում հիմք են դարձել Մերձավոր Արևելքում նորաստեղծ մի շարք պետությունների անկախության և նրանց միջպետական սահմանների ամրագրման համար։

Հատկանշական է, որ մեր տարածաշրջանում տասնամյակներ շարունակվող և դեռ սրացման միտում ունեցող ռազմաքաղաքական լարվածությունը, ու այդ համատեքստում Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի հանրապետության կողմից իրականացվող ագրեսիվ և ապակայունացնող գործողությունները պայմանավորված են նաև Սևրի դաշնագրի մի շարք առանցքային դրույթների կյանքի չկոչվելով, մասնավորապես, դրանք 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով չեղարկելու փորձի միջոցով։ Այս պայմանագրերի օրինականությունը սակայն միջազգային իրավունքի տեսակետից վիճահարույց է՝ կնքող կողմերի միջազգային ճանաչման բացակայության և նրանց նկատմամբ կնքման պահին ակնհայտ հարկադրանքի կիրառման պատճառով։

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը կարևորում է Սևրի դաշնագրի և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի դերը Հայոց Ցեղասպանության և Հայրենազրկման հետևանքների հաղթահարման հարցում՝ հայտարարում ենք․

1) Սևրի դաշնագիրը շարունակում է մնալ ստորագրված և չեղարկման չենթարկված միջազգային պայմանագիր, որի ամբողջական վավերացումը տեղի չի ունեցել հիմնականում տարածաշրջանում ռազմաքաղաքական նոր իրավիճակի առաջացման արդյունքում, սակայն որի հիմքում դրված սկզբունքները պահպանում են իրենց արդիականությունը՝ Հայկական հարցի արդարացի լուծման տեսանկյունից:

2) Առայսօր Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև գոյություն չունի որևէ այլ պայմանագիր, որը միջազգային իրավունքին համապատասխան լուծել է միջպետական սահմանագծման խնդիրը, այն դեպքում երբ Թուրքիայի հանրապետությունը շարունակում է բռնակալել 1918-1920 թվականններին Հայաստանի հանրապետության մաս հանդիսացող մի շարք տարածքներ:

3) Նմանապես, չի լուծված Օսմանյան կայսրության հայ բնակչությանը Հայոց Ցեղասպանության և Հայրենազրկման հետևանքով հասցված վիթխարի մարդկային, նյութական և մշակույթային կորուստների հատուցման և այդ բնակչության ինքնորոշման և սեփական պետության ստեղծման հարցը:

4) Ի լրումն, Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերվող հոդվածների իրականացման ձախողումը հանգեցրել է Թուրքիայի կողմից Հայաստանի հանրապետության նկատմամբ շարունակ դրսևորվող թշնամական քաղաքականության, Թուրքիայում հայ փոքրամասնության նկատմամբ այլատյաց դրսևորումների, ինչպես նաև Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ագրեսիվ ռազմաքաղաքական աջակցությանը՝ ուղեկցված Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման պարբերական սպառնալիքներով։

Հաշվի առնելով վերոնշյալը, մենք անհրաժեշտ ենք համարում պետականորեն քայլեր ձեռնարկել Սևրի հաշտության պայմանագրի Հայաստանին վերաբերվող դրույթների միջազգային արդիականացման ուղղությամբ, հայտնում ենք մեր անվերապահ պատրաստակամությունը՝ մասնակցելու ազգային մեծ կարևորություն ունեցող այս գործընթացին, և այդ համատեքստում ողջունում և աջակցություն ենք հայտնում 10 կուսակցությունների համատեղ նախաձեռնությունը, ինչպես նաև բոլոր այն ազգային քաղաքական և հասարակական ուժերին, որոնք պատրաստ են միանալ այդ համազգային գործընթացին։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan