Մեր երկրի արտաքին առևտրի կառուցվածքն էական փոփոխություններ է կրել
Մեր արտաքին առևտուրը տարվա կեսին
Պաշտոնական վիճակագրությունը արտաքին առևտուր-ապրանքաշրջանառությունը հաշվառում է ըստ երկրների 3 խմբի՝
1․ ԱՊՀ անդամ երկրներ, 2․ Եվրամիության անդամ երկրներ, իսկ 3-րդ խումբն անվանված է «Այլ երկրներ»:
Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ մեր երկրի արտաքին առևտրի կառուցվածքն էական փոփոխություններ է կրել:
ԱՊՀ ադամ երկրների հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 54.3 % (2019-ին 34 % էր): ԵԱՏՄ անդամ երկրների մասնաբաժինն այստեղ 48.4 % է (2019-ին 29.5 % էր):
Եվրամիության անդամ երկրների հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 17.1 % (2019-ին 18.3 % էր):
«Այլ երկրների» խմբի մասնաբաժինը 28.6 % է (2019-ին 47.7 % էր):
Ընդունեք, որ այս թվերը հարկավոր է արձանագրել ու վերլուծել:
Վաղը կներկայացնեմ խոշոր գործընկեր երկրների առաջին եռյակը:
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից