ԱՄՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների կապակցությամբ Հայկական զինուժն ունի 16 զոհ եւ 100-ից ավելի վիրավորներ. ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Յուրի Խաչատուրով. Առավոտյան եղել եմ նախարարությունում, հիմա գնում եմ գլխավոր զինկոմիսարիատ
28
Հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ․ հրապարակվել են նրանց անունները Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցը Пограничная ZONA ալիքին. Տեսանյութ ՀՀ ՊՆ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների անունները Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ РБК. Հայաստանն Ադրբեջանի գործողությունները համարել է պատերազմի հայտարարում. Տեսանյութ Ռուս ռազմական փորձագետները վերլուծել են Արցախյան պատերազմի առաջին օրը. Տեսանյութ Ադրբեջանի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստները. Տեսանյութ ՊԲ ստորաբաժանումները առգրավել են թշնամու 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3 Մեզ հետ պատերազմում է նաև Թուրքիան, մենք հաղթելու ենք. Արայիկ Հարությունյան. Տեսանյութ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված արտահերթ նիստ. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Տեսնենք, թե կկարողանանք արդյոք դադարեցնել բախումները. Թրամփը՝ ղարաբաղյան հակամարտության սրման մասին Հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ․ հրապարակվել են նրանց անունները Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցը Пограничная ZONA ալիքին. Տեսանյութ Երևանի պետական բժշկական համալսարանի և համալսարանական հիվանդանոցների բժիշկները նույնպես Արցախ են մեկնում. Տեսանյութ Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրետակոծության հետևանքով հղի կին է լրջորեն վիրավորվել. Արցախի ՄԻՊ Ռազմական դրությամբ պայմանավորված՝ դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը․ ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ ՊՆ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների անունները ԱՄՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների կապակցությամբ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ РБК. Հայաստանն Ադրբեջանի գործողությունները համարել է պատերազմի հայտարարում. Տեսանյութ Մռավ լեռը վերահսկողության տակ վերցնելու հակառակորդի փորձերը կանխվել են Ռուս ռազմական փորձագետները վերլուծել են Արցախյան պատերազմի առաջին օրը. Տեսանյութ Ադրբեջանի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստները. Տեսանյութ Հայ ժողովուրդը, Արցախը հաղթելու են. Սեյրան Օհանյան. Տեսանյութ «Պատերազմի պատասխանատուն որքան Բաքուն, այնքան էլ Անկարան է». Դիոգո Պինտո ՊԲ ստորաբաժանումները առգրավել են թշնամու 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3 «Աղոթում ենք հանուն Արցախի ու Հայաստանի պաշտպանության իրենց կյանքը վտանգող քաջ տղամարդկանց ու կանանց համար». Քիմ Քարդաշյան «Պետք է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին». Ադամ Շիֆ Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են՝ կապված հայտարարված զորակոչի հետ. Տեսանյութ Քադիրով. «Լեռնային Ղարաբաղը դարձել է արնահոսող վերք, որի ապաքինումը թույլ չեն տալիս որոշակի ուժեր» Ի՞նչ է ենթադրում ռազմական դրությունը Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին. Քննարկել են հայկական զինուժի կողմից պատժիչ քայլերը Թոքի քաղցկեղ. Ի՞նչ է պետք հաշվի առնել արդյունավետ բուժման համար. Լուսանկար Այս ագրեսիան ոչ միայն կանխամտածված էր Ադրբեջանի կողմից, այլև ուղեկցվում է Թուրքիայի մեծածավալ աջակցությամբ. Զոհրաբ Մնացականյան. Տեսանյութ «Նրանց, միայն նրանց է ձեռնտու պատերազմը։ Հայաստանին՝ ոչ»․ Գարիկ Մարտիրոսյան Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին ադրբեջանական բանակի վերահսկության տակ չէ․ ՊՆ-ն հերքում է Չզանգահարել բաց կապով Արցախ, պահպանել զգոնությունը. Անժելա Էլիբեգովա. Տեսանյութ Հակառակորդի կորուստները՝ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ «Մեր հարևանները մեզ համար առաջնահերթություն են, պատրաստ ենք լավ պայմաններ առաջարկել բանակցությունների անցկացման համար»․ Իրանի ԱԳ նախարարը՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների մասին Մեզ հետ պատերազմում է նաև Թուրքիան, մենք հաղթելու ենք. Արայիկ Հարությունյան. Տեսանյութ Հայկական կողմը տիրապետում է Թուրքիայի միջամտության վերաբերյալ տեղեկությունների Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված արտահերթ նիստ. Տեսանյութ Դոնալդ Տուսկ. Շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում բախումներով Սիրիայից Արցախի սահման բերված 81 ահաբեկիչ է սպանվել․ սիրիական աղբյուր «Եթե կողմերից մեկը ցանկանա հաղթել, դա կհանգեցնի միայն լարվածության սրմանն ու երկարամյա բախումների». Գորբաչովը մեկնաբանել է հակամարտության սրումն Արցախում Ինտենսիվ մարտերը դեռ ընթանում են, Ադրբեջանն ունի մոտ 200 մարդկային կորուստ, մոտ 30 զրահատեխնիկայի և շուրջ 20 ԱԹՍ–ի կորուստ․ Արծրուն Հովհաննիսյան. Տեսանյութ Մենք ժողովուրդ ենք, որ միշտ պաշտպանել ենք ինքներս մեզ՝ անցնելով պատմության քառուղիներով. այս անգամ ևս հաջողելու ենք․ Լևոն Արոնյանը՝ ԼՂ շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման մասին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը աղոթել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար «Սա մեր վերջին կռիվն է, որը փառքով ենք տանելու». Սասուն Միքայելյան «Կոչ ենք անում լիցքաթափել իրավիճակը և վերադառնալ երկխոսության առկա ձևաչափերին». Մոլդովայի ԱԳՆ Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական կորուստները. Տեսանյութ Ինչպես նախապատրաստվել արյունատվության Մեկնարկել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ. ՀՀ ՊՆ Փաշինյանը զանգահարել է Պուտինին Ալիևի հրամանագրով՝ սեպտեմբերի 28-ից Ադրբեջանի ամբողջ տարածքում ռազմական դրություն կսահմանվի Մի քանի ժամվա ընթացքում Արցախի պաշտպանության բանակը ոչնչացրել է Ադրբեջանաի տանկերի մոտ 10 տոկոսը ԱԺ-ում հավաքված ճառ ասողներ, գնացե՜ք, կատարեք ձե՜ր պարտականությունը, ու ապահովեք մեր հաղթանակը

Հայաստանը ՌԴ-ի հետ աշխատում է սահմանները երկկողմանի բացելու ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նախարարությունը Ռուսաստանի Դաշնության հետ աշխատում է սահմանները երկկողմանի բացելու ուղղությամբ` օդային ուղևորափոխադրումների իրականացմամբ«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:

«Ինչպես գիտեք, Ռուսաստանի Դաշնությունը հրապարակայնորեն պատրաստակամություն է հայտնել սահմանները երկկողմանի բացելու հետ կապված: Մեր ԱԳՆ-ն աշխատում է երկկողմանի սահմանները բացելու և հետագա կարգավորումների հետ կապված»,-ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նշեց, որ Վրաստանի հետ սահմանների վերաբացման հետ կապված որևէ գործընթաց չկա այս փուլում, որովհետև զուտ համաճարակային իրավիճակն այն փուլում չէ, որպեսզի կողմերը նման բանակցություններ վարեն: Նույն իրավիճակն է նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված:

Խորհրդարանն օգոստոսի 12-ին հրավիրված հատուկ նիստում քննարկում է Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը:

Կառավարությունը նույն օրն արտահերթ նիստում որոշում է ընդունել՝ երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով:

Այս անգամ արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է մի շարք մեղմացումներով: Նախ վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը: Միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ և բացասական լինելու դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է:

Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սական որոշակի կանոնների պահպանման պայմաններով: Մասնավորապես, անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով և պահանջներին համապատասխան դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը անձանց միջև՝ առնվազն 1,5 մետր: Մեղմացվում են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը, անցկացումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները:

Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահամանափակումներ կիրառելու հնարավորությունը, վարակակիրների հայտաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիրների կոնտակտավորների և ինքնամեկուսացված անձանց մասով համապատասխան տվյալներ ստանալու հնարավորությունը՝ ոչ ավելի քան 14 օրյա ժամկետի կտրվածքով:

Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք, որոնցից 33492-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 806 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 234 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan