Կոնստանտին Զատուլինը Բելառուսում անցկացված ընտրությունները որակել է որպես Լուկաշենկոյի խայտառակությունը
ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը Բելառուսում նցկացված ընտրությունները որակել է, որպես «իսկական խայտառակություն»:
Ըստ Զատուլինի, Լուկաշենկոն գերազանցել է իր օրինական բոլոր լիազորությունները:
«Իհարկեղ Ռուսաստանին շահավետ չէ, որ հարևան Բելառուսում Մայդան իրականացվի, սակայն դրա պատճառը Լուկաշենկոն է»,-նշել է Զատուլինը:
Ըստ նրա Լուկաշենկոն դարձել է քաղաքականապես անմեղսունակ, և ափսոս, որ ԱՊՀ-ի պատվիրակությունն այս ընտրություններում չգտավ լուրջ թերություններ: Ըստ Զատուլինի Լուկաշենկոյին միակողմանի աջակցությունը Մոսկվայի կողմից կարող է հեղինազրկել Ռուսաստանին Բելառուսիայի հանրության այն շերտերում, որտեղ Ռուսաստանի հանդեպ դրական են տրամնադրված, սակայն հոգնել են Լուկաշենկոյի 26 տարվա կառավարումից:
Ըստ Զատուլինի Մոսկվան պետք է այնպես դիրքավորվի Բելառուսի հանդեպ, որպեսզի միաժամանակ և արևմտյան մայդանին չաջակցի, և Լուկաշենկոյի հետ չասոցացվի:
Zham.am