Զախարովան կոչ է արել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջնորդվել միայն պաշտոնական Մոսկվայի դիրքորոշմամբ և հայտարարություններով Եթե մենք ընդունենք, որ տեղի ունեցածը «կարելի էր», ապա ստիպված ենք ընդունել, որ «կարելի է ամեն ինչ». Ռուբեն Մելիքյան Երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը լռում է
24
«Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի անձնակազմի բաց նամակը վարչապետին եւ նախագահին Ինչո՞ւ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ ադեկվատ չէր Փաշինյանի իշխանության «բռենդը»՝ խոսքի և գործի հակասությունը. Տեսանյութ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը չկայացավ. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 47 877 է Էրդողանը աջակցեց Ադրբեջանին ՄԱԿ-ի ամբիոնից. «Հայաստանը Հարավային Կովկասում խաղաղության հիմնական խոչընդոտն է» Հայաստանն այսօր կանգնած է Թուրքիայի հետ պատերազմի վտանգի առաջ. Մենուա Հարությունյան. Տեսանյութ Ադրբեջանի համարյա անիրական թվաբանությունը և մեր ու Վրաստանի համադրելի-համեմատելի թվերը Մենք կանգնած ենք մեծագույն վտանգի առաջ, այն է՝ պետականության կորուստը. Գևորգ Գևորգյան. Տեսանյութ Սահմանադրական դատարանում այսօր բուռն օր է սպասվում․ նախագահ են ընտրելու Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Զախարովան կոչ է արել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջնորդվել միայն պաշտոնական Մոսկվայի դիրքորոշմամբ և հայտարարություններով Թոմ Քրուզը ռեժիսոր Դագ Լայմանի հետ տիեզերք կմեկնի. հայտնի է թռիչքի օրը Նորշեն գյուղից մինչև Գուսանագյուղ հատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայից Ռուսաստան արտահանվող մեքենաշինության արտադրանքի ծավալներն աճել են 376 տոկոսով «Բառերն իմն են, ցավը՝ նրանը». Մարիա Զախարովան երգի բառեր է գրել Լյուբով Ուսպենսկայայի անձնական ողբերգության մասին ՀՀ անկախության 29-ամյակին «Նորք» ինֆեկցիոնի ոչ մի բժիշկ չի արժանացել պարգևի միայն նրա համար, որ առողջապահության նախարարն անձնական հակակրանք ունի ինֆեկցիոնի տնօրենի հանդեպ․ Նաիրա Զոհրաբյան Էդմոն Մարուքյանը՝ Բերքանուշի տարածքում տեղի ունեցող վթարների մասին Ինտերը շարունակում է հավակնել Կանտեին «Ռուսաստանը երբեք «Նովիչոկ» չի ունեցել». Զախարովա Էրդողանն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ խնդրին Ջոն Լենոնի որդին հոր 80-ամյակի կապակցությամբ հոբելյանական եթեր է վարել, որի ընթացքում զրուցել է Փոլ ՄաքՔարթնիի հետ. Լուսանկար ԱՄՆ-ում կալանավորվել է Վլադիմիր Գասպարյանի փեսան Ամերիաբանկի հաճախորդների համար նոր հնարավորություն՝ հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով Նավալնին հայտնել է իր պլանների մասին Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուն կառաջադրվի 2023-ի նախագահական ընտրություններում «Բացառո՞ւմ եք, որ կարող եք ընտրվել ՍԴ նախագահ». լրագրողը՝ Հրայր Թովմասյանին Դրսում պոչները քաշում են տակները, հուզվում ու մարսում Ալիևի և Էրդողանի վայրահաչոցները «Սաակաշվիլին չի վերադառնա Վրաստան»․ Բուրջանաձե Ի՞նչ պիտի իմանա Նազարի բախտով վարչապետի աթոռին հայտնված պուճուր մարդը Հիմա նոր հասկացա, թե խի՞ էր ասում «թողեք սխալվենք» Արդեն 2-րդ օրն է՝ ՀՊՏՀ ապօրինի ղեկավարությունը, ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ, դասաձախողումներ է կազմակերպում Ռոմանոս Պետրոսյանը «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակել Լևոն Քոչարյանը արխիվային լուսանկարներ է հրապարակել՝ շնորհավորելով քրոջ ծննդյան օրը. Լուսանկարներ Ադրիանա Գալստյանը հաստատել է «Կյանքի խոսք»-ի հետևորդ լինելու մասին լուրերն ու անկեղծացել Եթե մենք ընդունենք, որ տեղի ունեցածը «կարելի էր», ապա ստիպված ենք ընդունել, որ «կարելի է ամեն ինչ». Ռուբեն Մելիքյան Վարչապետը կպարգևատրի 100-ից ավելի բուժաշխատողի, այդ թվում՝ «Նորք» ինֆեկցիոնի ներկայացուցիչների Oգոստոսին, հուլիսի համեմատ, աշխատատեղերն ավելացել են շուրջ 5000-ով, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը․ ՊԵԿ Հրդեհ՝ Երևանի Հովսեփ Էմինի թիվ 5 շենքի տանիքում․ բնակիչները տարհանվել են ՍԴ-ն նախագահ է ընտրում. Տեսանյութ Արմեն Ռուստամյանը և Իշխան Սաղաթելյանը հանդիպել են ՌԴ դեսպանի հետ, քննարկել են ներքաղաքական զարգացումները «Մանկան տան» սաներին ֆիզիկական, հոգեկան ցավ պատճառելու գործով 3 անձի մեղադրանք առաջադրվեց Որքա՞ն արագ ու ուր են փախնելու էս սաղ Ռուբինյանները եթե հանկարծ էդ շատ քիչ մարդկանց կեսը այ սենց հավաքվի հրապարակում Մարտի 1-ի գործը վերածվել է փողի «բազարի» Ալեքսանդր Լուկաշենկոն անակնկալ կերպով հեցն այսօր է ստանձնել Բելառուսի նախագահի պաշտոնը. Լուսանկարներ Թուրքերը և ադրբեջանցիները ամենամեծ մակարդակով շարունակում են տեղեկատվական դաշտը ողողել հակահայկական ապատեղեկատվությամբ Աննային վերջապես տեղ կհասնի՝ ով են ադրբեջանցիք ու ինչի են ընդունակ Երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը լռում է «Դու իմ կյանքը վերածել ես սիրո ու երջանկության ճամփորդության». Նունե Եսայանի շնորհավորանքն Ավո Խալաթյանին «Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի անձնակազմի բաց նամակը վարչապետին եւ նախագահին ՀՀԿ տատիկը Փաշինյանի մասին բանաստեղծություն է գրել. Տեսանյութ Ինչո՞ւ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ ադեկվատ չէր Այսօր Ադրբեջանում քննարկվում է՝ արժի՞ որ ադրբեջանցի զինվորները բռնաբարեն Աննա Հակոբյանին, երբ իրեն գերի վերցնեն, թե չարժի Կադաստրի կոմիտեում կորոնավիրուսից երկու աշխատակից է մահացել Իսրայելի ներկայացուցիչն Էրդողանի ելույթի ժամանակ լքել է ՄԱԿ-ի դահլիճը Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Հերմինե Կատվալյանին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Փաշինյանի իշխանության «բռենդը»՝ խոսքի և գործի հակասությունը. Տեսանյութ Թբիլիսիի բնակիչների համար կորոնավիրուսի թեստը մեկ օր անվճար կլինի Գագիկ Ծառուկյան. «Այսօր անդունդի եզրին ենք, սահմանը հենց բացվեց, կեսից ավելին գնալու է»

Հայաստան-Վրաստան. Նույն համաճարակի երկու տարբեր պատմություն

Համավարակը լուրջ փորձաքար էր բոլոր երկրների կառավարությունների համար։ Այն բացահայտեց ուղիղ կապը՝ լավ կառավարման և լավ արդյունքի, վատ կառավարման և մեծ կորուստների միջև։ Յուրաքանչյուր երկրում համաճարակի ընթացքի, կորուստների, հաջողությունների և ողբերգությունների ցուցանիշները կախված են տվյալ երկրի իշխանության կառավարման որակներից։

Ներկայացնում եմ Հայաստան- Վրաստան համեմատությունը՝ փորձելով հնարավորինս զերծ մնալ մեկնաբանություններից։ Փորձել եմ համեմատել համաճարակի ընթացքը, համաճարակի դեմ պայքարի բոլոր ասպեկտները՝ կազմակերպչական, իրավական, առողջապահական, սոցիալական, կառավարման։

Վիճակագրություն

2963841 բնակչություն ունեցող Հայաստանում օգոստոսի 11-ի դրությամբ արձագնագրվել է 40593 դեպք, 803 մահ, մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 234 մարդ։ 1 մլն բնակչության հաշվարկով ունենք 271 մահ։ Այս ժամանակահատվածում արվել է ընդհանուր 177322 թեստ, 1 մլն բնակչի հաշվարկով՝ 59828 թեստ։

3988326 բնակչություն ունեցող Վրաստանում նույն ժամանակահատվածում հիվանդացել է 1264, մահացել՝ 17-ը։ 1 մլն բնակչության հաշվարկով՝ 4 մահ։ Ընդհանուր թեստերը՝ 258525, 1 մլն բնակչի հաշվարկով՝ 64821։

Առողջապահական համակարգ

Մինչև Վրաստանում կորոնավիրուսի դեպք գրանցվելը, երկրում արդեն իսկ վերապրոֆիլավորվել էին մի շարք հիվանդանոցներ։ Բացի այդ, փետրվարի 26-ին՝ վարակի առաջին դեպքերը գրանցելուց հետո, յուրաքանչյուր նախարարություն 24 ժամվա ընթացքում մշակեց կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարական պլան։ Ապրիլի 17-ից Վրաստանի կառավարությունը հրապարակեց երկրում կորոնավիրուսի հնարավոր տարածումը (համաճարակ, էպիդեմիա, համաճարակային պայթյուն) կանխելու և բուժման համար պատրաստ բժշկական հաստատությունների ցանկը, որը սահմանվում է երկու բանաձևով և ընդհանուր առմամբ, ընդգրկում է 44 բժշկական հաստատություն:

Մինչև վիրուսի թափանցումը, Հայաստանն ուներ որոշակի քանակի ներկրված թեստեր, սակայն չուներ հատուկ հիվանդանոց կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների համար։ Մարտի 13- ին, երբ գրանցվել էր 8 վարակման դեպք, ՀՀ առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված հիվանդներին։ Այնուհետև Covid 19 վիրուսով հիվանդների ստացիոնար բուժում իրականացնող բուժհաստատությունների թիվը հասավ 9-ի։ Հունիսի 8-ից այս ցանկին միացան ևս 3-ը՝ Սպիտակի ԲԿ-ն, Վեդու ԲԿ-ն և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք։

Մասնավոր հիվանդանոցներ՝ «Աստղիկ» և «Էրեբունի» բժշկական կենտրոնները ևս իրականացնում են կորոնավիրուսով հիվանդների բուժում, թեև ընդգրկված չեն պետպատվերով բուժում իրականացնող բուժհաստատությունների ցանկում:

Մարտի 16-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ Հայաստանում թոքերի արհեստական շնչառության 334 սարք կա, որից 15-ն առանձնացված էին կորոնավիրուսով վարակված հիվանդների համար, հետո մայիսի 12-ին «Հետքի» հետ զրույցում նա նշել էր, որ կորոնավիրուսի բուժման համար առանձնացված է 205 ԹԱՕ սարք։ Վրաստանում սարքերի թիվը մոտ 700 էր։ Այդ մասին ապրիլի 6-ին հայտարարել էր Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն, նշելով, որ այդ փուլում լիովին բավարար է, որ բժիշկները կարողանան հոգ տանել հիվանդների անվտանգ վերականգնմանը։

Թեստավորում

Վրաստանում հիվանդացության անհամեմատ ցածր ցուցանիշների պարագայում արվել է ընդհանուր՝ 258525 թեստ։ Մեզ մոտ արվել է ընդհանուր՝ 177322թեստ։

Ի սկզբանե Հայաստանում արվում էին սահմանափակ թվով թեստեր, թեև բազմաթիվ մասնագետներ էին շեշտում թեստերի կարևորությունը՝ վարակի իրական պատկերը հասկանալու համար։ Ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 10-ից օրական 1000 թեստ է արվելու։ Ապրիլի 13-ին որոշումը փոխվեց, համաձայն որի թեստերի թիվը 1000-ի չի հասնի, թեստի համար ուղղակի ցուցում պետք է լինի, հակառակ դեպքում կլինի ժամանակի և ռեսուրսի կորուստ։ Հազարավոր մարդիկ, անգամ ունենալով ջերմություն և կորոնավիրուսին հատուկ այլ ախտանշաններ, չեն կարողացել թեստավորում անցնել, նրանց պետությունը մերժում է՝ հայտարարելով, թե «չկան ցուցումներ»։

Վրաստանում 17.06.2020թ. կառավարությունը սահմանեց բարձր ռիսկային այն խմբերը, որոնք մշտապես կանցնեն պարտադիր «PCR» թեստավորում՝ ցանկացած բժշկական հաստատության և ամբուլատորիայում եղած պացիենտ, ով ունի ջերմություն և շնչառական հիվանդություն, բժշկական հաստատություններում աշխատող բուժանձնակազմը, շտապ օգնության և աղետի բրիգադներրի աշխատակիցները, ծերանոցներում և սահմանափակ ունակություններով անձանց շուրջօրյա հաստատությունում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմը, նոր ախտորոշված թոքախտով տառապող բոլոր անիձնք մինչև բուժումն սկսելը, հոգեբուժարաններում աշխատող անձնակազմը, այն հաստատությունների անձնակազմը, որտեղ բուժում են ստանում թոքախտով տառապող պացիենտները, դիալիզի վրա գտնվող պացիենտները և նրանց սպասարկող անձնակազմը, կարանտինային տարածքներում, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք՝ կարանտինի տարածքը լքելուց կամ ինքնամեկուսացման ժամկետն անցնելուց 24 ժամ առաջ, կարանտինային տարածքներում աշխատող անձնակազմը, մաքսակետերում և սահմանային անցակետերում, բժշկական և համաճարակային ծառայությունների ներկայացուցիչները, բոլոր ստացիոնար բուժհաստատությունների ընդունարանների, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում աշխատող անձնակազմը և համաճարակաբանները և այլն։ Առաջիկայում Վրաստանում կմեկնարկի կորոնավիրուսի լայնամասշտաբ հետազոտություն, որպեսզի բացահայտվեն բոլոր այն հնարավոր պացիենտները, ովքեր վարակված են եղել առանց ախտանշանների։ Այս մասին օգոստոսի 6-ին հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն։ Այս հարցում Հայաստանի հետ համեմատությունը ուղղակի չի դիմանում քննադատության։ Մեզ մոտ այս ուղղությունն ուղղակի տապալվել է։

Բուժում

Թեև ապրիլի 2-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ չի բացառվում, որ Վրաստանի առողջապահական համակարգը ստիպված լինի անցնել կորոնավիրուսի թեթև ախտանիշ ունեցող հիվանդների տնային բուժման, իսկ ապրիլի 8-ին Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարեց, որ ելնելով Վրաստանում գրանցված վարակման դեպքերի թվից՝ Վրաստանն աստիճանաբար կանցնի վարակվածներին տանը բուժելու ռեժիմին, այնուամենայնիվ դրա կարիքը մինչ այժմ չի եղել։ Հիվանդները բուժումը ստանում են ստացիոնար հիվանդանոցային պայամաններում։ Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվադզեի, որքան էլ հիվանդը փորձի պահպանել ինքնամեկուսացման կանոնները, չկա երաշխիք, որ դրանք չեն խախտվի։ Իսկ հիվանդանոցում առկա է այդպիսի երաշխիք, կա նաև երաշխիք, որ հիվանդի վիճակը վատթարանալու դեպքում շտապ բուժօգնություն կցուցաբերվի։

Հայաստանը կորոնավիրուսով հիվանդների տնային պայմաններում բուժմանն անցավ մայիսի 2-րդ կեսից։ Սակայն բազմաթիվ մարդիկ չեն կարողանում առաջնային օղակում՝ պոլիկլինիկայում թեստավորում անցնել, որովհետև չեն հանդիսանում որոշակի «պայմանների բավարարող»՝ ջերմություն, այլ սիմպտոմներ։ Արդյունքում, նրանցից շատերը, եթե ունեն հնարավորություն, մասնավոր կլինիկաներում անցնում են թեստավորում, իսկ հետո տնային պայմաններում իրենց միջոցներով ստանում բավականին թանկ բուժում։ Իսկ ովքեր չունեն հնարավորություն, սպասում են սիմպտոմների սրմանը, որպեսզի կարողանան հոսպիտալացվել։ Իսկ շատերը այդպես էլ չեն դիմում, չեն անցնում թեստավորում, չեն ստանում բուժում, չեն ինքնամեկուսանում և շարունակում են վարակել ուրիշներին։

Կարանտին

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվեց փետրվարի 26-ին։ Վարակը հաստատվել էր փետրվարի 25-ին Ադրբեջանից Վրաստան վերադարձած Վրաստանի քաղաքացու մոտ։ Վրաստանը փետրվարի 28-ին դադարեցրեց բեռնափոխադրումները Իրանի և Իտալիայի հետ, փետրվարի 29-ին հայտարարվեց ուսումնական բոլոր հաստատություններում դասապրոցեսը դադարեցնելու մասին, փետրվարի 28-ին Վրաստանում գրանցվեց վարակման 2-րդ, իսկ 29-ին՝ 3-րդ դեպքը։ Երեք դեպքերն էլ բացահայտվել էին սահմանին, բարձր ջերմություն ունեցողներն առանց բացառության հոսպիտալացվում էին։ Մարտի 6-ին դադարեցվեցին Իտալիայի հետ ուղիղ չվերթները: Մարտի 16-ին փակվեց սահմանը ՌԴ-ի հետ, բացառությամբ բեռնափոխադրումների և այն անձանց, որոնք ուզում էին վերադառնալ Վրաստան։ Մարտի 18-ից փակվեցին Վրաստանի բոլոր սահմանները, արգելվեց արտասահմանցիների մուտքը Վրաստան, արգելվեց երթուղային տաքսիներով տեղաշարժը։

Մինչև արտակարգ դրության հայտարարումը, Վրաստանը ձեռնարկել էր հետևյալ միջոցառումները՝ վրացական երկաթգծի բոլոր գնացքները և կայարաններն ամենօրյա ռեժիմով ախտահանվում էին, հասարակական տրանսպորտը մշակվում էր հատուկ նյութերով, ախտահանմանաշխատանքներ էին իրականացվում սահմանային անցակետերում, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից և Իսպանիայից վերադարձած քաղաքացիները 2 շաբաթ տևողությամբ կարանտինում էին մնում կամ ներկայացնում էին կորոնավիրուսով վարակված չլինելու մասին տեղեկանք, փակվել էին առևտրային կենտրոնները, բացառությամբ մթերային խանութների, դեղատների, բենզալցակայանների, փոստային և բանկային ծառայությունների, պարտադիր կարանտին էին անցնում ցանկացած երկրից վերադարձող Վրաստանի բոլոր քաղաքացիները: Մինչ մարտի 21-ին Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելը, երկրում գրեթե ամեն ինչ արդեն փակ էր։

Մարտի 30-ին Վրաստանում համընդհանուր կարանտին հայտարարվեց, որով արգելվեց՝ երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն տնից դուրս գալը, 70-ից բարձր տարիքի անձանց տնից դուրս գալը, 3-ից ավելի մարդկանց հավաքվելը ցանկացած հանրային վայրում, բացի դեղատներից և մթերային խանութներից, հանրային տրանսպորտով երթևեկությունը, թույլատրվում էին միայն մարդատար ավտոմեքենաները, ներառյալ տաքսիները, սակայն միայն այն դեպքում, եթե մեքենայում ընդամենը երեք անձ են, ներառյալ վարորդը, իսկ հետևի նստատեղում՝ ընդամենը երկու հոգի: Վրաստանում արտակարգ դրությունը երկարձգվեց միայն մեկ անգամ, չեղարկվեց մայիսի 22-ին, թեև որոշ սահմանափակումներ պահպանվեցին։

Հայաստանում առաջին վարակման դեպքը գրանցվեց մարտի 1-ին Իրանից Հայաստան եկած քաղաքացու մոտ։ Վարակակիրն ինքն էր դիմել բժշկի։ Ի տարբերություն Վրաստանի, որտեղ Չինաստանից եկած քաղաքացիները տեղափոխվում էին հիվանդանոց կարանտինային փուլն անցնելու համար, Իրանից, իսկ այնուհետև Իտալիայից Հայաստան եկած քաղաքացիները չենթարկվեցին պարտադիր կարանտինային մեկուսացման։
Հայաստանում, մինչ արտակարգ դրություն հայտարարելը, երկրում ամեն ինչ ընթանում էր սովորական հունով։ Երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի գրանցումից հետո ոչ մի տնտեսական գործունեություն չարգելվեց։ Այն ժամանակահատվածում, երբ Վրաստանը, սահմանափակումներ էր մտցնում երկրում, արգելքներ էր սահմանում, Հայաստանում տեղի էր ունենում «Այո»-ի քարոզարշավը։ Հունվարի 31-ին արդեն իսկ ստեղծվել էր համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով, սակայն հանձնաժողովը կամ չէր ընկալել վարակի տարածման համաշխարհային տենդենցները, կամ, ամեն ինչ գիտակցելով, ստորադասել էր այն քաղաքական նպատակներին, և իշխանությունը շարունակում էր իր հանրահավաքները։ Մինչև առաջին դեպքի գրանցումը, Հայաստանը սահմանափակել էր Իրանի հետ հաղորդակցությունն ու դադարեցրել էր Հայաստանի և Չինաստանի միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմը։ Մարտի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհատեց «Այո»-ի քարոզարշավը և վերադարձավ աշխատանքի, քանի որ կորոնավիրուսի նոր դեպքեր էին գրանցվել՝ հասնելով 8-ի։ Մարտի 16-ին երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, որով սահմանվում էր՝ համաճարակային երկրներից ժամանող անձանց տեղափոխել կարանտինի վայր, դադարեցնել նախակրթարանների, դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատանքը, արգելվեց Հայաստան ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային լարված իրավիճակ է, սահմանվեց հավաքների և գործադուլների անցկացման արգելք, ԶԼՄ-ներին արգելվեց համաճարակի վերաբերյալ իշխանության տրամադրած տեղեկությանը հակասող լուրեր տարածել, հետագայում արգելքը հանվեց, արգելվեց 16 երկրներից քաղաքացիների մուտքը Հայաստան։ Այս երկրից վերադարձող քաղաքացիները պարտավորվում էին 14 օրյա ինքնամեկուսացման կամ կարանտինային փուլում գտնվել։ Մարտի 22-ին արգելվեց առևտրի կենտրոնների (բացառությամբ սննդի, խմիչքի ու ծխախոտի մանրածախ առևտրի գործունեությունը), կինոֆիլմերի ցուցադրությունը, մարտի 24-ին ՀՀ ողջ տարածքում արգելվեց տնտեսական գործունեությամբ զբաղվելը՝ մի շարք բացառություններով, մարտի 27-ին արգելվեցին ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ներմարզային, միջմարզային ու միջպետական ուղևորափոխադրումները, մարտի 31-ին արգելվեց հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացի երկաթուղուց: Թույլատրվում էր տաքսիների և անձնական օգտագործման մեքենաների շարժը։ Կարանտինը Հայաստանում պահպանվեց ձևականորեն, խախտումները կրում էին զանգվածային բնույթ, իսկ իշխանական վերնախավը իր հրապարակային վարքագծով խախտում էր իր իսկ ընդունած սահմանափակումները։ Սա խորապես ազդեց հասարակության կողմից իրավիճակը լուրջ ընդունելուն։

Սահմանափակումների թուլացումը

Վրաստանի կառավարությունը որոշեց արտակարգ դրության շրջանակում սահմանված արգելքները թուլացնել կամ վերացնել աստիճանաբար։ Ապրիլի 27-ին դադարեցին Բաթումի և Քութայիսի քաղաքներում տեղաշարժի հետ կապված սահմանափակումները, մայիսի 5-ից երկրում վերականգնվեց շինարարության ոլորտում աշխատող բոլոր ընկերությունների աշխատանքը, մայիսի 11-ից վերացվեց Թբիլիսի մուտք գործելու սահմանափակումները, թեթև մարդատար մեքենաների և տաքսիների երթևեկությունը, մայիսի 18-ից վերացվեց 3-ից ավել մարդկանց հավաքին վերաբերող արգելքը (սակայն գործում է 10 հոգուց ավելի անձանց մեկ վայրում լինելու արգելքը), մայիսի 18-ից բացվեցին գեղեցկության սրահները, մտցվեցին սահմանափակումներ ռեստորանների համար՝ իրարից հեռու սեղաններ, սեղանի շուրջ ոչ ավել, քանի 6 հոգի՝ բացառությամբ ընտանիքի անդամների, միանգամյա օգտագործման մենյուներ, օնլայն վճարում, մայիսի 22-ից, արտակարգ դրության ավարտի հետ մեկտեղ, չեղյալ հայտարարվեց նաև պարետային ժամը, մայիսի 29-ից վերսկսեց աշխատանքը հանրային տրանսպորտը, այդ թվում՝ նաև մետրոն, այդ ընթացքում հիվանդների օրական թիվը միջինը 2-5 էր։ Հունիսի 1-ից բացվեցին բոլոր տեսակի խանութները, ներառյալ առևտրի կենտրոնները (մոլերը), հունիսի 8-ից վերսկսվեց միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը, հուլիսի 13-ից վերացվեց արգելքը բաց տարածքներում մշակութային միջոցառումների վրա։ Բաց տարածքում անցկացվող մշակութային միջոցառումներին հնարավորություն ունեն մասնակցել ոչ ավել քան 200 մարդ:

Հայաստանում, թեև արտակարգ դրությունը դեռ չի չեղարկվել, սակայն մայիսի 4-ից անցում կատարվեց սահմանափակումների թուլացման՝ առանց պատշաճ նախապատրաստական աշխատանքների։ Մայիսի 18-ից սկսեց գործել հանրային տրանսպորտը, այդ թվում՝ նաև մետրոն և միջքաղաքային տրանսպորտը, այն դեպքում, երբ հիվանդների օրական թիվը միջինը 120-150 էր, բացվեցին մանկապարտեզները, որոնց մի մասը հետագայում կրկին փակվեց, բացվեցին առևտրի իրականացման վայրերը, այդ թվում՝ մոլերը, մարզասրահները, լողավազանները, հանրային սննդի օբյեկտներին թույլատրվեց ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում։ Այս բոլոր սահմանափակումների թուլացումից հետո միայն մայիսի 25-ից պարտադիր դարձավ դիմակների կրումը։

Ախտահանում

Մարտի 1-ից Վրաստանում սկսեցին ախտահանել հանրային տրանսպորտը, թատրոնները, կինոթատրոններն ու այլ հասարակական հավաքատեղիները։ Հատուկ լուծույթներով ախտահանվում էին Թբիլիսիի կարևոր նշանակության փողոցներ։ Ախտահանման աշխատանքներն իրականացնում էր «Թբիլսերվիս գրուպ» ՍՊԸ-ն և Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը` օգտագործելով հատուկ սարքավորումներ։ Ախտահանման աշխատանքները սահմանված գրաֆիկով շարունակվեցին ողջ կարանտինի ընթացքում։

Հյաստանում ֆոտոսեսիայի համար տրանսպորտի ախտահանման մի քանի դեպք գրանցվեց, սոցիալական ցանցերում տարածվելուց հետո ախտահանման մասին այլևս խոսք չկար։

Իրավական կարգավորում

Վրաստանում կարանտինի կամ մեկուսացման կանոնները խախտելու համար ֆիզիկական անձանց տուգանում էին 3000 լարիով, իրավաբանական անձանց՝ 15000 լարիով՝ մոտ 5000 դոլար: Կրկնակի խախտումը պատժվում էր 3 տարի ազատազրկմամբ։Ոչ արտակարգ դրության պայմաններում մեկ անձի համար տուգանքը սահմանվեց 2000 լարի (մոտ 650 դոլար), իսկ իրավաբանական անձի համար՝ 10000 լարի (մոտ 3240 դոլար): Վրաստանում բժշկական դիմակներ կրելը պարտադիր է միայն փակ տարածքներում, խախտման դեպքում պարտավոր են 50 լարի (մոտ 17 դոլար) տուգանք վճարել, իրավաբանական անձը, որը թույլ կտա իրեն պատկանող փակ հանրային տարածքում առանց դիմակ քաղաքացու մուտքը, տուգանվում է 500 լարիով (մոտ 170 դոլար): 50 լարիով տուգանվում են նաև առանց դիմակի հանրային տրանսպորտից օգտվող ուղևորները, խոսքը նաև մետրոյի մասին է: Ավտոբուսի վարորդը նույնպես պարտավոր է դիմակով լինել, տուգանքը 50 լարի է։

Հայաստանում մեկուսացման, ազատ տեղաշարժի կանոնների խախտումը հանգեցնում էր վարչական պատասխանատվության՝ 100000-250000 դրամի չափով, սակայն եթե դրա հետևանքով վարակվեր այլ անձ, ապա պատասխանատվությունը դառնում էր քրեական՝ տուգանք, կալանք և նույնիսկ ազատազրկում, իսկ եթե խախտման պատճառով մարդու մահ գրանցվեր՝ ազատազրկում 2-4 տարի ժամկետով։ Մայիսի 19-ին կառավարության որոշմամբ և Ազգային ժողովի հաստատմամբ արտակարգ դրության պայմաններում պարետի սահմանած սահմանափակումները խախտելու համար գանձվող վարչական տուգանքների չափերը նվազեցվեց՝ 100-250 հազար դրամից մինչև 10000 դրամ, բացառությամբ մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների։ Ինչ վերաբերում է մինչև մայիսի 19-ը կայացված՝ 100-250 հազար դրամ տուգանքների մասին որոշումներին, ապա հնարավորություն տրվեց վերանայել այդ որոշումները, իսկ արդեն վճարված տուգանքների դեպքում՝ նաև վերադարձնել ավել գանձված գումարները։ Բացի այդ պարտադիր դարձավ դիմակ կրելը հանրային բոլոր բաց և փակ տարածքներում, իսկ դիմակ չկրելու համար տուգանքը սահմանվեց 10 հազար դրամ։

Սոցիալական աջակցություն

Վրաստանում նախնական փուլում անցկացվել են բնակչության սոցիալական օգնության մի շարք անհրաժեշտ միջոցներ՝ Վրաստանի քաղաքացիների համար երեք ամսով կոմունալ ծախսերի վճարում, 9 տիպի սննդամթերքի ապահովագրում, հատուկ մեխանիզմ կառավարության կողմից, որով 9 տիպի սննդամթերքի գինը չի ավելանա, ինչպես նաև՝ հարկային արտոնություններ բիզնեսի համար և երեք ամսով բանկային սպասարկման հետաձգում ինչպես քաղաքացիների, այնպես էլ՝ բիզնեսի համար: Հետագայում այն քաղաքացիների համար, որոնք կորցրել են աշխատանքը և ում պետությունն օգնում է հակաճգնաժամային ծրագրով, ավտոմատ կերպով ևս երեք ամիսների ընթացքում հետաձգվեց վարկի սպասարկումը։
Այնուհետև, 2020 թվականի մայիսի 1-ից՝ 6 ամսվա ընթացքում, եկամտահարկից ազատվեցին ամսական 750 լարի աշխատավարձով այն ֆիզիկական անձինք, ովքեր վարձակալներ են: «Թբիլիսիի տաքսի»-ի սեփականատերերը ստացան միանվագ օգնություն` 300 լարիի չափով։
Կառավարության հակաճգնաժամային ծրագրի համաձայն, սոցիալապես անապահով քաղաքացիները վեց ամսվա ընթացքում պետությունից կստանան լրացուցիչ 600 լարի օգնություն: Բացի այդ, 0-ից 100,000 սոցիալական միավոր ունեցող և մինչև 16 տարեկան երեք կամ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար պետությունը 6 ամսվա ընթացքում կտրամադրի օգնություն, ընդհանուր առմամբ 600 լարի: Միևնույն ժամանակ, ծանր հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամություն ունեցող երեխաները նույնպես վեց ամսվա ընթացքում պետության կողմից օգտվում են 600 լարի չափով նպաստով: Վեց ամսվա ընթացքում պետությունը ընդհանուր առմամբ 1200 լարի կտրամադրի այն քաղաքացիներին, որոնք ճգնաժամի ընթացքում կորցրել են իրենց աշխատանքը։
Ֆերմերները լիովին ազատվեցին ջրամատակարարման վճարից։ ֆերմերները, որոնք կցանկանան գնել տեխնիկա, պետությունը դրամաշնորհի տեսքով կֆինանսավորի 50 տոկոսը: Այն քաղաքացիները, ովքեր սեզոնային աշխատանքների նպատակով մեկնում էին տարբեր երկրներ, կստանան 300 լարի օգնություն: Օգոստոսի 6-ին Վրաստանի կառավարությունը որոշեց Վրաստանի՝ մինչև 17 տարեկան քաղաքացիներին տրամադրել միանվագ 200 լարի օգնություն, քաղաքացիների համար կոմունալ արտոնությունների ծրագիրը շարունակել նաև ձմռան ամիսներին, բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չէին կարողացել լիովին ներկայացնել միանվագ օգնություն տրամադրելու համար փաստաթղթերը փոխանցել 300 լարիի չափով միանվագ օգնություն,փոխհատուցել 2020-2021 ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձը բոլոր այն ուսանողներին, որոնց սոցիալական բալը 150000-ը չի գերազանցում, փոխանցել նաև այն ուսանողների ուսման վարձը, որոնց սոցիալական բալը 150000-ը չի գերազանցում, և ուսման վարձը չվճարելու համար դադարեցվել է նրանց ուսանողի կարգավիճակը։

Հայաստանի կառավարությունը մշակել էր տնտեսական հետևանքների վերացման մի շարք ծրագրեր՝ մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար աջակցություն 100 հազար դրամ այն քաղաքացիների համար, որոնք 2020թ. մարտին, երբ Հայաստանում արտակարգ դրություն հաստատվեց, կորցրել են աշխատանքը, մասնավոր սեկտորում աշխատող քաղաքացիներին, որոնք ազատվել են աշխատանքից 2020թ. մարտին, տրամադրվեց 68.000 դրամ: Հղի կանանց, ում ամուսինները կա՛մ չեն աշխատում, կա՛մ ազատվել են աշխատանքից մարտ ամսին տրամադրվեց աջակցություն՝ 100 հազար դրամի չափով: Երեխաներին, որոնց ծնոնղները գործազուրկ են, հատկացվեց 26.500 դրամ: Փոխհատուցվեց 90 տոկոս և ավելի ՄՈԳ ունեցող ուսանողների ուսման վարձը, իրականացվեցին մի շարք այլ ծրագրեր։ Դրա հետ մեկտեղ, կառավարությունը սկզբնական փուլում հայտարարեց, որ կոմունալ վճարումները կարող են հետաձգվել, իսկ այնուհետև մի քանի հազար բնակարանների էլեկտրամատակարարումը դադարեցվեց: Ավելի ուշ կառավարությունը մասնակիորեն փոխհատուցեց քաղաքացիների կոմունալ վճարումները, ինչը, սակայն հասցեական չէր։

Միջազգային աջակցություն

Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստացել և ստանում է միջազգային հետևյալ աջակցությունը՝ ԱՄՆ՝ 3 մլն դոլար, ԵՄ՝ 183 մլն եվրո, Համաշխարհային բանկ՝ 80 մլն դոլար, Արժույթի միջազգային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար, Ասիայի զարգացման բանկ՝ 100 միլիոն դոլար վարկ և 400000 եվրո դրամաշնորհ՝ թեստավորման համար ժամանակակաից տեխնիկա ձեռք բերելու համար։ Վրաստանը ներառվել է առաջին 46 երկրների ցանկում, որոնց ՄԱԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամից 1 միլիոն դոլար ֆինանսական աջակցություն է հատկացվել՝ խոցելի խմբերին համավարակի պատճառով առաջացող սոցիալ-տնտեսական շոկից պաշտպանելու համար:

Եվրամիությունը Հայաստանին տրամադրում է ընդհանուր առմամբ շուրջ 96 մլն եվրոյի, ԱՄՆ-ն՝ 1.7 մլն դոլարի, Համաշխարհային բանկը՝ 3 մլն դոլարի դրամական կամ նյութատեխնիկական աջակցություն։ ԱՄՀ-ն համաձայնել է Հայաստանին տրամադրել լրացուցիչ 175 միլիոն դոլարի վարկ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, որը նախկինում տրված 105 միլիոն դոլարի հետ կազմում է 280 միլիոն դոլար։

Արտաքին հաղորդակցություն, կանոնավոր չվերթներ

Վրաստանն ընդգրկվել է Եվրամիության կողմից կազմված 15 անվտանգ երկրների ցուցակում, որոնց քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել Շենգեն տարածք: Հուլիսի 19-ին Վրաստանի քաղաքացիների համար սահմանը բացեց նաև Դանիան։ Վրաստանը իր սահմանները բացել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի համար։

Օգոստոսի 2-ից Վրաստանի ուղղությամբ՝ Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն կանոնավոր չվերթներ է վերսկսկել Գերմանական «Lufthansa» ավիաընկերությունը: Օգոստոսի 5-ից վերականագնվել են Ռիգա-Թբիլիսի-Ռիգա կանոնավոր չվերթները, որոնք իրականացվում են «AirBaltic» ավիաընկերության կողմից։ Օգոստոսի 8-ից Air France-ը իրականացնում է Փարիզ-Թբիլիսի-Փարիզ կանոնավոր չվերթը։ Բացի այդ, կոմերցիոն չարտերային թռիչքներ է իրականացնում Georgia Airways-ը: Օգոստոսին ընկերությունը կիրականացնի 16 չվերթ` մի փոքր ավել, քան` հուլիսին, հիմնականում` Վիեննայի եւ Ամստերդամի ուղղությամբ:

Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, հասկանալիորեն չի ընդգրկվել Եվրամիության կողմից կազմված 15 անվտանգ երկրների ցուցակում։ Հայաստանում դեռ պահպանվում է կանոնավոր ուղևորափոխադրումների և օտարերկրյա քաղաքացիների մուտքի նկատմամբ արգելքը։ «Զվարթնոց» օդանավակայանի կայքէջն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այժմ գործող հիմնական ուղղությունները Ռուասատանն ու Բելառուսն են։ Հուլիսի 24-ից չարտերային թռիչքներ է սկսել իրականացնել նաև Air France ավիաընկերությունը, իսկ օգոստոսին 3-ին չարտերային թռիչք է իրականացվել Լոս Անջելեսի և Երևանի միջև։

Ամփոփում

Համաճարակային պատմության համեմատությունը ես սկսեցի պարզ վիճակագրությամբ։ Նույն կերպ ուզում եմ ավարտել. օգոստոսի 11-ի դրությամբ Հայաստանում արձագնագրվել է 40593 դեպք, Վրաստանում՝ 1264, մահեր՝ 803 + 234 Հայաստանում, 17 մահ Վրաստանում։ Երկու կառավարությունների աշխատանքի ամենաչեզոք գնահատականը։

 Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan