Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Թուրքիա
Դիտել նաև
Ադրբեջանն ակնկալում է խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում. Բայրամով
Բեռլինում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների 2-րդ փուլը
Միրզոյանն ու Բայրամովը հանդիպում են 7 ամիս դադարից հետո Բեռլինում (տեսանյութ)
Խաղաղության պայմանագիրը չի նշանակում բոլոր խնդիրների 100 տոկոսանոց լուծում․ Բայրամով
Լավրովը և Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը
Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է interfax.az կայքը` հղում տալով երկրի արտգործնախարարությանը:
«Այցի շրջանակում նախատեսված են Բայրամովի հանդիպումները Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,-տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Սա Բայրամովի առաջին արտասահմանյան այցն է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Բայրամովն Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնին է նշանակվել այս տարվա հուլիսի 16-ին՝ նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնանկ արվելուց հետո:
Աղբյուր՝ Tert.am