Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում
28
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Պատերազմ Արցախում
Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ)

Ո՞րն է ի վերջո ջրբաժանը (մաս 6)

Արցախյան շարժումը սկիզբ առավ Խորհրդային Միության և որջ Արևելյան բլոկի հոգեվարքի ժամանակաշրջանում։ Սակայն, ի տարբերություն Արևելյան Եվրոպայի երկրների, որտեղ շարժումները ամբողջությամբ ընթանում էին Արևմուտքում նախանշված՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության համար պայքարի կարգախոսներով, և ուղղված էին կոմունիստական վարչակարգերի տապալմանը, Շարժումը ղեկավարող «Ղարաբաղ» կոմիտեն առաջին փուլում (1988 վետրվար-1989 մայիս) հստակորեն դնում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը Հայաստանի ԽՍՀ կազմի մեջ մտցնելու պահանջ՝ օգտվելով Խորհրդային Սահմանադրությանը մեջ նախատեսված ազգային ինքնորոշման իրավունքի դրույթից։ Դաշնակցությունը, որպես հայ իրականության մեջ տասնամյակներ շարունակ ազգային գաղափարախոսության կրող հիմնական ուժ, իր ամբողջական աջակցությունը հայտնեց՝ իր բնույթով կուսակցության ծրագրային մոտեցումների տրամաբանությանը ամբողջությամբ համապատասխանող Արցախյան շարժմանը։ Սակայն 1989թ մայիսից, ձերբակալված և Մոսկվա տեղափոխված «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ազատ արձակումից հետո, շարժման ղեկավարությունը վերանայում է պահանջների առաջնահերթությունը, և Ղարաբաղի հարցին զուգահեռ, առաջնահերթությունների շարքում է հայտնվում Արևմուտքի կողմից աջակցություն վայելող՝ Արևելյան Եվրոպայում և Խորհրդային Միությունում մեծ թափ ստացած՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության հաստատման կարգախոսները։ Հայաստանում ընթացող միտինգների ժամանակ հայտնվում են Խորհրդային այլ ժողովուրդների ազգային դրոշներ և իր բնույթով ազգային-ազատագրական արցախյան շարժումը ձեռք է բերում հակախորհրդային բնույթ, դառնալով տարբեր հանրապետություններում նմանատիպ կարգախոսներով ընթացող շարժումների բաղկացուցիչ մաս։ Գաղափարախոսական այս էկլեկտիզմը դառնում է ՀՀՇ-ի, իսկ հետագայում նաև Հայաստանի իշխող քաղաքական ուժի հիմնական բնորոշ գիծը հետագա 4-5 տարիների համար։

1990թ. կայացած ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի ընտրություններում Հայկոմկուսի պարտությունից հետո՝ Օգոստոսի 23-ին ընդունվում է Անկախության հռչակագիրը, որն ազդարարում էր անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը, իսկ 1991թ. սեպտեմբերի 21-ին կայանում է Անկախության հանրաքվեն, որը իրավականորեն արձանագրում է փլուզված ԽՍՀՄ-ից ՀՀ անկախացումը։ ԽՍՀՄ փլուզումով և Հայկոմկուսի պարտությունով հայության քաղաքական կյանքում դադարում է գոյություն ունենալ 70 տարի աշխարհը երկու հակամարտող ճամբարների բաժանած կոմունիստական վերազգային գաղափարախոսությունը, որը շատ երկրներում փոխարինվում է Արևմուտքի կողմից հրամցված՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա հիմնված վերազգային նոր «գաղափարախոսությամբ»։ Հայաստանում դրա հիմնական կրողն ու գաղափարախոսն է դառնում Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա գլխավորած քաղաքական ուժը։

Այս ընթացքում Հայաստանում իր կազմակերպական ներկայության մասին, 57 տարիների ընդմիջումից հետո, հայտարարում է ՀՅ Դաշնակցությունը։ Ազգային ազատագրական պայքարի տասնամյակների փորձ ունեցող կազմակերպության համար հստակ էր, որ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, որպես ՀՀ գերակայություն հռչակումը կարող է միայն Արևմուտքի «համակրանքն» ու աջակցությունը ապահովել Խորհրդային Միության փլուզումն արագացնելու տեսանկյունից, սակայն չի երաշխավորում Արցախի ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնումը և ֆիզիկական անվտանգությունը։

Հայաստանում իշխանության գլուխ անցած ՀՀՇ-ի մեջ ևս հասունանում են հակասությունները՝ Արևմուտքի կողմից աջակցություն վայելող Լևոն Տեր-Պետրոսյանի և ազգային գաղափարների հետևորդ Վազգեն Մանուկյանի միջև, որն ի վերջո ավարտվում է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրան աջակցող ուժերի հաղթանակով։

Դաշնակցությունն իր ամբողջ ազդեցությունն օգտագործում է Հանրապետության ղեկավարության, հատկապես դրա կազմում ընդգրկված ազգային գաղափարներ կրող հատվածի հետ բանակցությունների ընթացքում արցախահայությանը Ադրբեջանի հետ զինված հակամարտությանը նախապատրաստելո համար։

Սկսված Արցախյան պատերազմը, որը Դաշնակցության և Հայաստանի քաղաքական դաշտում ծնունդ առած ազգային գաղափարախոսության հետևող ուժերի համար մեր դիտարկվում էր մեր ազգային իղձերի իրականացման առաջին հանգրվան, իրականում գաղափարապես խորթ էր Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա շրջապատի ապազգային ուժերի համար։ Սակայն սկսված պատերազմի պայմաններում երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդը չէր կարող անթաքույց հայտարարել իր գաղափարական համոզմունքների և ազգային իղձերի միջև գոյություն ունեցող հսկայական խզման մասին։ Միևնույն ժամանակ իշխանության մեջ կային նաև Ղարաբաղյան շարժման գաղափարների անկեղծ հետևորդներ, որոնց համար Լևոն Տեր-Պետրոսյանը մնում էր Շարժման առաջնորդ և որոնք չէին ուզում տեսնել նրա մեջ տեղի ունեցած գաղափարական այլասերումը։ Դա առաջին հերթին վերաբերվում էր սկզբում ՀՀՇ մարտական ջոկատների առաջնորդ, հետագայում ՀՀ Զինված ուժերի կազմավորման ու պատերազմական գործողությունների կազմակերպիչ Վազգեն Սարգսյանին։

Այսպիսով ազգային գաղափարների կրողների ամբողջական համախմբումը իրականություն դարձավ ռազմական գործողությունների թատերաբեմ դարձած Արցախում, մինչդեռ Հայաստանի ներքաղաքական կյանքում և արցախյան ազատամարտի նպատակների վերաբերյալ երկրի քաղաքական ղեկավարումը ստանձնած անձն ուներ բոլորովին այլ պատկերացումներ։

Հայության մեջ ընթացող գաղափարական պայքարում նորից ձևավորվում է 2 բևեռ՝ Արևմուտքի կողմից մշակված և նրա աջակցությունը վայելող վերազգային ՀՀՇ-ն և նրան աջակցող ուժերը մի կողմից, և հայության ոտնահարված իրավունքների վերականգնման ու իր ամբողջական Հայրենիքում արժանապատվորեն ապրելու իրավունքի համար պայքարող ՀՅԴ-ն ու նրան աջակցող ուժերը՝ մյուս կողմից։

(Շարունակելի)

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan