Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Պատերազմ Արցախում
Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202

Պետության կորստից 100 տարի անց. արդյոք կկրկնվի՞ պատմությունը

Սևրի պայմանագրի ստորագրումից անցել է 100 տարի։ Այդ փաստաթղթի մասին մեզանում հիմնականում հուզական գնահատականներ են հնչում (հատուկենտ ողջամիտ տեսակետները գրեթե չեն նկատվում հուզառատ ծովում)։ Հուզականության մեջ ոմանք մեր ողբերգության համար մեղադրում են Անտանտի երկրներին, իսկ մյուսները՝ բոլշևիկներին։ Լավագույն գնահատականը, սակայն, արդյունքն է։

Ա. Սևրի պայմանագրին հաջորդեց Ալեքսանդրապոլի խայտառակագույն ու կապիտուլացիոն պայմանագիրը։

Բ. Սևրի պայմանագիրը ստորագրվեց 1920 թվականի օգոստոսի 10–ին, որից ամիսներ անց Հայաստանի Հանրապետությունը դադարեցրեց իր գոյությունը։

Սրանք են «չոր» արդյունքները, որոնք առանց թաց աչքերի հնարավոր չէ արձանագրել։

Մեզ համար որպես դաս անհրաժեշտ է կարդալ Սևրի պայմանագրի տողատակերը և հասկանալ ենթատեքստը, այլապես կմնանք տեքստի արբեցուցիչ ազդեցության տակ ու ոչ մի ճիշտ հետևություն չենք անի։

Եվ այսպես, ի՞նչ կա չգրված Սևրի պայմանագրում՝

1. միջազգային հարաբերություններում կարևորը ոչ թե պայմանագրերն են, այլ ուժերի հաշվեկշիռը,

2. քո երկրի սահմանները սկսում և ավարտվում են այնտեղ, որտեղ կանգնած են քո զինվորները, և որոնք դու կարող ես ինքնուրույն պաշտպանել՝ ձգտելով ունենալ նաև փոխադարձ շահի վրա հիմնված դաշնակցային հարաբերություններ այլ երկրների հետ,

3. միջազգային դայակներին ապավինելով և թղթերի վրա գրածով ուրախանալով քաղաքական պատրանքների մեջ ընկնելը մահացու հետևանքների կարող է հանգեցնել,

4. պետության կորստի ու վատ կյանքի համար պետք է մեղավորներ փնտրել ներսում, այլ ոչ թե անիծել սև բախտը և չտեսնել սեփական հիմարության արդյունքները,

5. աշխարհաքաղաքական գործընթացներում խոշորների ձեռքի խաղալիք դառնալով և արտաքին կողմնորոշումների քաղաքականություն վարելով՝ ոտատակ ես ընկնում և ի վերջո տաշեղի պես դեն նետվում,

6. «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի» բանաձևը քարոզողները Սևրի պայմանագրից սխալ հեևություն են արել, վտանգ են ներկայացնում ՀՀ–ի համար ու ոչ մի բան չեն հասկանում միջազգային հարաբերություններից,

7. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» կարգախոսը և Սևրի պայմանագրի տեքստը հաճելի են ականջի ու նույնքան վտանգավոր պետության համար։

Հիմա 1920 թվի պատմությունը կրկնվելու հավանականությունը մեծացել է։ Ապաշնորհ կառավարումն ու ամբոխավարությունը խժռում են Հայաստանը և Արցախը։

Հուսահատ փորձեր են արվում՝ վերականգնելու համար հայ–ռուսական հարաբերությունները, սակայն մինչև «դասակարգային» հակասությունները պաշտոնական Երևանի ու Մոսկվայի միջև չվերանան, մինչև Հայաստանի ներսում թույնի ու ատելության մթնոլորտը չփոխվի, մինչև կառավարող նոր էլիտա չունենանք, դատապարտված ենք լինելու Սևրի հետևանքները վերապրել, ինչը ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ։

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan