Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
25
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ

5 ժամ քաղաքն այրվում էր, մի ոստիկան չեկավ․ Ախալքալաքի անկարգություններից տուժածներ. Լուսանկար

Օգոստոսի 8-ին, Ախալքալաքում հրդեհված տների սեփականտերերը փոխհատուցում են պահանջում, ինչպես նաև դժգոհում իրավապահ մարմինների աշխատանքից։ Այս մասին գրում է jnews.ge-ն։

Շաբաթ օրը Ախալքալաքի կենտրոնում տեղի ունեցած սպանությունից հետո քաղաքում անկարգություններ են սկսվել: Սպանվածի հարազատները հրդեհել են 4 տուն և մեկ հյուրանոց:

«Մենք տանը չէինք, տուն եկանք երեխաների հետ, տեսանք, որ լիքը ժողովուրդ է հավաքվել, այրվում են մեր տան վարագույները, դռները, կրակն օդն է հասել արդեն, բոլորս շատ վախեցել էինք, երեխաները լալիս ու բղավում էին, ահավոր վիճակ էր։ Պատուհանները ջարդել էին և ներսն այրել, հարևաններին, ոչ մեկին չէին թողնում մոտենալու, որ հանգցնեին կրակը, ասում էին, որ մինչև չայրվի, ոչ ոք մոտ չգնա։ Իմ ամուսինը, ամուսնուս եղբայրը կռվողի հետ ընկերներ են, խաչքավոր ենք, թե կռվի ընթացքում ամուսինս ու եղբայրը եղել են, թե ոչ, չեմ կարող ասել»,- պատմել է այրված տներից մեկի բնակիչ Սիրանուշ Մանասյանը։

Ըստ նրա՝  վնասի չափը մեծ է։

«Մենակ երևի 20-30 հազար դոլարի մեր շշեղենն էր, անտիկվար նկարներ, արձանիկներ ենք ունեցել, կահույքը, վերանորոգումը, բազմոցները թանկանոց, ամբողջությամբ այրել են, ոչնչացրել են», – հավելել է Սիրանուշ Մանասյանը։

Սիրանուշը պատմել է, որ տունը հրդեհողներն այնքան կատաղած են եղել, որ երևի, եթե տանը մարդ լիներ, հաշվի չառնեին այդ փաստը:

«Այնքան կատաղած էին, որ, եթե տանը լինեինք դժվար էլ հաշվի առնեին, միանգամից եկել մեծ-մեծ քարերով պատուհաններն էին ջարդել։ Մեր երեք փոքր երեխաները եկան տեսան ինչ է կատարվում, վախեցած են, ոչ գիշեր ունեն, ոչ ցերեկ, ոչ նորմալ խոսում են, ոչ էլ հաց են ուտում։ Շատ վախեցած են», – ասել է Նալբանդյան փողոցում հրդեհված տան սեփականատերը։

Սիրանուշը նաեւ պատմել է, որ երբ հարևանները սկսել են նրանց գնալուց հետո կրակը հանգցնել, հրկիզողները վերադարձել են ու նորից հրդեհել։ Մինչև հրշեջ ծառայությունը եկել է հարևանները կրակը հանգեցրել են, այրվելիս է եղել միայն տան կտուրը և նրանք աշխատել են կտուրը հանգեցնելու ուղղությամբ։

«Ո՞վ է պատասխան տալու, սա մեր բնակելի տունն էր, տանիք չունենք, երեխաների հետ մի օր մի բարեկամի տանն ենք գիշերում, մի օր՝ մեկ ուրիշ։ Երեխաները լալիս են ասում, որ մեր տունն ենք ուզում, բայց ո՞ւր բերենք, նրանք սթրեսի մեջ են։ Տագրոջս կինը հղի է, վատացավ, շտապ օգնություն ենք կանչել, մի քանի օր է՝ ուշքի չի գալիս», – Նշել է Սիրանուշը։

Օգոստոսի 8-ին հրդեհվել է նաև Նառա Հարությունյանի բնակարանը։ Նրանք տանն են եղել, բայց զանգել են քաղաքի բնակիչները և հայտնել, որ մոտ 30 հոգանոց խումբը շարժվում է դեպի իրենց տուն:

«Տունն այրել են, ջարդուփշուր արել, բան չեն թողել, պահարանները բացել, բենզինը լցրել, այրել են թոռնիկիս խաղալիքները, իսկ վերջում խոհանոցում գազի խողովակն են կտրել, որ պայթի: Այդ ժամանակ գոռացել են «տղաք, դուրս ելեք, կպայթի», փորձագետը տեսավ, զարմացավ։ Հարևաններիս շնորհիվ տունս մինչև վերջ չի այրվել, նրանք փակել են գազի կենտրոնական խողովակը։ 5 ժամ քաղաքն այրվում էր, մի ոստիկան չեկավ, իսկ վերջում հատուկ ջոկատայիններին ես եմ խանութի մոտ տարել։ Այրել են նաև մեր մյուս տարածքը, ձորում ձկներ ունեինք, տնակներ ունեինք, ձկները բացել են։ Իմ որդին կռվին չի մասնակցել, տեսագրությունում էլ կա, վերևից մեքենայով գնալիս է եղել և տեսել այդ խումբը, նա մեքենայով մտել է խմբի մեջ այն բաժանելու համար։ Որդիս տեսել է, որ ընկերը գետնին ընկած է, և 30 հոգի մահակներով հարձակվել են։ Թող չլիներ այդ մահը, ոչ մեկ չէր ցանկանում, որ այդ երիտասարդը մահանար։ Բայց այդպիսի բարբարոսություն անել, անգամ թուրքը չէր անի։ Ես այդ գյուղի դեմ ոչինչ չեմ ունեցել, հակառակը՝ եկել են իմ տուն, ես հագցրել կապցրել ճանապարհել եմ», – պատմել է Նառա Հարությունյանը։

Նառա Հարությունյանը դժգոհ է ոստիկանության աշխատանքից:

«Ես չեմ ասում, որ հատուկ ջոկատայինները գային տունս պաշտպանեին, թող տեղական ոստիկաները գային և շրջապատեին տունս, բայց ոչ ոք չի եղել։ Հետո իմացա, որ եկել են, մեր տան մոտից ավելի ներքև կանգնած են եղել, մեքենաների մեջ, փակ պատուհաններով։ Այդ խումբը, որոնք տուն էին այրում, քաղաքում ոչ թե մեքենաներով, այլ ոտքով են շրջել, փաստորեն ոչ մի ծառայություն չի աշխատել, ուրեմն իրենք շատ լավ էլ գիտեին, և իրենց “դուխ” տվող եղել է, որ այդպես ռիսկով գալիս ու այրում էին», – ավելացրել է նա։

Նառա Հարությունյանը բողոքում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքից:

«Իմ տունը ուղակի չէր այրվել, իմ տունն այրել էին, նրանք չպե՞տք է գային և ասեին, արդյո՞ք օգնության կարիք ունենք, գիշերելու տեղ ունենք: Ոչ ոք չեկավ բացարձակապես։ Ես կյանքի գնով աշխատել եմ, ձեռքերս թափ տալով դուրս եմ եկել, ոչ մի բան չկարողացա վերցնել, ոչ գումարս, ոչ ոսկեղենս, ամեն ինչ այրվեց, ով զանգում է զարմանում են, թե ոստիկանություն չկա՞ մեր մոտ։ Զանգել եմ 112, ասում եմ, որ տունս վառում են, այնտեղից ինձ ասում են, ոստիկանությունն այդտեղ չէ։ Հետո իմացա, որ գնացել են Ռեվազ Մետրեվելիի տունն այրելու, գնացի այնտեղ, մեքենայից իջա ու տեսա, որ այդտեղ է հատուկ ջոկատը, ասեցի՝ 20 հոգով ինչու՞ եք այստեղ կանգնել, եկեք խանութիս մոտ, հիմա էլ խանութս կայրեն, եկան, բայց չէին էլ ուզում գալ, սակայն նրանց ասված էր, որ այդտեղ չհրկիզեն, շատ այլ խանութներ կա և վնասը էլ ավելի շատ կլինի և պատասխան շատերին պետք է տան», – ավելացնում է Նառան։

Նառա Հարությունյանի տան հրդեհը հարևաններն են հանգցրել, հրշեջ ծառայությունը չի մոտեցել։

Նառան պատրաստվում է փաստաբան վարձել և պայքարել փոխհատուցում ստանալու համար:

«Անպայման պետք է վարձեմ փաստաբան: Եթե այս դեպքն անպատիժ մնա, ապա սովորություն կդառնա, վաղը, եթե ինչ-որ կռիվ կամ խնդիր լինի, էլի կգնան կայրեն ամեն ինչ»,- հավելել է Նառան։

jnews.ge

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan