Սոլովյովն՝ Արցախի մասին․ ո՞վ է մեղավոր. Տեսանյութ Թուրքական Bayraktar TB-2 մարտական անօդաչուն շրջում է Գյումրիի Շիրակի օդանավակայանի մերձակայքում Հակառակորդի մի ամբողջ ստորաբաժանման միանգամից ոչնչացման փայլուն իրականացված գործողությունը. Տեսանյութ
30
Պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր՝ հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, ունեն մոտ 1900 վիրավոր․ Արծրուն Հովհաննիսյան. Տեսանյութ Իրավիճակը շփման գծում. Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի ճեպազրույցը. Տսանյութ Փաշինյանն ու Ալիևը հարցազրույց են տվել ռուսական «60 րոպե» հաղորդմանը. Տեսանյութ Պատասխանը կլինի համարժեք. Նիկոլ Փաշինյան Զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը եւ Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են. ՊԲ Թուրքական F-16-ը խոցել է մեր ՍՈւ-25 գրոհիչը. Մեր օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ. ՀՀ ՊՆ խոսնակ. Տեսանյութ Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյան Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը Վարդենիսից. Տեսանյութ Կրեմլը կոչ է արել գործընկերներին օգնել Ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական հուն վերադարձնելու համար Գլխավորը Կորոնավիրուսի մասին
ԼՂ հակամարտության կարգավորման մեխանիզմներ կան, և Մոսկվան ակտիվ դեր ունի այդ հարցում. Զախարովա. Տեսանյութ Նախաձեռնողականությունը դանդաղ անցնում է մեր ձեռքը Պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր՝ հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, ունեն մոտ 1900 վիրավոր․ Արծրուն Հովհաննիսյան. Տեսանյութ Թուրքական քարոզչությունը խայտառակ սխալմամբ սերբ դերասանին ներկայացրել է որպես «վարձկան» Հայաստանում Սոլովյովն՝ Արցախի մասին․ ո՞վ է մեղավոր. Տեսանյութ Իրավիճակը շփման գծում. Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի ճեպազրույցը. Տսանյութ Հայկական կողմը ոչնչացնում է ադրբեջանական մի ամբողջ ստորաբաժանում. Տեսանյութ Փաշինյանն ու Ալիևը հարցազրույց են տվել ռուսական «60 րոպե» հաղորդմանը. Տեսանյութ Իրանում խոցել են ադրբեջանական ԱԹՍ-ն Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրավիճակն Արցախում Թուրքական ԱԹՍ-ն ՀՀ տարածք չի մտել. Ռազմինֆո Թուրքիան և Գերմանիան քննարկել են ԼՂ հակամարտության սրացումը Ինչպես են ադրբեջանական ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգերը տեղակայվում բնակավայրում և այնտեղից կրակ բացում. ՊՆ խոսնակ «Հովազ 1» դիրքի ավագի սխրանքն ու գրագիտությունը պիտի մտնի Հայոց պատմության դասագրքեր. Արծրուն Հովհաննիսյան Թուրքական Bayraktar TB-2 մարտական անօդաչուն շրջում է Գյումրիի Շիրակի օդանավակայանի մերձակայքում Փաշինյանը BBC-ի եթերում միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Վարդենիսի համայքներում ադրբեջանական ագրեսիայի ապացույցները․Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել TikTok-ում մի՛ տարածեք մեր զինվորներին, կամավորներին տեղափոխող ավտոբուսների շարժի մասին տեսանյութեր. Մարիամ Փաշինյան Հակառակորդի մի ամբողջ ստորաբաժանման միանգամից ոչնչացման փայլուն իրականացված գործողությունը. Տեսանյութ Պատասխանը կլինի համարժեք. Նիկոլ Փաշինյան Զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը եւ Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են. ՊԲ Հաղթելու ենք ,որովհետև ազգովի կարող ենք․ Արայիկ Հարությունյան. Տեսանյութ Ես զորակոչի ենթակա չեմ․ Դանիել Իոաննիսյան Թուրքական F-16-ը խոցել է մեր ՍՈւ-25 գրոհիչը. Մեր օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ. ՀՀ ՊՆ խոսնակ. Տեսանյութ Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդը փորձել է հարվածել երկաթգծին, սակայն մի քանի հարյուր մետր վրիպել է. Արծրուն Հովհաննիսյանը Վարդենիսում է. Տեսանյութ Տեղի ունեցածը հանցագործություն է․ Լազարյան ակումբի հայտարարությունը Միքայել Հարությունյանը դիմել է ՀՀ ղեկավարությանը՝ Հայաստան գալու և Արցախ մեկնելու հնարավորություն ստանալու համար Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը Վարդենիսից. Տեսանյութ Հարգելի՛ Միավորված ազգերի կազմակերպություն, էս դուք լո՞ւրջ եք ասում Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար. «Հայաստան» հիմնադրամին հաշվին ուղարկվել է ավելի քան 3 մլն դոլար Չավուշօղլու. «Քանի դեռ Հայաստանը չի հեռացել, այս խնդիրը չի լուծվի» Թուրքիայում քննարկվում է Ադրբեջան զորք ուղարկելու հնարավորությունը Վարչապետի որոշմամբ՝ Տիգրան Ավինյանն արձակուրդից հետ է կանչվել Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը անկախության ճանաչման քայլ է. Ստեփան Դանիելյան. Տեսանյութ Վլադիմիր Ժիրինովսկի. «Արցախը` որպես ինքնուրույն միավոր, պետք է ՌԴ կազմ ներառել». Տեսանյութ Ես հիմա աշխատում եմ Եվրոպական դատարանի իմ գործընկերների և ԵԽ ներկայացուցչի հետ Կրեմլը կոչ է արել գործընկերներին օգնել Ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական հուն վերադարձնելու համար Արամ Ա. Կաթողիկոսի կոչը Տեղի է ունեցել քաղաքական 14 կուսակցությունների խորհրդակցություն Եգոր Գլումովը որպես կամավոր սահման է մեկնել. Լուսանկարներ Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք. Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդի մեկ ուղղաթիռ է ոչնչացվել. Տեսանյութ Մեր զինված ուժերը ևս մեկ ԱԹՍ են խոցել. Տեսանյութ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի հայտատարարությունը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ Վլադիմիր Սոլովյովը կիսվել է լուրով. Առաջին անգամ հաստատվեց այն, որ Ադրբեջանում կան միջազգային ահաբեկիչներ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վարդենիսում ռուսական կապիտալով ընկերությունը դադարեցրել է աշխատանքը Հայ հաքերները շարքից հանել են Ադրբեջանի պետական գերատեսչությունների կայքերը ՀՐԱՏԱՊ. Անկարայից Բաքու թռչող ինքնաթիռը Mk 82 ռումբեր է տեղափոխում. WarGonzo

Ապրիլյան պատերազմը քաղաքական շահարկումների դաշտից պետք է հեռացնել. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի թեմային, դրա շուրջ ծավալվող քննարկումներին և արձագանքներին, ինչպես նաև ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Հոդվածը կարդացեք ստորև:

Այն բանից հետո, երբ ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովն ավարտեց իր աշխատանքների հիմնական փուլը և անցավ դրա վերջնական զեկույցի պատրաստման աշխատանքներին, այդ թեմայի շուրջ ակտիվությունն էականորեն նվազեց։

Թեման վերջին օրերին ակտիվացավ՝ մի կողմից պայմանավորված Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ տեսաուղերձների ձևով այդ հարցի անդրադարձից, մյուս կողմից՝ ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի բավականին սուր հայտարարություններով։

Հասկանալի է, որ հանձնաժողովի եզրափակիչ զեկույցից հետո շատ հավանական է, որ ապրիլյան մարտական գործողությունների թեմայի էջը քաղաքական առումով չփակվի, ավելին՝ չի բացառվում, որ այն քաղաքական նոր կրքեր զարգացնի։

Նման եզրակացություն կարելի է անել Անդրանիկ Քոչարյանի բավականին էմոցիոնալ, շատ դեպքերում՝ անձնավորված հայտարարություններից։ Ցավոք, տպավորություն կա, որ այդ զեկույցն ավելի շատ անհրաժեշտ է գործող իշխանություններին կամ դրա առանձին խմբերին, ըստ նախընտրության, թիրախավորելու բոլոր նրանց, ովքեր առաջիկա ժամանակահատվածում իշխանության համար վտանգ կներկայացնեն։

Վատատեսական կանխատեսումս պայմանավորված է նրանով, որ Սերժ Սարգսյանի՝ օրեր առաջ դաշտ ուղարկած տեսաուղերձները իրենց մեջ սրություն չէին պարունակում, դրանցում իշխանություններին ուղղված կոշտ հայտարարություններ չկային։

Իմ տպավորությամբ, Սերժ Սարգսյանը անձնապես ծանր է տանում ապրիլյան մարտական գործողություններից հետո ստեղծված իրավիճակն ու հատկապես 8 տասնյակի հասնող զոհերի հանգամանքը և այս ձևաչափով նրա զրույցը հասարակության հետ ավելի շատ կիսվելու, լիցքաթափվելու նպատակ ուներ։ Իհարկե, տեսաուղերձների քաղաքական նպատակները որևէ ձևով նսեմացնելու և դերը իջեցնելու նպատակ չունեմ, սակայն երրորդ նախագահի խոսքում փաստերից, քաղաքական բառապաշարից ոչ պակաս ընդգծված հուզականություն կար։

Ինչո՞ւ եմ այսքան մանրամասն խոսում թեմայի հուզական, ոչ կոշտ բառամթերքի մասին, որովհետև այդ ֆոնին Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը խիստ անհամաչափ էր, ինչ-որ առումով՝ զարմանալի։

Վերջնական զեկույցի ավարտից ու հանրայնացնելուց հետո դեռ առիթներ կլինի թեմային անդրադառնալ, սակայն նախևառաջ մենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն, ինքներս մեզ համար պետք է ամրագրենք, թե ինչ խնդիր ենք լուծում այս աշխատանքների ծավալմամբ, ինչ ակնկալիքներ ունենք և ինչ են տալու այդ զեկույցում տեղ գտած եզրահանգումները մեր երկրին։

2016 թվականից հետո ապրիլյան մարտական գործողություններից հետո հանրային կրքերը բավականին բորբոքված էին, որոնք մի առումով պայմանավորված էին զոհերի թվով (Զինված ուժերը ապրիլի 2-5-ը 75 զոհ, իսկ ապրիլ ամսվա ընթացքում, ընդհանուր առմամբ 88 զոհ են ունեցել), տարածքային որոշակի կորուստներով, մյուս կողմից՝ տեղեկատվական դաշտում այդ ժամանակվա իշխանությունների դեմ իրականացող քարոզչական գրոհներով, որոնք այնպիսի մանիպուլյացիաներով էին ուղեկցվում, որ նույնիսկ վերջին 4 տարվա հերքումներն ու պարզաբանումները չեն կարողանում ամբողջությամբ չեզոքացնել այն։ Ու սա այն պարագայում, որ շատ խնդրահարույց թեմաների վերաբերյալ անհրաժեշտ հերքումներ տվել էին ինչպես նախորդ, այնպես էլ այսօրվա իշխանությունները։ Ի դեպ, ամենավտանգավորն այն էր, որ ուղղակի և անուղղակի թիրախում էին հայտնվել նաև զինված ուժերը, որն էլ իրավիճակը վտանգավորության առումով առավել սպառնալից էր դարձնում։

Մարտական դիրքերում ուտելիքի, զինամթերքի բացակայություն, միտումնավոր մատակարարումներ չապահովելու հարց և այլն։ Շատ չեմ կանգնի այս չարչրկված և վաղուց հերքված թեմաների վրա, միայն մի օրինակ կբերեմ, որը պարզորոշ ձևով ցույց է տալիս, թե ինչ կարգի մանիպուլյացիաներ են եղել։

Սննդի հետ կապված, 2016 թվականին մարտական հերթապահության անձնակազմներին, դիրքեր գնալուց առաջ հիմնական սնունդը տրվում էր 7 օրվա կտրվածքով։ Անձնակազմը 2016 թվականի մարտական գործողություններից ընդամենը մեկ օր առաջ էր հերթափոխն ընդունել, ինչը նշանակում է, որ մարտական գործողությունների մեկնարկին, յուրաքանչյուր մարտական դիրք ուներ 7 օրվա սննդի պաշար։ Հիմնական գործողությունները տևել են 4 օր, ինչը նշանակում է, որ ակտիվ ռազմական գործողությունների օրերին դիրքերն առանց սննդի չէր կարող մնալ։ Այսպես մանրամասն կարելի է խոսել մեծ թվով քարոզչական հնարքների մասին, սակայն այս պահին սահմանափակվենք սրանով։

Խնդիրը նրանում չէ, որ մենք ապրիլյան մարտական գործողությունների օրերին տարբեր օղակներում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով խնդիրներ չենք ունեցել, խնդիրն այն է, որ որպես պետություն մենք խնդիր ունենք թացն ու չորը միմյանցից անջատելու, իրական ու խորքային վերլուծություն անելու, ինչը մեզ հնարավորություն կտա հաջորդիվ այս սխալները չունենալու և առաջ շարժվելու։

Ժամանակին պաշտպանության նախարարությունը խորքային վերլուծություն էր պատրաստել տեղի ունեցածի վերաբերյալ, ինչը հասկանալի է, որ չի հանրայնացվել, սակայն դրա հիման վրա է պետությունը կառուցել իր քաղաքականությունը հետապրիլյան վերականգնողական փուլում և զինված ուժերի զարգացման և արդիականացման գործընթացում հաշվի են առել այդ առանձնահատկությունները։

Գործող իշխանությունն այս տեսանկյունից երկու հիմնական խնդիր ունի։ Ունենալ խորքային վերլուծություն (կամ լրացնել նախկին վերլուծությունները), որը կտա հանրության և իշխանության առաջ քաշած հարցադրումների պատասխանը, երկրորդ՝ հնարավորություն ստեղծի զինված ուժերի զարգացումը դնել օրվա, ընթացիկ գործընթացներին համահունչ ռելսերի վրա։

Հասկանալի է, որ ամեն ինչ հնարավոր չէ հանրայնացնել, որովհետև դա անվտանգային առումով մեծ թվով ռիսկեր է պարունակում, սակայն, անշուշտ, մեծ թվով հարցերի պատասխան կարելի է և հանրայնացնել։ Երկրորդ՝ իշխանությունը պետք է գիտակցի, որ միգուցե որոշ հանգամանքների հանրայնացումը կարող է իր համար նեղ իշխանական խնդիրներ լուծել, սակայն այդ կարճաժամկետ օգուտը միջնաժամկետ կտրվածքով և պետության ու իր իշխանության համար կարող է մեծ սպառնալիք դառնալ։

Եվ ոչ պակաս կարևոր է հասկանալ, որ այն հնարքները, որոնք կօգտագործվեն նախկինների դեմ, կարող են նախադեպ դառնալ, որոնք հետագայում կօգտագործվեն այսօրվա իշխանությունների դեմ։

Այս ամենից մեր հանրությունը ոչ շահ ունի, ոչ էլ դա նրա համար առաջնային է։ Միջին վիճակագրական քաղաքացին ուզում է իմանալ, թե ինչ է եղել, ովքեր են մեղավորներ, արդյո՞ք նրանք պատժվել են և արդյո՞ք ընթացիկ իշխանությունները քաղել են անհրաժեշտ դասերը։

Ապրիլյան պատերազմը քաղաքական շահարկումների դաշտից պետք է հեռացնել, առանց դրա մենք կխրվենք այնպիսի ճահճում, որից ելք գտնելը տարիների խնդիր կդառնա։ Չմոռանանք, որ զինված ուժերի այն դերակատարները՝ զինծառայողներից, հրամանատարներից շատերն այսօր էլ իրենց խնդիրը պատվով տանում են, և այս թեմայի հետ կապված ցանկացած շահարկում, անհարկի քաշքշուկ լուրջ բարոյահոգեբանական ազդեցություն է թողնում նրանց, ըստ այդմ՝ բանակի վրա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan