ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»

Ջերմուկի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ «Լիդիանը» հաղորդում է ներկայացրել ՀՔԾ

Ամուլսարի տարածքում գտնվող «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող վագոն-տնակները հեռացվել են, մինչդեռ՝ ընկերությունը շարունակում է պնդել, որ դրանք գտնվում էին «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող տարածքում։ Ստեղծված իրավիճակի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ընկերության իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանի հետ։

-Պարոն Նասիբյան, երեկ Ամուլսարում ապամոնտաժվել են «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող վագոն-տնակները, թեեւ հայտարարել էիք, որ դրանք գտնվում են ընկերության տնօրինության տակ գտնվող տարածքում։ Ջերմուկի քաղաքապետը պնդեց հակառակը ու կազմակերպեց դրանց ապամոնտաժումը։ Շարունակու՞մ եք պնդել, որ վագոն-տնակները տեղադրված են եղել «Լիդիանին» պատկանող տարածքում։

-Միանշանակ վագոն-տնակները տեղադրված են եղել «Լիդիանին» պատկանող տարածքում։ Դա այնպիսի փաստ է, որը չի վիճարկվել որևէ մեկի կողմից, այդ թվում՝ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետի կողմից, ինչպես նաև Ջերմուկի քաղաքապետի կողմից։

-Ձեր գնահատմամբ Ջերմուկի քաղաքապետը չարաշահե՞լ է իր լիազորությունները։

-Եթե նկատի ունեք Քրեական օրենսգրքի իմաստով նախատեսված չարաշահումը, ապա իմ սուբյեկտիվ կարծիքով՝ այո։ Ոչ միայն չարաշահել է, այլև՝ կատարել է ՀՀ ՔՕ 315.2-րդ հոդվածի հատկանիշներ պարունակող արարք։ Այդ հոդվածը որպես պատասխանատվություն է նախատեսում, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց համար՝ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ դիտավորությամբ չձեռնարկելու, ինչպես նաև հողամասերն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ ՎԻՎՕ վարչական պատասխանատվության միջոցների դիտավորյալ չկիրառելու համար։ Մեր դիրքորոշմամբ՝ իրավիճակը հետեւյալն է՝ չեն վիճարկում, որ դա մեզ պատկանող տարածք էր, չեն վիճարկում, որ պայմանագրերը համապատասխան կնքվել են, բոլոր վճարումները ժամանակին կատարվել են, բայց միևնույն ժամանակ պնդում են, որ մենք իրավունք չունենք այդ տարածքում տեղադրել, ապա երկու տարի շարունակ այդտեղ մի խումբ անձանց տնակներ են տեղադրված եղել, ինչո՞ւ նրանց տնակների նկատմամբ որևէ գործողություն չեն ձեռնարկել։

Սա կարող էր պայմանավորված լինել մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ անձնական կամ խմբային շահերի առկայությամբ, հետագայում դա կարող է հետևանքներ ունենալ, օրինակ՝ ՏԻՄ ընտրություններում։ Նման հարցեր կան, որոնք, կարծում ենք, «Լիդիան Արմենիա»-ի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման շրջանակներում պատկան մարմինների կողմից համապատասխան քննություն կիրականացվի և համապատասխան գնահատականը կտրվի նրա գործողությունների։

-Հանցագործության մասին հաղորդումն արդեն ներկայացվե՞լ է։

-Այո, ՀՔԾ հաղորդում է ներկայացվել՝ նշված հոդվածներով նախատեսված արարքների հատկանիշներ պարունակելու հետ կապված։

-Պատրաստվո՞ւմ եք արդյոք նաև դատական կարգով վիճարկել վագոն-տնակների ապամոնտաժման իրավաչափությունը։

-Դա կատարվել է ուրբաթ ուշ երեկոյան և դրանից հետո ընկերության ղեկավարության հետ հնարավորություն չեմ ունեցել դիրքորոշումը և հետագա քայլերը ճշտելու։ Այսինքն՝ դրա վերաբերյալ ավելի մանրամասն՝ ընկերության այդ պահի դրությամբ որդեգրած քաղաքականության վերաբերյալ մեկնաբանություններ կներկայացվի ավելի ուշ։

-Ի վերջո ի?նչ նպատակներ էր հետապնդում վագոն-տնակների տեղադրումը։ Արդյոք պատրաստվո՞ւմ եք վերսկսել աշխատանքները։

-«Լիդիան Արմենիան» երբևէ չի թաքցրել, որ պատրաստ է վերսկսել աշխատանքները, բայց դա ինչ փուլերով կընթանա և քանի փուլ կա՝ մինչև հիմնական հանքարդյունաբերական գործունեության իրականացմանը, դեռևս գնահատման ընթացքում է, ըստ դրա համապատասխան ֆինանսական միջոցների հատկացման գործընթացն է տեղի ունենալու և այլն։ Այսինքն՝ «Լիդիանը» երբեք չի թաքցրել, որ դա իրականացվելու է մի օր և որևէ արգելք՝ որևէ դատական ակտի տեսքով կամ օրենսդրական խոչընդոտի տեսքով «Լիդիանը» չունի։ Այսինքն՝ ասել, որ դու ունես մի բանի իրավունք և ասել՝ արդյո՞ք պատրաստվում ես այդ իրավունքը իրացնել, կարծում եմ, պարզ է, որ այո, պատրաստվում է։ Ցանկացած պահի «Լիդիանը» կարող է ձեռնարկել ակտիվ շինարարական աշխատանքներն իրականացնելուն ուղղված գործողություններ։

-Նոր վագոն-տնակներ կտեղադրվե՞ն այդ տարածքում։ -Միանշանակ։ Լիդիանը՝ վերջին հայտարարության մեջ նշում է, որ վագոն-տնակների տեղադրումը համարում է օրինականության շրջանակներում։ Այդպիսի փաստը չի բացառում, որ ընկերության ղեկավարության կողմից նորից որոշում կայացվի տնակները տեղադրելու մասին։ Գուցե մեկ այլ վայրում, չգիտեմ։ Այդ ամենը կախված է նաև շինարարության թույլտվության շրջանակներում համապատասխան շինարարների արտահայտած կարծիքից և շինարարության ամբողջ ընթացքից՝ որ մասում հարմար լինի, այդտեղ էլ կտեղադրվեն ՝ զուտ շինարարության ընթացքն ապահովելու համար։

- Դեռևս մեկ տարի առաջ՝ 2019թ օգոստոսի 15-ին Կառավարության նիստի ժամանակ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել է, որ քրեական գործը ենթակա է կարճման։ Տեղյակ եք՝ ինչ փուլում է գտնվում գործի քննությունը, արդյո՞ք կարճվել է։ -Իմ ունեցած տեղեկություններով՝ քննությունն այս պահին ևս շարունակվում է, իրականացվում են համապատասխան գործողություններ։

-Ձեր գնահատմամբ ինչու՞ է վարույթն իրականացնող մարմինը խուսափում շուրջ երկու տարի քննվող քրեական գործի քննությունն ավարտել։ Եթե կան մեղավորներ, ապա մեղադրանք առաջադրել։

-Վարույթն իրականացնոր իրականացնող մարմնի գործողությունները մեկնաբանելու որևէ լիազորություն չունեմ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan