Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները. Տեսանյութ ԱՄՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների կապակցությամբ Հայկական զինուժն ունի 16 զոհ եւ 100-ից ավելի վիրավորներ. ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ
28
Հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում. ՊՆ խոսնակ Անհնար է հաղթել մի ժողովրդի, որը ժամերի ընթացքում վերածվում է կուռ ու միասնական բանակի, հաղթանակը մերն է լինելու. Արցախի նախագահ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր. ՊԲ Արցախի բանակը ադրբեջանցի գեներալ է գերեվարել Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ. Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ․ հրապարակվել է 31 նահատակների անունները Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցը Пограничная ZONA ալիքին. Տեսանյութ ՀՀ ՊՆ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների անունները Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ РБК. Հայաստանն Ադրբեջանի գործողությունները համարել է պատերազմի հայտարարում. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Մի քիչ նման 1992 թվականին: Այսօր սպաներից մեկը այդպես էլ ասաց՝ լիքը նոր զենքեր ենք վերցնելու, թող գան, ինչքան շատ գան, էնքան շատ կվերցնենք «Թուրքիան աշխարհի միակ երկիրն էր, որն աջակցել է պատերազմին». Կարո Փայլանը` ԼՂ-ում սկսված ռազմական գործողությունների մասին Կասկածից վեր է, որ Ադրբեջանը վերածվել է Թուրքիայի շահերը սպասարկող հերթական պրոքսի-դերակատարի Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և 8 մարզերում Հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում. ՊՆ խոսնակ Նոր տվյալներ՝ ադրբեջանական կողմի զոհերի մասին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է «Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում Ադրբեջանին օգնության ցուցաբերումը»»․ սենատոր Բոբ Մենենդեսը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումը «Գերեվարված գեներալը 2016-ին հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը կարող է հասնել մինչև Երևան». Աշոտ Ասատրյան Անհնար է հաղթել մի ժողովրդի, որը ժամերի ընթացքում վերածվում է կուռ ու միասնական բանակի, հաղթանակը մերն է լինելու. Արցախի նախագահ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր. ՊԲ Հորդորում ենք բոլոր իրավիճակներում լինել առավել քան զգոն և ուշադիր, պահել հակահամաճարակային կանոնները. ԱՆ Գիշերը Մայր Հայաստանի արձանը լուսավորվել էր Արցախի դրոշով․ Լուսանկար «Այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Բաքվին ռազմական օգնության տրամադրումը»․ ԱՄՆ կոնգրեսական «Մենք դեմ ենք պատերազմին։ Հայերը խաղաղության կողմնակից են»․ Միխայիլ Գալուստյան ՀՀ պաշտպանության նախարարն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ադրբեջանը Սմերչ է օգտագործել Արցախի ուղղությամբ. Տեսանյութ Մանկություն. առանց մեկնաբանության. Տեսանյութ Իրանում փորձագիտական շրջանակները հանդես են գալիս հայկական կողմի օգտին Ադրբեջանի կենդանի ուժի կորուստները. Տեսանյութ Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ». ՊՆ խոսնակ Երեկ կորցրած տարածքների զգալի մասը արագորեն վերականգնվել է. Տարոն Հովհաննիսյանը հավաքել է Ադրբեջանի զոհերի մի փոքր մասի տվյալները Արցախի բանակը ադրբեջանցի գեներալ է գերեվարել Ստեփանակերտում բնակիչները պատսպարված են ապաստարաններում. Կառավարությունը լուսանկարներ է հրապարակել Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ. Արծրուն Հովհաննիսյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Տեսնենք, թե կկարողանանք արդյոք դադարեցնել բախումները. Թրամփը՝ ղարաբաղյան հակամարտության սրման մասին Հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողներ․ հրապարակվել է 31 նահատակների անունները Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցը Пограничная ZONA ալիքին. Տեսանյութ Երևանի պետական բժշկական համալսարանի և համալսարանական հիվանդանոցների բժիշկները նույնպես Արցախ են մեկնում. Տեսանյութ Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրետակոծության հետևանքով հղի կին է լրջորեն վիրավորվել. Արցախի ՄԻՊ Ռազմական դրությամբ պայմանավորված՝ դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը․ ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ ՊՆ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների անունները ԱՄՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների կապակցությամբ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ РБК. Հայաստանն Ադրբեջանի գործողությունները համարել է պատերազմի հայտարարում. Տեսանյութ Մռավ լեռը վերահսկողության տակ վերցնելու հակառակորդի փորձերը կանխվել են Ռուս ռազմական փորձագետները վերլուծել են Արցախյան պատերազմի առաջին օրը. Տեսանյութ Ադրբեջանի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստները. Տեսանյութ Հայ ժողովուրդը, Արցախը հաղթելու են. Սեյրան Օհանյան. Տեսանյութ «Պատերազմի պատասխանատուն որքան Բաքուն, այնքան էլ Անկարան է». Դիոգո Պինտո ՊԲ ստորաբաժանումները առգրավել են թշնամու 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3 «Աղոթում ենք հանուն Արցախի ու Հայաստանի պաշտպանության իրենց կյանքը վտանգող քաջ տղամարդկանց ու կանանց համար». Քիմ Քարդաշյան «Պետք է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին». Ադամ Շիֆ Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են՝ կապված հայտարարված զորակոչի հետ. Տեսանյութ Քադիրով. «Լեռնային Ղարաբաղը դարձել է արնահոսող վերք, որի ապաքինումը թույլ չեն տալիս որոշակի ուժեր» Ի՞նչ է ենթադրում ռազմական դրությունը Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին. Քննարկել են հայկական զինուժի կողմից պատժիչ քայլերը Թոքի քաղցկեղ. Ի՞նչ է պետք հաշվի առնել արդյունավետ բուժման համար. Լուսանկար

Ժամանակն է մտածել Հայաստան-Լիբանան առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունի լուրը ցնցեց ողջ աշխարհը։ Ցեղասպանությունից մազապուրծ հայության համար Լիբանանը եղել է և կա հյուրակալ տուն, որտեղ պահպանվել և զարգացել են արևմտահայերենը և առհասարակ հայ մշակույթի մի ճյուղը։ Հատնանշական է, որ սիրիական պատերազմի հետևանքով հազարավոր սիրիահայեր ևս իրենց ապաստանը գտան Լիբանանում, որը այսօր էլ շարունակում է մնալ աշխարհում ամենահզոր հայկական գաղութներից մեկը։

Անշուշտ, այս արհավիրքի օրերին հայությունը և ողջ աշխարհը պետք է իրենց օգնության ձեռքը մեկնեն Լիբանանին։ Սակայն զուտ օգնություններով Լիբանանի և լիբանանահայության կենսունակությունը հնարավոր չէ վերականգնել, հետևաբար անհրաժեշտ է դիտարկել Լիբանանի սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրեր, որոնք կպահպանեն աշխատատեղերը և լիբանանյան ապրանքների համար կապահովեն իրացման շուկաներ։

2019 թվականի Լիբանանի ՀՆԱ-ն կազմել է 56,9 մլրդ ԱՄՆ դոլար (4 անգամ ավելի մեծ, քան Հայաստանի ՀՆԱ-ն)։ 2019 թվականին Լիբանանի տնտեսությունը գրանցել է 2,3 տոկոս անկում, իսկ Հայաստանի տնտեսությունը աճել է 7,6 տոկոսով։ Լիբանանի ՀՆԱ-ի կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեն առևտուրը (18%), շինարարությունը (16%), ծառայությունները (16%), տուրիզմը (11%) և գյուղատնտեսությունը (7%): Լիբանանի ընդերքը հարուստ է երկաթի հանքաքարով, կրով, ապակու պատրաստման համար ավազով և այլն։ Արդյունաբերական ապրանքներից առավել մրցունակ են ցեմենտը, կերամիկան, փայտից պատրաստված իրերը, էլեկտրական սարքավորումները և տեքստիլը։

2019 թվականին Լիբանանից արտահանվել է շուրջ 3,6 մլրդ ԱՄՆ դոլար արտադրանք (մարգարիտներ, թանկարժեք քարեր և մետաղներ, էլեկտրական սարքավորումներ, սնունդ, քիմիական նյութեր, մետաղական սարքավորումներ և այլն), այդ թվում՝ դեպի Հայաստան արտահանումը կազմել է 1,49 մլն ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Լիբանան ներկրվել է 19,6 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք (հանքանյութեր, քիմիական արտադրանք, էլեկտրական սարքավորումներ, սնունդ մարդատար ավտոմեքենաներ և այլն), այդ թվում՝ Հայաստանից ներկրումը կազմել է 0,55 մլն ԱՄՆ դոլար։

Նախատեսվում է, որ 2020 թվականին Լիբանանի պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 161,82 տոկոսը, այսինքն՝ շուրջ 92 մլրդ ԱՄՆ դոլար։ Լիբանանի նորընտիր կառավարությունը 2019 թվականի պետական բյուջեն փակել է 11,4 տոկոս դեֆիցիտով։ 2020 թվականին նախատեսվում է հավաքել 8,8 մլրդ ԱՄՆ դոլար եկամուտ, որ բավարար չի լինի պետական աշխատավարձերը, կենսաթոշակններն և նպաստները վճարելու համար։

Վերջին մեկ տարվա ընթացքում Լիբանանի ֆինանսական համակարգում գործում են բազմաթիվ սահմանափակումներ, լիբանանյան արժույթը (ոսկին) ավելի քան 80 տոկոսով արժեզրկվել է, ինչի արդյունքում ներկրվող ապրանքների գները թռիչքաձև աճել են։ Ակնհայտ է, որ Լիբանանը գտնվում էր ֆինանսատնտեսական խորը ճգնաժամի մեջ, և տարեսկզբից լայն տարածում ունեցող համավարկը ավելի է վատթարացրել ստեղծված վիճակը։

Բեյրութում այս պայթյունի տնտեսական հետևանքներ դեռևս չեն գույքագրվել և գնահատվել, այնուհանդերձ սա ևս հսկայական ազդեցություն կթողնի երկրի տնտեսության վրա։ Հատկապես մեծ կորուստներ կկրեն էլիտար բնակարանաշինությունը, տուրիզմը, ֆինանսական համակարգը, զվարճանքների ոլորտը և այլն։

Արտաքին առևտուրը կարելի է անխափան շարունակել, քանի որ Լիբանանը այլ նավահանգիստներ ունի, որոնք ունեն համապատասխան ենթակառուցվածքներ։

Կարծում եմ՝ Լիբանանի այս ճգնաժամը հնարավոր է համակարգված և արագ լուծել դոնորների միջազգային կոնֆերանսի միջոցով, որի ժամանակ հավաքագրված գումարները կուղղվեն Բեյրութի ենթակառուցվածքների, հիվանդանոցների, դպրոցների և այլ կենսական նշանակության օբյեկտների վերականգման համար։ Միաժամանակ, քայլեր պետք է ձեռնարկել, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները, երկրները կրճատեն կամ նվազագույնը մի քանի տարով սառեցնեն Լիբանանի արտաքին պարտքի մարումները։

Չնայած այն հանգամանքին, որ մենք ունենք կազմակերպված և ազդեցիկ լիբանանյան համայնք, գործարար կապեր, այնուամենայնիվ Հայաստանի և Լիբանանի միջև արտաքին առևտուրը շատ փոքր է․ 2019 թվականին ընդհանուր արտաքին առևտուրը կազմել է 2,04 մլն ԱՄՆ դոլար։ Հայաստան Լիբանանից ներկրվում են ոսկերչական իրեր, մետաղակոնստրուկցիաներ, բուսական ճարպեր, յուղեր, ադամանդ և այլն, իսկ Հայաստանից Լիբանան արտահանվում են ոչխարներ, ոսկերչական իրեր, լվացող և մաքրող միջոցներ, հյութեր և այլն։ Համեմատության համար նշեմ, որ Թուրքիայի հետ Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 270 մլն ԱՄՆ դոլար։

Պարզ է, որ մեր երկրները, ժողովուրդները բաց են թողել և չեն իրացրել Հայաստան-Լիբանան փոխշահավետ առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները։ Վստահաբար, կան բազմաթիվ մրցունակ ապրանքներ, որոնք փոխադարձ հետաքրքրություն կարող են ներկայացնել մեր սպառողների համար, օրինակ՝ Հայաստան ներկրվող թուրքական տեքստիլի կամ ցիտրուսների մի մասը կարող ենք փոխարինել լիբանանյանով։ Վստահ եմ, որ մեկ քաղաքական ուժ կամ մեկ գործարար ի վիճակի չէ նման տնտեսական ծրագրեր մշակել և կյանքի կոչել․ դրա համար անհրաժեշտ է պետական մոտեցում, որին մասնակից կարող են դառնալ բոլոր շահագրգիռ կողմերը Հայաստանի և Լիբանանի կառավարությունների համակարգման ներքո։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու,

տնտեսագետ Սուրեն Պարսյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan