Քաղաքացիներն այսօր ազատորեն կարող են ընտրել՝ հլու-հնազանդ ծառայել ձեզ, թե՝ արտահայտել սեփական կարծիք, և դրա համար հռչակվել ներքին թշնամի և շնաբարո դուրսպրծուկ
Վարչապետի տիկինն ասել է, թե «քաղաքացիներն այսօր Հայաստանում ազատ են, քան երբևէ»:
Իհարկե, տիկին Հակոբյան, այսօր քաղաքացիներն ազատորեն կարող են ընտրել՝ բաց տարածքում մեն-մենակ նստած դիմակ դնել, թե՝ ծեփվել պատերին և փռվել ասֆալտին:
Քաղաքացիներն այսօր ազատորեն կարող են ընտրել՝ հլու-հնազանդ ծառայել ձեզ, թե՝ արտահայտել սեփական կարծիք, դրա համար հռչակվել ներքին թշնամի և շնաբարո դուրսպրծուկ:
Քաղաքացիներն այսօր ազատորեն կարող են վայելել իշխող երբեմնի ընդդիմադիրների ցինիզմը՝ Ձեր ամուսնու գլխավորությամբ՝ սկսած Մաշտոցի պուրակի կտրված ծառերից մինչև Ամուլսարի արդար պայքարի դեմ Ձեր ամուսնու կառավարության կողմից ուղարկված ոստիկանական ուժեր:
Քաղաքացիներն այսօր ազատորեն կարող են ամեն քայլափոխի կոռոնավիրուսով վարակվել, ի տարբերություն, օրինակ, հարևան Վրաստանի, քանի որ Հայաստանում Ձեր ամուսնու կառավարության շնորհիվ այն դեռ մոլեգնում է:
Եվ այս շարքն անվերջ է:
Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից