Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել. փաստաբան Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է Խոդորկովսկու «Դոսյե»-ն Փաշինյանը փնտրում է մարդկանց, ովքեր կկարողանան համոզել Պուտինին ընդունել իրեն
24
Կորոնավիրուսից երկու զինծառայող է մահացել Այս պահին անցում ենք կատարել ՍԴ նախագահի ընտրության քննարկմանը, եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում. Արևիկ Պետրոսյան. Տեսանյութ Երբ հավաքարարը ընտրություններում ջախջախում է իր ղեկավարին Ինչպե՞ս կառավարել երկրի տնտեսությունը. մեկական օրինակներով խորհուրդներ Փաշինյանին Պուտինից ու Քոչարյանից Քաղաքագետը՝ Ծառուկյանի շանսի, Ալիևի խոստովանությունների և Փաշինյանի ու Քոչարյանի կողմից ներկայացված Հայաստանի զարգացման ծրագրերի մասին. Տեսանյութ Բաքուն Զախարովայի «նկատողությունից» հետո խմբագրել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի պատասխանը ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը. ուղիղ միացում ՍԴ բակից. Ուղիղ Թուրքիան իսլամիստ զինյալներին Սիրիայից ուղղում է Ադրբեջան Հայաստանի և Արցախի դեմ պատերազմի համար. Լուսանկար Փաշինյան. Կրկին իրավիճակի սրում ունենք, երեկ կատարվել է կորոնավիրուսի 3913 թեստ, որից դրական է եղել 374. Տեսանյութ Այս իշխանությունն այդպես էլ ներկա չդարձավ, մնաց անցյալում. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Բալիկի սպասող Լիլուի ջերմ լուսանկարն ամուսնու հետ. Լուսանկար ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը «Իմ քայլը». Եթե «Վարկերի համաներման մասին» օրենքն ընդունվի, Հայաստանի տնտեսությունը կհայտնվի փլուզման եզրին Ղազախստանը վերացրեց մահապատիժը Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել. փաստաբան Կորոնավիրուսից երկու զինծառայող է մահացել Այս պահին անցում ենք կատարել ՍԴ նախագահի ընտրության քննարկմանը, եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում. Արևիկ Պետրոսյան. Տեսանյութ Երբ հավաքարարը ընտրություններում ջախջախում է իր ղեկավարին Էս սրիկաների ցինիզմը շուտով հասնելու է նրան, որ ուղիղ տեքստով ասեն՝ հանրահավաք մի արեք, որ կարանտինը հանենք, ու ՊՆ-ն առանց բյուջե չմնա Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է Խոդորկովսկու «Դոսյե»-ն Բնական ու գեղեցիկ. Իվետա Մուկուչյանի լուսանկարը Փաշինյանը փնտրում է մարդկանց, ովքեր կկարողանան համոզել Պուտինին ընդունել իրեն Գաղտնալսման գործը կոծկու՞մ են․ ո՞վ է եղել գլխավոր կասկածյալը. փաստաթուղթ Արթուր Գեւորգյանն ԱՄՆ-ում ձերբակալվել է. Դատախազություն Փաշինյանը փնտրում է մարդկանց, ովքեր կկարողանան համոզել Պուտինին ընդունել իրեն Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է գրում «Գոլդեն փելես»-ը կփորձեն վաճառել նորից Ինչպե՞ս կառավարել երկրի տնտեսությունը. մեկական օրինակներով խորհուրդներ Փաշինյանին Պուտինից ու Քոչարյանից ՀՊՏՀ-ում ճգնաժամային իրավիճակ է, Գալոյանը հորդորում է վերսկսել դասերը Ոստիկանության համազգեստ կրող անձն սպառնում է մեր երթի մասնակիցներին. Վահան Բաբայան. Լուսանկար Նիկոլ Փաշինյանը որ գործարանի բացմանը մասնակցել է, այդ գործարանը կարճ ժամանակ անց կամ փակվել է կամ էլ փոքրացել է ու աշխատում է մի քանի հոգով Քաղաքագետը՝ Ծառուկյանի շանսի, Ալիևի խոստովանությունների և Փաշինյանի ու Քոչարյանի կողմից ներկայացված Հայաստանի զարգացման ծրագրերի մասին. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի Ոնց հասկանում եմ Ջերմուկի տարածաշրջանում հանքի բացման ու փակման կողմնակիցների միջև քաղաքացիական պատերազմ է սկսվում Հայաստանում հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը․ աջակացություն կստանան զբոսաշրջային տրանսպորտային ընկերությունները Հայտնի է COVID-19-ի բուժման համար նախատեսված «Ավիֆավիր» դեղամիջոցի գինը Խստագույն կանոններով, բայց ոչ լայնամասշտաբ սահմանափակումներով մենք պետք է կանխենք վիրուսի տարածումը. Գախարիա 8 ամսվա կտրվածքով ունենք մոտ 49 մլրդ դրամի պակաս հավաքագրում. ենթադրում եմ՝ այդ թիվը գնալով կաճի. ՊԵԿ նախագահ Վարկային արձակուրդները չեն կարող տևել երկար. ԿԲ փոխնախագահ Իրանի նախագահը երեք օր ուշացումով շնորհավորել է Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ Բացահայտվել է ազգային անվտանգության մարմինների կրտսեր պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպք․ ԱԱԾ Կարդում կարդում եք, սա էլ կարդացեք, պարոն վարչապետ Արցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք է հաստատվել Նոր հակառեկորդ Վրաստանում Շուշան Պետրոսյանը փոխել է սանրվածքը. Լուսանկարներ «Կարմիր գծերը» ընկալելու համար անպատրաստ, ունակություններից զուրկ, ինքնահավան անձի միապետություն Տարբեր երկրների ղեկավարներ կատակում են, որ իրենց ընտանեկան միջոցառումներին Փաշինյանին հրավիրեն՝ որպես թամադա Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում. Լուսանկարներ Բաքուն Զախարովայի «նկատողությունից» հետո խմբագրել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի պատասխանը Ժողովուրդ ջան, ԱԺ-ում էլի պարգևավճարվել են, իսկ ձեր ընտանիքներում ինչ-որ բան ավելացե՞լ է Բումերանգ էր սա․ 30 միլիոնը վերցրել ու չեն գնում Քոչարյանի դատին, որովհետև էլի են ուզում․ Սաթիկ Խլղաթյան. Տեսանյութ ՀՊՏՀ հարցն այլևս սիմպտոմատիկ բնույթ է կրում՝ արտացոլելով Հայաստանում պետական կառավարման համակարգի ողջ թշվառությունն ու ապիկարությունը Բա սա սրիկա չի, ապա ինչ ա ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը. ուղիղ միացում ՍԴ բակից. Ուղիղ «Վարկային հիմնախնդիրները՝ ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Վարչապետի դատաիրավական էմոցիաներն արդեն սկսել են իր դեմ աշխատել․ Էլինար Վարդանյան 21-րդ դար, Հայաստան. պատգամներից՝ իրականություն․ Արմեն Գևորգյան Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները կզինվեն Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հայտարարություն տարածեց 29 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորը ծայրահեղ քայլի է դիմել՝ ոտքերը մեխել է հատակին

«Ես հասկանում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ջղաձգումները. նա փորձում է փրկել իր հոգեորդուն». Լիլիթ Գալստյան.Տեսանյութ

«Այսպիսի մոտեցումը մի այրի կողմից, որը եղել է ՀՀ առաջին նախագահը, որը մասնագիտությամբ իբրև թե բանասեր է և պետք է քիչ թե շատ ծանոթ լիներ մեր պատմությանը, բացարձակապես անընդունելի է»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով կրթական չափորոշիչների շուրջ ծավալվող բանավեճին, ասել էր. «Բանավեճից տպավորություն է ստեղծվում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը»:

Լիլիթ Գալստյանին վրդովվեցնում է, որ Առաջին նախագահը հայդատականությունը որպես բացասական հասկացություն է շրջանառում.

«Մի մարդ, որը Շուշիի ազատագրումից անտեղյակ էր, մի մարդ, որն ազգային գաղափարախոսությունը կեղծ արժեք էր սահմանում, մի մարդ, որին իր սեփական թիմը եկավ և սեփական կաբինետում իշխանությունից վռնդեց դուրս, մի մարդը, որը երկիրը տարավ արկածախնդրության և Մարտի 1-ի, հիմա փորձում է աղավաղել պատմությունը, մեղանչել մեր ազգային արժեքների նկատմամբ: Մի մարդ, որը նաև պատրաստակամություն էր հայտնում արյան գնով մեր ազատագրական հաղթանակը զիջել ադրբեջանցուն, հանդես է գալիս նման հայտարարությամբ: Ինձ համար վաղուց պարզ է Լևոն Տեր-Պետրոսյանի գենետիկ հակակրանքը Դաշնակցության նկատմամբ, բայց մի մարդ, որը չունի բացարձակ ինստիտուցիոնալ հիշողություն, չունի այն ազգային արժեքի կրումը, թե Հայ դատն ինչ անուրանալի աշխատանք է կատարել մեր հայ իրականության համար, երբ սովետական համակարգի մեջ ծվարած ՀՀ-ն իր ազգային արժանապատվությունը պահելու որևէ շանս չուներ՝ նկատի ունեմ՝ հենց հայ դատի համատեքստում, կարողանում է նսեմացնել Հայ դատը: Հայ դատի անբաժանելի մասը նաև Արցախն էր. նա ուրանում է նաև Արցախը: Ինձ համար Լևոն Տեր-Պետրոսյանի այս տեսակը նորություն չէ, նա մերժելի է և մեր պատմության մեջ մնալու է՝ որպես իշխանության աթոռից վռնդված և զիջումների գնացող նախագահ»:

ՀՅԴ ԳՄ անդամը հավելեց. «Ես հասկանում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ջղաձգումները. այսօր իշխանության է եկել մի քաղաքական կոնգլոմերատ, որն իրականացնում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է հասկացությունը: Այսինքն՝ վերջին ճիգով Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է փրկել իր հոգեորդուն, այս իշխանությանը, և հատկապես՝ Արայիկ Հարությունյանին, որովհետև գիտական հանրույթի ընդվզումը մերկացրեց նրանց բոբիկությունը: Շատ կգնահատեի Լևոն Տեր-Պետրոսյանին, եթե փորձեր բովանդակային քննարկում անել, բայց այս իշխանություններին և իրեն բնորոշ դեմագոգիկ մանիպուլյացիաներ է անում»:

Ինչ վերաբերում է գործող իշխանություններին, նա նշեց, որ, երբ համադրում ես նրանց վերջին երկու տարվա գործողությունները, նրանց կառավարման փիլիսոփայությունը, գալիս ես հետևյալ եզրակացության. «Մի վարձկան իշխանություն մենք ունենք, որը եկել է բացարձակապես նսեմացնելու ազգային արժեքները և ազգային բաղադրիչը օտարելու մեր պետականությունից»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan