Օտարերկրյա քաղաքացիները շարունակում են մեր երկրում ավելի շատ անշարժ գույք վաճառել, քան գնել
Օտարերկրյա քաղաքացիները շարունակում են մեր երկրում ավելի շատ անշարժ գույք վաճառել, քան գնել:
Հունիս ամսին օտարերկրյա քաղաքացիները գնել են 79 գույք, վաճառել 152 նախկինում գնած բնակարան, առանձնատուն, հող ու այլ անշարժ գույք: Ընդորում հունիսին վաճառել են արտադրական նշանակության 2 շինություն` ոչ մի հատ չգնելով:
Մեր անշարժ գույքի շուկան նրանց համար շարունակում է մնալ ոչ հրապուրիչ՝ թե՛ բիզնես, թե՛ բնակելի տարածքները:
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից