Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

Համաճարակի պայմաներում քաղաքապետն «առաջին գծում» լինելու փոխարեն երևանցուն թողել է, որ իր «յուղով տապակվի»․ Ժիրայր Պեոճեքյան. Տեսանյութ

«ՀՀ բնակչության առնվազն 1/3-ը և 60 տոկոսը կենտրոնացած են երևանում, իսկ Կառավարությունը հայտարարում է, որ Երևանն է դարձել համաճարակի բույնը։ Իսկ հակառակ այս հաստատումներին Երևանի քաղաքապետը և քաղաքապետարանը որևէ կապ չունեն բոլոր այն որոշումների հետ, որոնք կայացվում են հակահամաճարակային ճգնաժամի դեմ։ Եթե համաճարակի բույնը Երևանն է, ապա Երևանի առողջապահական խնդիրները նաև Երևանի քաղաքապետարանի խնդիրներն են»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Ժիրայր Պեոճեքյանը։

Բանախոսի դիտարկմամբ, կառավարության կողմից հակահամաճարակային միջոցների դեմ պայքարի շրջանակում կայացրած որոշումներում Երևանի քաղաքապետարանն ընդհանրապես գոյություն չունի․ «Քաղաքի ախտահանումը պատշաճ ձևով չկազմակերպվեց։ Նույնիսկ այն շենքերում, որտեղ կային վարակված մարդիկ, կամ մահեր արձանագրվեցին, ախտահանման գործընթաց չկազմակերպվեց։ Մենք ունենք քաղաքացիների տվյալներ, որոնք օրեր շարունակ զանգում էին քաղաքապետարան, համատիրություններ, բայց ոչ ոք չէր գնում այդ տարածքները ախտահանելու։ Իսկ 3 օր հետո էլ, երբ գնում էին, արդեն վարաքվողը վարաքվել էր»,-արձանագրեց Ժ․ Պեոճեքյանը և հավելեց․ «Առողջապահության նախարարությունը քարտեզներ հրապարակեց, թե որ վարչական տարածքում և որտեղ վարակված մարդիկ կան, բայց համայնքապետարանները այդ քարտեզները չեն ստացել, որպեսզի գնան հասցեներով ախտահանեն։ Քաղաքապետարանն ու քաղաքապետը փոխանակ հրապարակի վրա լինեն, ինչպես ողջ աշխարհում, բոլոր քաղաքապետերն իրենց վրա վերցրեցին կորոնավիրուսի խնդիրների լուծման պատասխանատվությունը, իսկ մեր պարագայում՝ մեր քաղաքապետը բացակայում էր քաղաքի առօրյայից՝ մի տեղ ինքնամեկուսացված, թողել է, որ երևանցին իր «յուղով տապակվի»։ Համավարակը ողջ աշխարհում կրկին ահագնանում է, մենք չգիտենք, թե Հայաստանում ինչ է սպասվում աշնանը, չգիտենք, թե որքան գումար է հարկավոր լինելու պատվաստանյութեր ձեռք բերելու համար, իսկ քաղաքապետարանի անձնակազմը, քաղաքապետի հետ պետք է այս ճակատամարտի «առաջին գծում», լինեին և տեր կանգնեին իրենց պարտավորություններին և պատասխանատվությունը չգցեին ժողովրդի, քաղաքացու, երևանցու վրա»։

Ըստ բանախոսի, տպավորություն է ստեղծվում, որ այս պայմաններում, երբ մարդիկ տարբերակ չունեն իրենց բողքի ձայնը բարձրացնելու, Կառավարությունը, իշխանությունը մեկը մյուսի հետևից որոշումներ է կայացնում և օրենքներ ընդունում․ «Քաղաքացին, այդ խնդրահարույց որոշումների դեմ իր բողոքի ձայնը բարձրացնելու տարբերակ չունի, բայց փոխարենը Կառավարությունը անցկացնում է այդ որոշումներն ու երևանցուն կանգնեցնում փաստի առաջ»,-ասում է Ժ․ Պեոճեքյանն ու թվարկում․ «Ֆիրդուսի թաղամասի որոշումը դրա մի օրինակն է, Մաշտոցի պուրակի սրճարանը, Նորքի IT-ները վաճառքի հանելը, և այլ նման որոշումներ, որոնք կարող ենք դեռ երկար թվարկել, որոնք հանրային քննարկման, երևանցու տեսակետը ստանալու կարիք ունեն։ Այդ որոշումների արդյունքում կան հարցականներ, իսկ մի քանի շաբաթ հետո կանգնելու ենք փաստի առաջ։ Ավելին, վիրավորականն այն է, որ այս բոլոր շինարարական խնդիրների հետ կապված, երբ մարդիկ բողոքի ձայն են բարձրացնում, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը, որի անձի հանդեպ, արվեստի իմաստով մեծ հարգանք ունենք, երևանցու մասին խոսելիս քաղաքացուն հավասարեցնում է շանտաժիստի, ավազակի հետ, որը պահանջներ է դնում, որպեսզի համաձայնի այս շենքի կառուցման կամ չկառուցման հարցում»։

Անդրադառնալով Երևան քաղաքի հիմնախնդիրներին ու քաղաքապետարանում առկա կառավարման ճգնաժամին Ժ․ Պեոճեքյանը վստահեցրեց․ «Խիստ մտահոգված ենք Երևանով, այս մասին մենք դեռ մեկ տարի առաջ էինք մեր մտահոգությունն արտահայտել քաղաքապետարանի դիմաց՝ դեղին քարտերի միջոցառում կազմակերպելով, բազմաթիվ առիթներով, հարցազրույցներով ու մամլո ասուլիսներով։ Բայց, մեր մեկնած ձեռքը մնացել է օդի մեջ, լսող չկա, ո՛չ մեր քննադատություններին արձագանքող կա, ո՛չ էլ՝ մեր առաջարկները լսող»,-մտահոգված ասաց բանախոսն ու դիտարկեց, որ այս մամլո ասուլիսով փորձում են իրենց մտահոգությունները փոխանցել բոլոր երևանցիներին։

Բանախոսը նաև հավելեց, որ Երևանի զարգացման ռազմավարական ծրագրի տեսլականի բացակայության խնդիր ունենք։

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan