Ամսական 4000 դոլար աշխատավարձ ստացող մեր սոցապ նախարարուհին նմանատիպ առաջարկությամբ հանդես գալու մտադրություն ո՞ւնի, թե նրա համար հոգ չեն աղքատության մեջ ապրող հարյուրավոր երեխաների խնդիրները
Վրաստանի սոցապ նախարարի առաջարկով և կառավարության որոշմամբ՝ Վրաստանի մինչև 17 տարեկան բոլոր քաղաքացիները, ուսումնական տարվա սկզբին, կստանան միանվագ օգնություն 200 լարիի չափով (31.500 դրամ):
Իսկ հետաքրքիր է, 1.500.000 - 2.000.000 դրամ աշխատավարձ ստացող, մեր սոցապ նախարարուհին նմանատիպ առաջարկությամբ հանդես գալու մտադրություն ունի՞:
Թե՞ ամսական 4000 դոլար աշխատավարձ ստացողի համար հոգ չէ, որ Հայաստանի հարյուրավոր երեխաներ ծայրահեղ աղքատության մեջ՝ հանապազօրյա հացի կարոտ են:
Արմեն Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից