«Կրակը պետք է դադարեցվի». ՌԴ Դաշնային խորհուրդը ԼՂ հակամարտության կողմերին բանակցություններ սկսելու կոչ է արել Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր․ Արցախի ՄԻՊ Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Արցախի բնակավայրերի ուղղությամբ հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների. Արցախի ՄԻՊ
27
Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք. Տեսանյութ Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ. Լուսանկար Պատերազմ են հայտարարել, պատերազմ կստանան. Արցախի նախագահ. Տեսանյութ Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաև Ստեփանակերտը (Լրացված, Տեսանյութ ) Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ Անկա՞խ է արդյոք Հայաստանը Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպշիկի հետ Վաշինգտոնում Արսեն Խառատյանը կապի մեջ է եղել Ադրբեջանի դեսպանի հետ Ինչու Փաշինյանը որոշում կայացրեց կալանավորել Գագիկ Ծառուկյանին Նիկոլ Փաշինյանն է՞լ է պատրաստվում արտահերթ ընտրություններին Գլխավորը Կորոնավիրուսի մասին
ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԶՈՐՆ ԵՆՔ Ադրբեջանում տարհանում է Անկարան իր աջակցությունն է հայտնել Բաքվին Արցախի հետ կոնֆլիկտում Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք. Տեսանյութ Վլադիմիր Սոլովյով. Հայաստանի զինված ուժերին հաջողվում է զսպել հակառակորդի գրոհները ՝ զգալի կորուստներ պատճառելով Ադրբեջանի զինված ուժերին: Կորոնավիրուսով վարակման 328 և մահվան 3 նոր դեպք «Կրակը պետք է դադարեցվի». ՌԴ Դաշնային խորհուրդը ԼՂ հակամարտության կողմերին բանակցություններ սկսելու կոչ է արել Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ. Լուսանկար Մի կողմ դնելով իշխանությունների հետ առկա քաղաքական տարաձայնությունները, այս պահին համախմբված ենք Հայաստանի և Արցախի շուրջ և ունեցած ողջ կարողությամբ նպաստելու ենք հաղթանակին․ «Հայրենիք» ՀՀ ՄԻՊ-ը միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ռազմական ագրեսիային վերջ տալու համար Ադրբեջանական տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը. Տեսանյութ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր․ Արցախի ՄԻՊ Ադրբեջանում անջատել են համացանցը. Լուսանկար ՀՀ ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմում անհատ քաղաքացիներ և խմբեր ՝ զինվորագրման և շփման գիծ մեկնելու խնդրանքով․ այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա․ ՊՆ Տանկեր Ստեփանակերտի փողոցներում. Տեսանյութ Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Արցախի բնակավայրերի ուղղությամբ հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների. Արցախի ՄԻՊ Քարոզչական հարվածները և ադրբեջանական հասարակության վրա տեղեկատվական ներազդեցությունը «Թվիթերում» Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն ու վերահսկելի է․ մարզպետ Գարեգին Բ-ն ընդհատում է Հռոմի Պապի հետ հանդիպումը և անհապաղ վերադառնում է հայրենիք Այս պահից բոլորս հայոց բանակի զինվորն ենք. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը ՀՀ ԶՈւ-ն խոցել է հակառակորդի ևս մեկ ԱԹՍ Պատերազմ են հայտարարել, պատերազմ կստանան. Արցախի նախագահ. Տեսանյութ Ադրբեջանը նախապես պլանավորել և պատրաստվել է հարձակմանը Արցախը՝ մեր թիվ մեկ թեման պետք է լինի. Ավետիք Իշխանյան (տեսանյութ) Այսօր լուսադեմից սկսած մի կողմ ենք թողել բոլոր ներքին տարաձայնությունները՝ մեկտեղելով բոլորիս ջանքերը. Էդմոն Մարուքյան ՀՀ ՊՆ. Կոչ ենք անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց Ադրբեջանի հարձակման հետևանքով կան կորուստներ խաղաղ բնակչության շրջանում. Արցախի օմբուդսմեն Հայաստանի ԶՈՒ-ն Հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել է հակառակորդի ԱԹՍ Այսօր զբոսաշրջության միջազգային օրն է Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները. ԱՀ նախագահի խոսնակ Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաև Ստեփանակերտը (Լրացված, Տեսանյութ ) Պաշտպանության Բանակ. Ներկա պահին ընթանում են թեժ մարտեր Ամենաանհասկանալի հաշվետվությունն ու տվյալները, որ երբևէ հրապարակվել են Թուրքական ԶԼՄ-ների ակտիվ և օպերատիվ աշխատանքը առաջնագծից վկայություն է, որ Ադրբեջանը նախապես պլանավորել և պատրաստվել է հարձակմանը Հարգելի հայրենակիցներ, ձեր տեսանյութերով հակառակորդի կրակն եք ուղղորդում. Արծրուն Հովհաննիսյանի հորդորը Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ Անկա՞խ է արդյոք Հայաստանը Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Ստեփանակերտին: Քաղաքում օդային տագնապ է հայտարարվել. Տեսանյութ ՀՀ ԱԳ նախարարը կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ Թշնամին Ստեփանակերտն է ռմբակոծում․ Ալիևը սպառնաց ու գործի անցավ Արցախում առավոտյան 7-ից մարդիք նստած են ռումբերի ապաստարաններում կամ պարզապես նկուղներում Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ Նիկոլ Փաշինյան Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպշիկի հետ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ․ մարտերը շարունակվում են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մարտակոչը Թշնամին հրետանային/մահապարտ անօդաչուներով հարվածել է Արցախում մեր որոշ օբյեկտների Փրկենք Ամուլսարը խուլիգանական բանդայի ազդեցությունից. Տեսանյութ, լուսանկար Վաշինգտոնում Արսեն Խառատյանը կապի մեջ է եղել Ադրբեջանի դեսպանի հետ Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի. «Հայրենիք» Պահանջում ենք փոխել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցը.ՀՅԴ

Միայնակ՝ ընդդեմ կորոնավիրուսի

Աղմուկ աղաղակը, պաթոսային խոսքերը, ճեպազրույցներում հնչած խոսքերը, գովազդային հոլովակներում պետության աջակցության մասին հայտարարությունները մի կողմ դնելուց հետո պարզվում է ՀՀ քաղաքացին միայնակ է դիմակայել եւ դեռ դիմակայում կորոնավիրուսին: Միայնակ, սեփական ուժերով, լավագույն դեպքերում հարզատների եւ ընկերների աջակցությամբ: Պետությունը, կառավարությունը, պարետատունն առաջարկում է միայն դիմակներ եւ անիմաստ եւ ոչինչ չտվող, միայն խլող արտակարգ դրություն: Անիմաստ եւ ոչինչ չտվող, քանի որ մահերի թիվն արդեն հասել է հազարի:

Հանրությանն այս օրերին ցնցել է անփութության, անլրջության պատճառով գրանցված մի մահվան պատմություն, իսկ այդպիսիններն այս ընթացքում շատ են եղել:

Ներկայացնում ենք մի իրական պատմություն, որը եղել է մեր կողքին ապրող կոնկրետ ընտանիքի հետ, եւ ցավոք, այսպիսի պատմությունները մեկը, չեն երկուսը չեն, այլ տասնյակ հազարավորները:

Հիմա ամեն ինչ հերթով: Հասկանալով, որ հնարավոր է ինքը, կինը, երեխաները, մեծահասակ ծնողները վարակվել են կորոնավիրուսով, ՀՀ քաղաքացին առաջնորդվելով հեռուստացույցով հնչող կոչերով զանգահարում է թեժ գիծ, հավաքելով 8003 համարը, եւ լսելով հրահանգը սեղմում 1, ակնկալելով, որ հիմա պետությունից ստանալու է գործուն օգնություն եւ աջակցություն, բայց փոխարենը լսում է ձայնագրությունը. «Եթե ձեր ջերմությունը 37,5 աստիճանից բարձր է, ունեք հազ, դժվարացած շնչառություն եւ չեք շփվել կորոնավիրուսով վարակված հիվանդի հետ, ապա զանգեք ձեր տեղամասային բժշկին նախքան պոլիկլինիկա այցելելը: Շնորհակալություն զանգի համար»:

Ահա եւ պետության աջակցությունը, կարծես չափահաս քաղաքացին ինքնուրույն գլխի չէր ընկնի պոլիկլինիկա այցելելուց առաջ զանգել տեղամասային բժշկին: Մյուս կողմից հարց՝ իսկ ինչու զանգել: Այս մասին մի փոքր ավելի ուշ: Հարց է առաջացնում նաեւ «չեք շփվել կորոնավիրուսով վարակված հիվանդի հետ» ձեւակերպումը: Իսկ եթե շփվել է, ապա այդ դեպքում ինչ պետք է անի… Այս հարցը պարետատան կողմից պատասխան չունի:

ՀՀ քաղաքացին, որ այդ պահին արդեն այնքան էլ հպարտ չէ եւ դուխով, շփոթված զանգահարում է շտապ օգնություն, ակնկալելով գոնե օգնություն տարեց ծնողների համար, որ գոնե նրանց տեղափոխեն հիվանդանոց: Այստեղ եւս մեկ անակնկալ. խնդրում են չեղարկել կանչը, բացատրում են, որ միայն այսօր երեք հոգու տարել են հիվանդանոց, որտեղից իրենց հետ են ուղարկել հիվանդների հետ մեկտեղ, դեռ մի բան էլ մուննաթ եկել:
Սա է իրականությունը, որն Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Նիկոլ Փաշինյանը կփորձեն հերքել: Կփորձեն, բայց չեն կարող:

Հիմա պոլիկլինիկա զանգի մասին: Դուք զանգում եք բժշկին, որ ձեզ հորդորեն մնալ տանը եւ պոլիկլինիկա չգնալ: Բժիշկը ձեզ եւ ձեր ընտանիքի անդամներին կբուժի հեռախոսազանգի օգնությամբ, միաժամանակ անելով նաեւ նշանակումներ: Նա նաեւ ամեն օր կզանգի ձեզ եւ կհորդորի ճշգրտորեն անել նշանակումները եւ ասել, թե որքան է ձեր եւ ընտանիքի մյուս անդամների ջերմությունը: Իսկ եթե համառեք եւ գնաք պոլիկլինիկա, ապա ինչ-որ սարքով կորոշեն թթվածնի քանակը ձեր արյան մեջ, կլսեն թոքերը եւ առողջություն մաղթելով կուղարկեն տուն:

Եթե դյուրահավատ եք եւ խաբվում եք գովազդին, ապա գուցե մեկ, երկու, երեք օր համառ փորձեր անեք հասնել նրան, որ անվճար թեստավորվեք, իսկ եթե արդեն հասկանում եք, թե ինչպիսին է իրավիճակը եւ որտեղ եք գտնվում, ապա ձեր ավտոմեքենայով կամ տաքսիով գնում եք թեստավորվելու եւ յուրաքանչյուր թեստի համար վճարում 20 հազար դրամ: Դե հիմա հաշվեք, եթե թեստավորվում եք երկուսով վճարում եք 40 հազար, եթե չորսով՝ 80 հազար: Ընտանիքներ կան գումարի բացակայության պատճառով թեստավորվում է ամենահիվանդը, իսկ մյուսներն ըստ այդ թեստի արդյունքների եզրակացնում են, թե հիվանդ են, թե՝ ոչ: Ուշադրություն դարձեք՝ եզրակացնում են:
Երբ հայտնի է դառնում թեստի արդյունքները եւ պարզվում է վարակվել եք, ձեզ զանգում են պոլիկլինիկայից եւ հորդորում 14 օր տնից դուրս չգալ: Պարետատնից ոչ մի զանգ: Անգամ չեն ախտահանում այն հարկաբաժինը, որտեղ ապրում եք:

Այստեղից սկսվում է հարցերի շարան, եթե կորոնավիրուսով հիվանդ ընտանիքն առնվազն 14 օր պետք է մնա տանը, ապա

ա. ո՞վ է գնումներ անելու

բ. ինչպես են վճարելու կոմունալ վարձավճարները

գ. ինչպես են դեղատնից ձեռք բերելու անհրաժեշտ դեղերը

դ. ինչպես են մտնելու բանկ եւ վճարելու վարկային պարտավորությունները:

Միայն չասեք, թե կարելի է այդ ամենն անել առցանց: Հավատացեք, ոչ բոլոր դեպքերում է այդպես եւ ոչ բոլորն այդքան գումար ունեն, որ սնունդը պատվիրեն սուպերմարկետի օնլայն խանութից:

Վարկերի վճարումը հետաձգելու մասին խոսք անգամ չկա: Նույնը կոմունալ վարձավճարները: Բանկից շատ քաղաքավարի հասկացնում են՝ մեզ հետաքրքիր չէ հիվանդ եք, թե ոչ: Ինչպես ցանկանում եք, վճարումն այդպես էլ արեք, հակառակ դեպքում կդասակարգվեք:

Սա է իրականությունը, եւ ոչ թե այն ինչ լսում եք պետության կողմից տրամադրվող աջակցության մասին պատմող հոլովակներում:

Հիվանդը թեստավորման գնալուց արդեն խախտում է կարանտինը, ինքնամեկուսացման ռեժիմը, իսկ հետո այն խախտում է հաց կամ պոմիդոր գնելիս, հետո կոմունալները վճարելիս, հետո բանկ մտնելիս, հետո դեղատուն մտնելիս, շենք մտնելիս, վերակով տուն հասնելիս:

Պարետատունը ոչ մի աջակցություն չի ցուցաբերում անհրաժեշտ դեղերի ձեռքբերման հարցում: Ինչի մասին է խոսքը, եթե թեստավորումից հետո անգամ թոքերի համակարգչային տոմոգրաֆիայի գումարը չեն փոխհատուցում: Բուժումը ճիշտ իրականացնելու համար թոքերի համակարգչային տոմոգրաֆիան պարտադիր է: Այստեղ ստիպված մեկ հոգին պետք է ծախսի 20-40 հազար դրամ, նայած թե որտեղ է անցնում տոմոգրաֆիան (գները տարբեր են):

Կորոնավիրուսով հիվանդ մարդը թույլ է, ջերմությունն օրվա ընթացքում մի քանի օր շարունակ 37.7-ից հասնում է 38.7-ի: Նա թույլ է: Եւ սա միջին ծանրության ընթացքի դեպքում, երբ ախտահարված է թոքերի 10-15 տոկոսը: Եւ չնայած այդ ամենին հիվանդ ՀՀ քաղաքացին պետք է գնա դեղատուն կամ ինչպես խորհուրդ է տալիս տեղամասային բժիշկը՝ խանութ պետք է գնա տան համեմատաբար առույգ ներկայացուցիչը:
Առանց դեղերի անվանումները նշելու ասենք, որ 10-15 օր պետք է ընդունել առնվազն 12 տարատեսակ դեղեր, որոնց ձեռք բերման համար առնվազն անհրաժեշտ է 66 հազար 257 դրամ: Շեշտենք, որ սա մեկ հոգու համար, իսկ եթե տանը հիվանդ են երկու հոգի, ապա ստիպված դեղերի համար վճարելու են 132 հազար 514 դրամ, իսկ եթե չորս հոգի՝ 265 հազար 28 դրամ:

Պարետատունը, կառավարությունը բառիս բուն իմաստով թքած ունեն, թե քաղաքացին ինչպես է ձեռք բերելու դեղերը: Ոչ հետաքրքրվում են, ոչ մտածում փոխհատուցման մասին, իսկ եթե հարցին մոտենալ ամենայն խստությամբ, ապա նրանք պարտավոր են դա անել:

Թեստավորումից 14 օր անց զանգահարում է տեղամասային բժիշկը եւ ասում՝ դուք առողջ եք եւ կարող եք դուրս գալ: Հարց, իսկ թեստավորո՞ւմ, հասկացնում է, որ պետության վրա հույս դնելն անիմաստ է, եւ որ կարելի է սպասել ու սպասել, եւ որ անգամ հիվանդանոցներից դուրս գրվողներին չեն թեստավորում: Բնականաբար, ապաքինված ՀՀ քաղաքացին իրեն ապահով զգալու համար, հարեւաններին, ընկերներին, գործընկերներին չվարակելու համար կրկին վճարում է եւ թեստավորվում, իսկ հետո հանձնում կորոնավիրուսային հակամարմինների թեստ: Այստեղ կրկին վճարում են 26 հազար դրամ՝ 20 հազարը թեստավորման, 6 հազարը հակամարմինների հայտնաբերման համար:

Այսպիսով, մեկ հոգին, միջին ծանրությամբ հիվանդությունը տարած մարդն իր գրպանից ծախսում է 152 հազար 257 դրամ: Սա ամենամեղմ հաշվարկներով: Չենք հաշվում հյութերի գինը, որոնք հիվանդը օրվա ընթացքում գոնե երկու լիտր պետք է խմի, չենք հաշվում հարակից մյուս անհրաժեշտ ծախսերը:

ՀՀ քաղաքացին հիվանդության դեմ, մեծ հաշվով, պայքարում է միայնակ, առանց պետության աջակցության: Իսկ այս դեպքում ում … պետք ձեր արտակարգ դրությունը: Ինչպե՞ս եք աջակցում հիվանդներին, ինչպես եք օգնում, որ նրանք հաղթահարեն հիվանդությունը, ինչպես եք օգնում, որ անցկացնեն հիվանդությանը հաջորդող շրջանը, որ լիարժեք ապաքինվեն: Հարցերը շատ են եւ մի օր հնչելու են այլ հարթակներում, շատ ավելի խիստ ձեւով, քան անում ենք մենք՝ այս հրապարակումով:

Պատասխան են տալու, թե ինչու են անօգնական թողել տարեց հիվանդներին, մանկահասակ երեխաներ ունեցողներին, ինչու են մարդիկ իրենց հարազատներին փախցրել հիվանդանոցներից, քանի որ այնտեղ անգամ անալգին չի եղել: Հարցերը շատ են, որոնց պարտադիր պետք է պատասխան տալ:

Արտակարգ դրություն մտցնելու իմաստը հիվանդության տարածումը կանխելն էր, աշխատանքից զրկել էիք մարդկանց, որ կանխեք հիվանդությունը: Չկարողացաք, իսկ ինչպե՞ս եք փոխհատուցում, ինչպե՞ս եք ձեռք մեկնում հիվանդներին՝ ոչ մի ձեւով եւ սա փաստ է, անհերքելի փաստ:

Եւ անպայման, հատ առ հատ հենց այսօրվանի պետք է հետաքննել, թե ում պատճառով հասանք այս վիճակին, հատ առ հատ պետք է հետաքննվի յուրաքանչյուր մահվան դեպք, եւ վերջին հաշվով հատ առ հատ պետք է պատասխան տան, թե ինչ են արել տասնյակ հազարավոր հիվանդների համար:

Գեղամ Նազարյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan