Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կրթական չափորոշիչներին` նշելով, որ դրանք կառավարության ընդհանուր մոտեցման արտահայտումն են:
«Հաջորդ փուլում մենք արդեն ինձ մոտ քննարկումներ կունենանք առարկայական չափորոշիչների վերաբերյալ: Մենք պատրաստ ենք առաջին փուլով մեր ռազմավարական պատկերացումները կիսել հանրության հետ: Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է եւ որևէ բան մեզ չի շեղելու ուժեղ պետություն ունենալու համար հայեցակարգը հենց էսօրվանից կյանքի կոչելու համար», – նշեց նա: