«Փրկել շարքային Հարությունյանին». Ի՞նչ է կատարվում Արային Հարությունյանի հետ Փաշինյանի բաժակաճառային Հայաստանը. Տեսանյութ Հայաստան-2050
22
Ե՞րբ պետք է Արայիկ Հարությունյանը գիտակցի, որ ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում «Այլընտրանք» ՀԿ կազմակերպած, կորոնավիրուսի զոհերի հիշատակին նվիրված արարողությունը՝ ուղիղ Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ դատարանի բակում գտնվող իր աջակիցներին․ դատական հերթական նիստը շարունակվում է. Ուղիղ ՌԴ մեկնել ցանկացողները կրկին Կառավարության առջև են. Ուղիղ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել.օրակարգում է նաև Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն անելու մասին հարցը. Ողիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 115, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 47 667 է Գեբելսյան հայտնի սկզբունքի հետ գործ ունենք, երբ որքան մեծ է լինում սուտը, այնքան հեշտ է դրան հավատալ․ Տոնոյանը՝ Փաշինյանի ռազմավարության մասին. Տեսանյութ Բոլորը գիտեն՝ թագավորը մերկ է. Հայկազուն Ալվրցյան. Տեսանյութ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք կանցկացնեն Անկախության տոնը պետք է լիներ հայ ժողովրդի համերաշխության տոն, որը ցավոք մենք երեսուն տարի է չենք տեսնում․ Արամ Սարգսյան. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին Ե՞րբ պետք է Արայիկ Հարությունյանը գիտակցի, որ ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում «Այլընտրանք» ՀԿ կազմակերպած, կորոնավիրուսի զոհերի հիշատակին նվիրված արարողությունը՝ ուղիղ Լավագույն 10 հեռուստածրագրեր. մոնիթորինգ Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով 22-ամյա երիտասարդը Աբովյան փողոցի ակումբներից մեկում դանակահարել է տղամարդու Ինչ է սպասվում վաղը. Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞ ԵՄ-ն պատժամիջոց է սահմանել թուրքական ծովային փոխադրումների ընկերության դեմ Ռուսաստանը շարունակում է տարբեր եղանակներով հասկացնել հայերիս, որ Հայաստանի իշխանությունից պետք է հեռացնել հակառուս գրանտալափերին Կլինեմ Արտակարգ իրավիճակների փոխնախարար. Արմեն Փամբուխչյան. Տեսանյութ «Փրկել շարքային Հարությունյանին». Ի՞նչ է կատարվում Արային Հարությունյանի հետ ՍԴ դատավորների ընտրության հարցում «Իմ քայլում» բանավեճ է եղել. Համազասպ Դանիելյան. Տեսանյութ «Մարդը վախենում է դուրս գալ տնից. Գեւորգ Պետրոսյան Այսօր Ադրբեջանում հավաքներ են սկսել. մասնավորապես կան նկարներ Սումգայիթից. Լուսանկար Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ Հայաստանը «կրակի հետ է խաղում» Արցախի ղեկավարության մեջ անառողջ մրցակցություն է՝ ով ավելի անհեթեթ հայտարարություն կանի. Տեսանյութ Նիկոլի երգը երգված է, մտածեք հաջորդ ղեկավարի մասին. մենք չե՛նք կարող թույլ տալ՝ հաջորդն էլ գիժ լինի կամ հակառուս Հանքարդյունաբերության զարգացման ճիշտ ռազմավարություն. Տեսանյութ Վրաստանում կորոնավարակի 218 նոր դեպք է գրանցվել Պոլտավայում բացել են Հայաստանի երեսուն մետրանոց դրոշը Փաշինյանի բաժակաճառային Հայաստանը. Տեսանյութ Մեր հանրապետությունում տնտեսական անկման ցուցանիշները հստակ ցույց են տալիս, որ ստեղծված իրավիճակը ՀՀ կառավարության համար սպասվածից ավելի բացասական էր Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ դատարանի բակում գտնվող իր աջակիցներին․ դատական հերթական նիստը շարունակվում է. Ուղիղ Իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա խնդիրները Հայաստանի անվտանգության «դոսյեն» Ես կերազեմ լինել ՀՀ ղեկավարի ենթակա․ Արցախի նախագահ Արտառոց դեպք Հայաստանում. հոգևորականը կասկածվում է անչափահաս տղաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսը. Ուղիղ Ադրբեջանում մի մասը հավատում է պաշտոնական հաղորդագրություններին, մյուսները` վերջին զարգացումների ֆոնին պատերազմի նախապատրաստման աշխատանքներից են խոսում. Տեսանյութ Արտահերթ ընտրության համար պիտի 200-300 հազար մարդ գա ու գրավի ԱԺ շենքը. Մարուքյան. Տեսանյութ ՌԴ մեկնել ցանկացողները կրկին Կառավարության առջև են. Ուղիղ Մոսկվա-Երեւան առաջիկա չարտերային չվերթերի ժամանակացույցը Հայաստան-2050 «ԼՀԿ-ն կմիանա՞ եռյակին». լրագրողը՝ Մարուքյանին. Տեսանյութ ՀՊՏՀ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանը ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի Խոշոր հրդեհ Նոր Նորքի 5 հարկանի շենքերից մեկում. Տեսանյութ Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ Հայաստանը «կրակի հետ է խաղում» Մոտենում է սուր շնչական վարակների սեզոնը. Վանյանը հորդորեց COVID-19-ի հարցում չկորցնել զգոնությունը Պաշտոնական Երևանից 2 ամիս պահանջվեց ՀԱԷԿ-ին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքներին արձագանքելու և այդ խնդիրը միջազգային հարթակներում բարձրաձայնելու համար Արցախում կորոնավիրուսի 12 նոր դեպք է հաստատվել «Հանրային մեծ դժգոհություն կա». ովքեր ելույթ կունենան երեք ուժերի հանրահավաքին. Տեսանյութ «Տարիքային խնդիրը» ԱՄՆ ընտրություններում Մահացած բուժառուներն ունեցել են քրոնիկ հիվանդություններ. ԱՆ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել.օրակարգում է նաև Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն անելու մասին հարցը. Ողիղ «Lրանում է գեղեցկուհու 29-ամյակը». Ալեքսանդր Լապշինը շնորհավորել է ՀՀ անկախության տոնի կապակցությամբ. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 115, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 47 667 է Բողոքի ակցիա Կառավարության դիմաց. Տեսանյութ 2050 մի կողմ թողնենք, դուք հիմա փորձեք հարցերը լուծել Շախմատի Երևանի գավաթի հաղթողը գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանն է

Ինչո՞ւ են փչանում ռուս-բելառուսական հարաբերությունները և ինչպե՞ս դա կարող է ազդել Հայաստանի վրա

Ռուս-բելառուսական հարաբերությունները միշտ էլ ուրույն են եղել: Մոսկվան և Մինսկը իրար միշտ համարել են ռազմավարական դաշնակիցներ, միաժամանակ պարբերաբար իրար հետ հարաբերությունները երբեմն սկանդալային բնույթ էին ստանում:

Բանն այն է, Բելառուսը միշտ օգտագործել է իր տարածքը՝ որպես միջնորդ օղակ, Ռուսաստանի և Արևմուտքի միջև տնտեսական հարաբերություններում, որտեղից երբեմն Ռուսաստան էին հոսում այն արևմտյան ապրանքները, որոնք գտնվում էին Ռուսաստանի պատժամիջոցների տիրույթում:

Մյուս կողմից Բելառուսը, օգտվելով իր արտոնյալ կարգավիճակից, հաճախ ստացած էժան գնով ռուսական վառելիքը վերավաճառում էր այլ երկրներին ավելի թանկ գնով:

Մոսկվան այդ ամենը նկատում էր, սակայն համարում էր, որ դա այն գինն է, որի համար, Ռուսաստանը կարող էր իր արևմտյան սահմաններում մոտ 400 կմ տարածքով իրեն ապահով զգալ:

Բացի այդ, Բելառուսը միակ երկիրն էր, որի հետ Մոսկվան ուներ հատուկ հարաբերություններ, քանզի ավելի քան 20 տարի առաջ իր հետ կնքել էր միութենական պայմանագիր:

Բելառուսներն իրենց հերթին գոհ էին այս կարգավիճակից, քանզի կարողանում էին այս տարիների ընթացքում համեմատաբար բարվոք կյանքով ապրել:

Այդ կայունության պատճառով էր, որ Լուկաշենկոն կարողանում էր ավելի քան 26 տարի իշխել այդ երկրում, հինգ անգամ վերընտրվելով այդ երկրի նախագահի պաշտոնում: Վեցերորդ անգամ նա պատրաստվում է նույնն անել, մի քանի օր անց՝ օգոստոսի 9-ին:

Սակայն հենց այս պահին այդ երկու երկրների միջև առաջացավ լուրջ սկանդալ, որը կարող է էապես փչացնել իրենց հարաբերությունները:

Բանն այն է, որ մի քանի օր առաջ՝ հուլիսի 29-ին, այդ երկրի հատուկ ծառայության ներկայացուցիչները Մինսկի մոտ գտնվող «Բելոռուսոչկա» հանգստյան տանն անսպասելիորեն ձերբակալեցին Ռուսաստանի 33 քաղաքացիների, որոնց լուրջ մեղադրանք առաջադրեցին՝ իրենց ներքին գործերին խառնվելու պատրվակով:

Նշենք, որ այդ 33 ռուս քաղաքացիները սովորական մարդիկ չէին: Նրանք, այսպես կոչված, «Վագներ» մասնավոր զինված խմբի անդամներ էին, ովքեր Բելառուսի տարածքով պատրաստվում էին մեկնել Միջին Արևելք:

«Վագները», պարզ ասաց, ռուս վարձկանների բանակն է, որին Մոսկվան օգտագործում է Միջին Արևելքում ծածուկ ձևով հատուկ օպերացիաներ կազմակերպելու համար: Որտեղ ինչ-ինչ պատճառով ռուս զինվորները չեն կարող գործել, գործում են «Վագների» անդամները:

Այսօր նրանք Սիրիայում են, Իրաքում և նույնիսկ Լիբիայում: Ի դեպ, Լիբիայում նրանք աջակցում են մարշալ Խաֆթարի բանակին, իսկ նրանց վարձատրությունը հոգում է Արաբական Էմիրությունները:

Դիտորդների կարծիքով Մոսկվան «Վագների» անդամներին հաճախ էր ուղարկում Միջին Արևելք՝ Մինսկի միջոցով: Սակայն այս անգամ Լուկաշենկոն որոշեց ատամներ ցույց տալ:

Շատերի կարծիքով, պատրվակն այն էր, որ այս անգամ Մոսկվան գործել էր առանց Լուկոշենկոյին տեղյակ պահելու, ինչ էլ կասկածի մեջ էր գցել վերջինին:

Ավելին, օգտվելով այդ իրավիճակից, Լուկաշենկոն այս անգամ որոշեց իսկական թատերական ներկայացում ցուցադրել՝ մեղադրելով «Վագներին», թե իբր նրանք նպատակ ունեին միջամտել հենց Բելառուսի ներքին գործերին:

Դիտորդները միանգամից նկատեցին, որ սա դարձել է Լուկաշենկոյի համար հիանալի առիթ, որպեսզի ընտրությունների օրը երկիրը փաստացի հատուկ դրության մեջ պահի:

Իրականում Լուկաշենկոյին մտահոգում է ոչ թե «Վագները», այլ այն, որ օգոստոսի 9-ին նա կարող է հեշտ չվերընտրվել իր պաշտոնում:

Հարցումները ցույց են տալիս, որ բելառուսները հոգնել են Լուկաշենկոյի 26 տարվա կառավարումից: Եվ ահա, որպեսզի Լուկաշենկոն շեղի նրանց ուշադրությունը, փորձում է բելառուսներին վախեցնել անորոշություններով: Սկզբում նա հայտարարում էր, թե Բելառուսին «Փաշինյաններ» և «Զելենսկիներ» պետք չեն: Հետո հայտարարեց, որ իր դեմ խաղ չի կարող լինել՝ ձերբակալելով իր պոտենցիալ մրցակիցներին:

Որից հետո շատերի համար անսպասելիորեն ձերբակալվածների տեղը թատերաբեմ դուրս եկան նրանց կանայք, և մասնավորապես այսօր այդ երկրի ընդդիմությունը համախմբվել է ձերբակալված գործիչ Սերգեյ Տիխոնովսկու կնոջ՝ Սվետլանայի կողքը:

Սվետլանա Տիխոնովսկայան տնային տնտեսուհի է և երբեք չի զբաղվել քաղաքականությամբ: Սակայն իր արտաքին հմայքով գրավել է շատերին և այդ երկրի հանրության մի զգալի մասն այդ կնոջն է տեսնում որպես Լուկաշենկոյի այլընտրանք:

Իհարկե, օգոստոսի 9-ին Լուկաշենկոն կրկին կվերընտրվի իր պաշտոնում և այս հարցում ոչ ոք գրեթե կասկած չունի:

Այլ հարց է, թե ինչ գնով դա կլինի: Արդեն ուրվագծվում է, որ այդ երկրում ընթանալու են հետընտրական գործընթացներ, որոնց արդյունքում կրկին փչանալու են Բելառուսի հարաբերությունները Արևմուտքի հետ: Սակայն իր հակառուսական այս քայլով Լուկաշենկոն փորձում է Արևմուտքի սպասվելիք քայլերը մեղմել՝ մեսիջ ուղարկելով նրանց, որ պատրաստ է լուրջ նահանջ կատարել Մոսկվայի հետ սերտ հարաբերություններից:

Մանավանդ, որ Պուտինի կողմից իրականացված ռուսական նոր սահմանադրական փոփոխություններից հետո Լուկաշենկոն Մոսկվայի համար դարձել է «ավելորդ բերան», որին կերակրել Մոսկվան չի այլևս ցանկանում: Եվ իզուր չակնարկեց իր վերջին ելույթում Լուկաշենկոն, որ Մոսկվայի հետ իր հարաբերությունները, «եղբայրականից դառնալու են գործընկերային»: Ճիշտ է, Լուկաշենկոն դրա մեջ մեղադրեց Մոսկվային, սակայն բոլորը հասկացան, որ դա Լուկաշենկոյի արդեն կայացրաց ռազմավարական որոշումն է լինելու:

Ինչպե՞ս այս ամենը կարող է ազդել Հայաստանի վրա

Գաղտնիք չէ, որ մինչ այդ էլ Լուկաշենկոյի հարաբերություններն Ադրբեջանի հետ փաստացի ռազմավարական բնույթ են կրել: Ավելին, Մինսկն այդպիսի հարաբերություններ կառուցել է ոչ միայն Բաքվի, այլև Անկարայի հետ: Վերջինս նույնիսկ ունի ծրագրեր ֆինանսավորելու, այսպես կոչված, «Բելառուսական ծով» նախագիծը: Սակայն, դա բոլորովին այլ պատմություն է:

Իսկ այստեղ պարզապես հիշեցնենք, որ այսօր ՀԱՊԿ-ի գլխավոր պաշտոնում է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը, ով, ի դեպ, 1985-ին ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan