Լիբանանում հայ խաղաղապահները հեռու են պայթյունի վայրից. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Դիտել նաև
Սփյուռքն Արցախի կողքին է. աշխարհասփյուռ հայության աջակցության քրոնիկոնը. ՀՅԴ
Շուրջ 100 լիբանանահայ վերադարձել է Հայաստան
Վրաստանը հերքում է իր մասնակցությունը Լիբանանում տեղի ունեցած պայթյունին
Լիբանանում զանգվածային հակակառավարական ցույցեր են սկսվել
Լիբանանի կայունությունը բխում է ՀՀ-ի տարածաշրջանային շահերից
Լիբանանում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք բավական հեռու են գտնվում Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վայրից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների հետ։ Դեսպան Վահագն Աթաբեկյանն այսօր առավոտյան կապի մեջ է եղել նրանց հետ։ Դեսպանի հաղորդմամբ` խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից։ Խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում և նրանք շարունակում են իրականացնել իրենց բնականոն ծառայությունը»,-ասաց Նաղդալյանը:
Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը մասնակցում է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ ազգերի կազմակերպության ժամանակավոր ուժեր» (UNIFIL) առաքելությանը: UNIFIL-ը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ մի քանի խաղաղապահ է տուժել, որոնք բժշկական օգնության համար տեղափոխվել են առողջապահական հաստատություններ: Չի նշվում, թե որ երկրի զորախմբից են վնասված խաղաղապահները: