Կենսաթոշակների վճարումները կիրականացվեն օգոստոսի 4-20-ը՝ առաքման միջոցով
Դիտել նաև
Փետրվարի կենսաթոշակների վճարումը կսկսվի փետրվարի 3-ից
2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա
Նոյեմբերի կենսաթոշակների վճարումը կսկսվի նոյեմբերի 3-ից
Արցախից ժամանած քաղաքացիների կենսաթոշակների վճարումը սկսվել է
Ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից
Հաշվի առնելով կենսաթոշակային տարիքի անձանց՝ կորոնավիրուսի տարածման ռիսկային խմբում գտնվելու հանգամանքը՝ հանրապետությունում այս ամիս ևս կենսաթոշակի (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:
«Հայփոստից» հայտնում են, որ սա թույլ կտա խուսափել բաժանմունքներում մարդկանց կուտակումներից:
Փոստային բաժանմունքները օգոստոսի կենսաթոշակների վճարումները կիրականացնեն օգոստոսի 4-ից մինչև 20-ը ներառյալ:
Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստների) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի կենսաթոշակառուի (նպաստառուի) հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, օգոստոսի 10-ից սկսած՝ խստագույնս պահպանելով համավարակի տարածման կանխարգելման կանոնները: