Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Ըստ էության՝ հակառակ կողմի ցուցմունքի հիման վրա քրեական գործ է հարուցվել, ինչի հիման վրա էլ ինձ մեղադրանք է առաջադրվել․ Արթուր Դանիելյան. Տեսանյութ

Ոչ ես, ոչ էլ Ալեն Սիմոնյանը չէինք հաշտվել այն միջադեպի հետ, որը տեղի ունեցավ երկուսիս մասնակցությամբ։ Ըստ էության՝ հակառակ կողմի ցուցմունքի հիման վրա քրեական գործ է հարուցվել, ինչի հիման վրա էլ ինձ մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված գործին, որը կապված է իր և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։

Դիտարկմանը՝ անցած երկու ամիսների ընթացքում առիթ ունեցե՞լ եք Ալեն Սիմոնյանի հետ, թեկուզ միջնորդավորված, զրուցելու, Արթուր Դանիելյանը պատասխանել է․ «Նախկին իմ գործընկերները ինձ շատ լավ ճանաչում են, ըստ այդմ՝ ինձ հետ միջնորդավորված կապի դուրս գալու որևէ փորձ չի եղել ու չի էլ լինելու»։

Խոսելով ընդդիմադիր ուժերի ու որոշ անձանց նկատմամբ իրավապահների կողմից ընդգծված վերաբերմունքի մասին ու հարցին՝ ինչո՞ւ հենց այս փուլում նորից վերջիններս հայտնվեցին ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի ուշադրության կենտրոնում, Արթուր Դանիելյանը նշել է․ «Դուք մոռանում եք, որ երկրի համար մեկ օրակարգը երեսուն տարի շարունակ Արցախի հարցի կարգավորումն է և մեզ համար այսօր էլ պետք է ամենակարևոր հարցերը լինեին տավուշյան իրադարձությունները»։

Ըստ Արթուր Դանիելյանի՝ թե՛ իր, թե՛ Նարեկ Մալյանի և թե՛ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ իրականացվող որոշ գործողությունները միայն ներքաղաքական հարցերով պայմանավորված չեն․ «Դրանք պայմանավորված են անգամ գլոբալ իրադարձություններով։ Նարեկ Մալյանին երեկ արգելափակել են ֆեյսբուք սոցիալական ցանցում, մեր էջի համար բավականին խնդիրներ առաջ եկան և մենք տեղեկացանք, որ նույն օրը, նույն պահին ռուսաստանյան բազմաթիվ պահպանողական էջեր արգելափակվել են»։

Արթուր Դանիելյանը նշում է, որ սա արևմտյան քաղաքակրթական դաշինքի նախապատրաստական աշխատանքներ է՝ հնարավոր վիրտուալ բանակներին իրենց ճանապարհից հեռացնելով․ «Տարածաշրջանն այսօր եռում է և հեռու չէ այն օրը, որ այս եռացող տարածաշրջանը գլոբալ հակամարտության թատերաբեմ դառնա»։

Հարցին՝ ի՞նչ եք պատրաստվում Ձեր դեմ հարուցված քրեական գործի հետ կապված անել, Արթուր Դանիելյանը պատասխանել է․ «Մեծ հաշվով ոչինչ։ Ես իմաստը չեմ տեսնում ինչ-որ բան անելու։ Ի շնորհիվ փաստաբան Տիգրան Աթանեսյանի՝ հանրությունը տեղեկանում է գործի իրավական կողմին, իսկ այս գործի քաղաքական գնահատականը տվել են բազում մարդիկ»։

Արթուր Դանիելյանի խոսքով՝ ինքն այս գործի հետ կապված որևէ անելիք չունի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan