Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
24
Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Պատերազմ Արցախում
Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ)

Իշխանությունն անգամ ճգնաժամային իրավիճակում առաջնորդվում է քաղաքական կամակորությամբ․ համավարակի դեմ պայքարում առերեսվեցինք երկրի փնթի, անլուրջ կառավարման փաստին․ Է․ Վարդանյան

Իշխանափոխությունից հետո երկրում սկսվեց անվերջ քրեական գործերի, դատավարությունների փուլը, որը մի կողմից զբաղեցնում է հասարակությանը, մյուս կողմից պետությունը վերածել է մեծ քրեական գործի, որն անընդհատ լրացվում է նորերով: Այսօր Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը`խոսելով երկու տարիների ընթացքում  ներկայիս իշխանությունների  գործելաոճի և ձախողումների մասին:

-Տիկին Վարդանյան, արդեն երկու տարի է, ինչ երկիրը կառավարվում է հեղափոխական թիմի կողմից,  ի՞նչ է արել հեղափոխական իշխանությունը:

Երկու տարի առաջ սպասելիքներն այսօրվա իշխանություններից  այլ էին՝ բարեփոխումների հստակ ծրագիր, ազգային-առաջադիմական գաղափարների զարգացում, փոփոխություններ երկրի ներքին կյանքում։ Իսկ սա նշանակում էր, որ պետք է օգտագործվեր երկրի ողջ ներուժը «կենցաղային պետության» հաղթահարման համար։ Երկու տարվա ընթացքում տեսանելի փոփոխություններ տեղի չունեցան, փոխարենը մենք թևակոխեցինք հասարակությունը պառակտելու,  թշնամանքի վերջ չունեցող փուլ, և չի երևում այն կարմիր գիծը, որը կհամարվի պառակտման վերջը։ Դրան զուգահեռ՝ երկրում սկսվեց անվերջ քրեական գործերի, դատավարությունների փուլը, որը մի կողմից զբաղեցնում է հասարակությանը, մյուս կողմից պետությունը վերածել է մեծ քրեական գործի, որն անընդհատ լրացվում է նորերով։ Կոնկրետ քրեական գործերով նշանակվեցին մեղավորներ, մյուսներով՝ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ։ Եվ այս անվերջ փուլը դեռ շարունակվում է։ Երկու տարին առանձնահատուկ էր նաև Սահմանադրության բազմակի և կոպիտ խախտումներով, հակասահամանդրական օրենքների ընդունումով։ Գաղտագողի, առանց հանրային քննարկումների ընդունվեցին մի շարք վիճահարույց օրենքներ, որոնց մասին հասարակության ճնշող մեծամասնությունը տեղյակ չէ կամ չի պատկերացնում հետևանքները, բայց դրանք դժվարացնելու են բոլորի կյանքը։ Դատաիրավական համակարգի բարեփոխման փոխարեն, համակարգը փորձեցին դարձնել գործիք՝ սեփական քաղաքական շահերի լուծման համար։ Բոլոր ռեսուրսները գործի դրվեցին՝ Սահմանադրական դատարանը կցորդ կառույցի վերածելու համար։ Այս տարի այս ամենին գումարվեց նաև համավարակի դեմ պայքարի տապալումը, բազմաթիվ հիվանդների և մահերի քանակը։ Կուտակվել է սոցիալական ահռելի լարվածություն, փակվող բիզնեսներ և հազարավոր նոր գործազուրկներ։ Ցանկը կարելի է շարունակել, բայց եթե ամփոփենք, ապա բաց թողնվեց  2018թ. հայտարարված արժեքներով երկիր կառուցելու հնարավորությունը:

-Վերջին շրջանում բացասական արձագանքներ են ստանում նաև իշխանության գործողություններն ու միջոցառումները՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարին, բայց իշխանությունը զուգահեռ նշում է, թե այն հաջողություններն ու բարելավվումները, որոնք տեսնում ենք, Կառավարության ճիշտ աշխատանքի պատկերն է:  Արդյո՞ք կորոնավիրուսը իշխանության ճգնաժամային կառավարիչ լինել-չլինելու լակմուսի թուղթը չէր:

Մեր իշխանությունները ձախողեցին համամավարակի դեմ պայքարը։ Եվ որքան էլ փորձեն համոզել, թե վերջին օրերին հիվանդացության կորի իջեցումը ճիշտ աշխատանքի արդյունքն է, պետք է նույնքան ազնիվ լինել և փաստել, որ  մայիսի կեսերից համավարակի դեմ պայքարի՝ վերահսկողությունից դուրս մնալը իշխանության անլուրջ աշխատանքի հետևանքն է։ Լուրջ ցավ և մտահոգություններ առաջացնող մահերի թվով Հայաստանը աշխարհի ամենավատ ցուցանիշն ունեցող քսան երկրների ցանկում է։

Արդյունքում իշխանությունը դարձել է հիվանդների և մահվան վիճակագրությունը վարող կառույց, իսկ մարդիկ, ովքեր կրում են ուղիղ պատասխանատվություն՝ ողբերգության և մարդկային կյանքերի համար, շարունակում են պաշտոնավարել։ Թույլ տրված բազմաթիվ սխալներն արժեցան մեր հայրենակիցների կյանքը և առողջությունը։  Հայաստանում համավարակի դեմ պայքարն ուշ սկսվեց, իսկ հետո անտեսելով վարակի տարածման համաշխարհային տենդենցները, այն ստորադասվեց քաղաքական նպատակներին, իշխանությունների հանրահավաքները։ Վարակի վերաբերյալ իշխանության տարբեր կառույցների և ներկայացուցիչների հակասական հայտարարությունները չէին կարող չունենալ իրենց հետևանքները։

Առանց նախապատրաստական աշխատանքների և հետագա ռազմավարության մշակման, մայիսի 4-ից գնացին սահմանափակումների թուլացման՝ անտեսելով բազմաթիվ մասնագետների զգուշացումները։ Չլուծվեց բավարար թեստավորումների հարցը և տապալվեց հիվանդների հայտնաբերման և շփման շրջանակի վերահսկման գործը։ Այս և բազմաթիվ այլ բացթողումներ վերհանեցին մի կարևոր խնդիր՝ այսօրվա իշխանությունն ընդունակ չէ հակաճգնաժամային կառավարման, և նույնիսկ ճգնաժամային իրավիճակում առաջնորդվում է քաղաքական կամակորությամբ և անլրջությամբ։ Համավարակի դեմ պայքարի օրինակով մենք առերեսվեցինք երկրի փնթի, անլուրջ կառավարման փաստին։

-Գազի թանկացում, աշխատատեղերի կրճատում, ընդհուպ 21000-ի մասին հայտնել է վարչապետը, շղթայական թանկացումներ:  Ի՞նչ է սպասվում ՀՀ իշխանությանը աշնանը, կամ այն բանից հետո, երբ խաղաղ հավաքների արգելքը հանվի:

Երկրում օր օրի աճում է սոցիալական լարվածությունը, փակվում են բիզնեսներ, հազարավոր մարդիկ գործազուրկ են դարձել, հասկանալիորեն սահմանափակվել է արտագնա աշխատանքի հնարավորությունը, շղթայական թանկացումներ են տեղի ունենում։

Արդյունքում մեծանում է տարբեր սոցիալական շերտերի չլուծվող և կուտակվող խնդիրների բեռը։ Այսօր արտակարգ դրության պայմաններում, երբ սահմանափակված է հավաքների ազատությունը, միևնույն է առանձին խմբեր փորձում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել։ Կա տպավորություն, որ Կառավարությունը դիտավորյալ ձգձգում է հավաքների ազատության սահմանափակման վերացումը և կարծես թե, չի գիտակցում, որ սահմանափակումների արհեստական ձգձգումն ընդամենը ժամանակի վատնում է։ Դժգոհությունների ալիքը դրանից չի վերանում, այն մի օր կարող է պայթել լրիվ այլ՝ անկանխատեսելի տրամաբանությամբ։ Մի կողմից՝ չեն լուծվում խնդիրները, և դրանց ծավալը հարաճուն մեծանում է, մյուս կողմից՝ մարդիկ զրկված են դրանք բարձրաձայնելու, բողոքի և անհամաձայնության խաղաղ ակցիաների միջոցով իրենց ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից։ Ճնշող մեծամասնությամբ մարդկանց բողոքներն արդարացի են, և ձևավորվել են կառավարության և իշխանության այլ թևերի՝ չմտածված գործունեության արդյունքում։

Խաղաղ հավաքների կազմակերպման սահմանափակումների վերացումը կարևոր քայլ է երկրում ընդհանուր երկխոսության համար, բայց եթե իշխանությունը շարունակի դիտավորյալ ձգձգել այն, միևնույն է, սոցիալական խնդիրները չեն լուծվելու և դրանք մի օր պայթելու են, նույնիսկ առանց սահմանափակման վերացման։

-Իշխանափոխությունից հետո ակնհայտ է նաև նոր ընդդիմադիր ուժերի կազմավորումն ու գործունեությունը: Ինչի՞ մասին է սա խոսում։

Իշխանությունից դուրս այսօր տեղի է ունենում քաղաքական առողջ գործընթացների գեներացիա։ Շուրջ երկու տարի ընդդիմադիր քաղաքական դաշտը սնանկ էր, այսօր քաղաքական դեֆոլտից դուրս գալու առաջին նշաններ են երևում։ Քաղաքական կուսակցությունների հետ մեկտեղ՝  քաղաքական փոփոխությունների համար վճռորոշ դեր են ունենալու նաև քաղաքական ուժ չներկայացնող, բայց հանրային կյանքում ակտիվ հանրային գործիչները։ Այդպիսի մարդիկ շատ են։

Նրանք չեն հանդիսանում որևէ կուսակցության անդամ, բայց մշտապես նոր միտք, գաղափար և լուծումներ են ներկայացնում։ Փորձում են անտարբեր չմնալ երկրում ընթացքող գործընթացներին։ Եվ եթե նույնիսկ այսօր նրանց տեսակետները, գաղափարները քաղաքական կամակորության արդյունքում անտեսվում են, միևնույն է ձևավորվել է ինտելեկտուալ հսկայական էներգիա։ Վաղը նրանց բոլորին միավորելու է երկրի արդիականացման, նոր հեռանկարային հոսանքներ ձևավորելու ձգտումը։

-Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում ի՞նչ է փոխել Նիկոլ Փաշինյանը:

Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում մեր երկիրը կարծես թե առաջնորդվում է գավառական պատկերացումներով՝ անհասկանալի դեմարշներով, որոնք  կարող են հանգեցնել լուրջ հետևանքների: Հայաստանում հակառուսականության սողացող մթնոլորտ է, որն արհեստականորեն խորացվում է՝ ռուսական ալիքները փակելու, հակապուտինյան պիկետներին մասնակցածներին պաշտոններ տալու ճանապարհով։ Երկար տարիներ մենք կարողացել ենք գնալ ԵՄ և ԱՄՆ հետ կառուցողական ճանապարհով և զուգահեռ պահպանել ենք Ռուաստանի հետ կարևորագույն ռազմավարական հարաբերությունները։ Այսօր չմտածված քայլերով մենք վտանգում ենք այդ հարաբերությունները։ Իշխանությունները պետք է հասկանան, որ հայ-ռուսական լավ հարաբերությունները և մեր ինքնիշխանությունը չպետք է դիտարկել հակասության մեջ, որքան էլ որ հասարակության առանձին՝ գիտակցված կամ չգիտակցած, ուղղորդված կամ ոչ այնքան շերտերի համար դա ցանկալի լինի։ Այս ամենից տուժում է պետությունը։

   
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan