Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Ի՞նչ կապ կարող է լինել Խաբարովսկի ցույցերը հայաստանյան պատմության գրքերի և Բոլթոնի միջև. Տեսանյութ

Իհարկե Հայաստանի պատմության գրքերը չեն կարող որևէ կապ ունենալ Խաբարովսկի ցույցերի հետ:

Վերը նշվածը ճիշտ է այնքանով, որ հայկական պատմության գրքի հեղինակներն իրոք որ կապ չունեն Խաբարովսկի ցույցերի հետ:

Բայց նրանցից դա չէր էլ պահանջվում իրենց դրսի տերերից, քանզի Խաբարովսկի դեպքերի համար այլ կատարողներ են գործում:

Իսկ հայ «պատմաբաններից» դրսում պահանջում էին ընդամենը մեկ բան, որպեսզի հայ և թուրք պատմաբանների տեսակետներն իրարից մաքսիմալ ձևով շատ չտարբերվեն:

Դրա համար էլ հայ և թուրք գործիչների մասնակցությամբ գրվել է գիրք «History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives» («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») աշխատությունը, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ի՞նչ չափորոշիչներով պետք է առաջնորդվեն Հայաստանում և Թուրքիայում պատմության գրքեր կազմելիս:

Պարզվում է, որ այս ծրագրի շրջանակներում այս գրքի հեղինակներից միայն 7-ն են հայ: Այն էլ նրանից երկուսը «սորոսական են», իսկ հայ յոթ անդամներից ընդամենը երկուսն են պատմաբան:

Ստացվում է, որ Հայաստանի կրթական համակարգում Թուրքիայի ազդեցությունը ոչ թե միջնորդավորված է ինչը  մենք ենթադրում էինք, այլ ուղղակի բնույթ ունի:

Այսինքն` այն կասկածներն, որ Փաշինյնանի կառավարությունը փաստացի գտնվում է արտաքին կառավարման տակ և այն ուղղորդված է Ռուսաստանի դեմ ոչ միայն իրականություն է, այլև բացահայտ ձևով է իրականացվում:

Իսկ որոշ միամիտներ մտածում էին, թե Փաշինյանի իշխանությունը գաղափարական հենքից զուրկ էր: Փաշինյանի իշխանությունը թերևս ամենագաղափարականացված իշխանություններից է, որ եղել Հայաստանում վերջին 30 տարիների ընթացքում:

Իսկ թե ինչ ուղղվածության է այդ իշխանությունը, ավելի մանրամասն կներկայացնենք հետագայում:

Իսկ հիմա հիշենք, թե ինչ մեսիջներով էր հանդես գալիս տխրահռչակ ամերկացի Բոլթոնը իր տարածաշրջանային այցի ընթացքում:

Նա բաց ձևով կոչ էր անում Հայաստանի իշխանություններին և հայ հանրությանը, «...վերանայել նախկին կարծրատիպերը հարևանների վերաբերյալ և փոխել երկրի քաղաքական ուղենիշը...»:

Հասկանալի է, որ Բոլթոնի այս կոչը ուղված էր հիմնականում հայերին, քանզի մեր մյուս հարևաններն «կարծրատիպերի փոփոխության կարիք չեն ունեցել»:

Պետք է նշել, որ փաստացի Բոլթոնի ուղերձը տեղ է հասել,  և Հայաստանի իշխանություններն փորձում են իրականացնել այն:

Այսպիսով`  կարող ենք արձանագրել, որ հարևան Թուրքիան Հայաստանի դեմ  վարում է շատ ավելի համակարգված պատերազմ, քան կարելի էր ենթադրել:

Նա Հայաստանում այսօր անուղակի, կամ անուղղակի ձևավորել է մի հսկայական թուրքակական ազդեցության տակ գտնվող շրջանակներ որոնց գլխավոր նպատակը հակառուսական քարոզչություն իրականացնելն է, իսկ հետագայում ռուսական ռազմակայնների դուրս բերումն է: Նպատակը փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, որպեսզի ապագա թուրքական ներխուժումը Հայաստան Ռուսաստանի դիմադրությանը չարժանենա:

Եթե Հայաստանում իշխանությունների հովանավորմամբ իրականացվում է հակառուսական քարոզ,  ապա ինչո՞ւ պիտի Մոսկվան աջակցի Հայաստանին կանխելու համար թուրքական ներխուժումը:

Իսկ հիմա անրադառնանք Խաբարովսկի ցույցերին: Պարզվում է, որ այս ցույցերում իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում նաև Փաշինյանի կողմնակիցները: Նրանք քարոզում են ռուսներին, թե ինչ «լավ» հեղափոխություն կատարվեց Հայաստանում, և հիմա եկել է ժամանակը, որ նույնը ռուսները կատարեն Ռուսաստանում:

Հասկանալի է, որ «հեղափոխական» հայերի այս ակտիվությունը Խաբարովսկում, ուղղակիորեն շահավետ է Թուրքիային և Ադրբեջանին, քանզի դրանով հնարավոր կլինի փոխել Պուտինի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և այդ դեպքում թուրքական ներխուժումը և Զանգեզուրի գրավումը կարող է իրականություն  դառնալ:

Այսպիսով հասկանալի է հայ «պատմաբանների», Բոլթոնի և Խաբարովսկում հանդես եկող Փաշինյանի կողմնակից ոմն Դավթյանի միջև  անուղղակի  կապի տրամաբանությունը:  Նրանք բոլորը ուղղորդվում են մեկ կենտրոնից, որի  ծրագրերի մեջ Հայաստան գոյություն չունի, քանի որ մեր երկիրը «խանգարում է», որ Թուրքիան և Ադրբեջանը ունենան ցամաքային սահմաններ և  սկսեն ուղղակի սպառնալ Ռուսաստանի ամջողջականությանը:

Ահա թե ինչու այսօրվա թիվ մեկ հարցը պիտի դառնա հանրության համախմբումը ընդդեմ Հայաստանի ներքին և արտաքին թշնամիների:

Եթե այդ համախմբումը ուշանա, ապա մենք կարող ենք կորցնել մեր երկիրը, քանզի մեր թշնամիները համախմբված են գործում մեր դեմ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan