Սանձե´ք ագրեսորին. ՀՅԴ ՀԵՄ-ը երթ է նախաձեռնել դեպի ՄԱԿ-ի գրասենյակ Հակառակորդի խուճապահար փախուստը. Տեսանյութ Россия 1. Թուրքիան հրահրում է էսկալացիա Լեռնային Ղարաբաղում. Տեսանյութ
29
Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպան. Անկարան Բաքվին օգնում է զենքով, կան լուրեր նաև գրոհայինների տեղափոխման մասին Ադրբեջանը երեկվանից հարձակվել է ՀՀ տարածքի վրա. Տեսանյութ ՊՆ մամուլի խոսնակ. Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ․ Լուսանկար ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունը ՌԴ Պետդուման կքննարկի այսօր Ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացում. Տեսանյութ Շփման գծի մի քանի ուղղությամբ հայկական ստորաբաժանումներն հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները․ ՊՆ մամուլի խոսնակ Թշնամական օդուժի հերթական կորուստը. Արցախի ՊՆ-ն լուսանկարներ է հրապարակել. Լուսանկար Արցախի ՊՆ–ն հայտնում է ևս 26 զոհված զինծառայողի մասին․ հայտնի են նրանց անունները СоловьёвLIVE.Երրորդ ղարաբաղյան պատերազմ, մարտեր Լեռնային Ղարաբաղում. Տեսանյութ Հայ֊վրացական սահմանին իրավիճակը հարթված է։ Հումանիտար օգնության մի մասն ուղարկվել է Հայաստան,մյուս մասը` վաղը. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպան. Անկարան Բաքվին օգնում է զենքով, կան լուրեր նաև գրոհայինների տեղափոխման մասին Ադրբեջանը երեկվանից հարձակվել է ՀՀ տարածքի վրա. Տեսանյութ Սանձե´ք ագրեսորին. ՀՅԴ ՀԵՄ-ը երթ է նախաձեռնել դեպի ՄԱԿ-ի գրասենյակ Երեկ ԱԽ նիստի վերջին 30 րոպեն անցավ ավտոմեքենաների շչակների ներքո, որ գալիս էր Հանրապետության Հրապարակից. վարչապետ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327, մահվան՝ 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 49 901 է Հակառակորդի խուճապահար փախուստը. Տեսանյութ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատերազմ սկսելու որևէ պատճառ չունեն. Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում Հադրութում խաղաղ բնակիչների շրջանում ունենք վիրավորներ ու զոհ. դադարեցվել է գազամատակարարումը. շրջկենտրոնի ղեկավարը՝ պատերազմական դրության երկրորդ օրվա մասին. Տեսանյութ ՊՆ մամուլի խոսնակ. Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ․ Լուսանկար Ռուբեն Վարդանյանի ուղերձն Արցախից. Տեսանյութ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը այսօր, սխալ է թե քաղաքական, թե ռազմական թե իրավական տեսակետից ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունը ՌԴ Պետդուման կքննարկի այսօր Շատերը կասեն՝ «Վա՞խտ ես գտել», բայց պետք է գրեմ. հիշենք, որ անտեր վիրուսը ոչ մի տեղ չի գնացել, չի անհայտացել Հայկ Մարությանն՝ Արցախին աջակցելու գործընթացի կազմակերպման մասին Ադրբեջանի ագրեսիվ հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով. ՀՀ ՄԻՊ ԵԿՄ վարչության Հատուկ վաշտի կամավորները ճանապարհ ընկան առաջնագիծ. Տեսանյութ Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն. հայտարարություն Հայեր ջան, Արցախ գնացող զինակոչիկներով, կամավորներով, ոստիկաններով լի ավտոբուսներ մի նկարեք Ադրբեջանը փակում է սահմանները, որպեսզի ոչ ոք չփախչի, հայերը Հայաստան վերադառնալու տոմսեր են գնում. սա է տարբերությունը. Յուրա Մովսիսյան «Չէի ուզում գնալ, բայց փող չունեմ»․ Reuters-ը լրագրողական հետաքննության շրջանակում զրուցել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված սիրիացի վարձկանների հետ Մենք չպետք է արգելակենք մեր պետության ներսի քաղաքացիական շրջանառությունը Գլենդեյլի հայ համայնքը հաջակցություն Արցախի բազմամարդ հավաք է կազմակերպել. իրականացվել է երիտասարդ կամավորների գրանցում և ցուցակագրում. Տեսանյութ Լավ կլինի, որ կամավոր կամ զորահավաքի միջոցով մեկնող մեր հայրենակիցների վարկային պարտավորությունները կասեցվեն Ադրբեջանի ԶՈւ կորուստների թվում կա նաև ՊՍԾ-ից օդաչու․ Ռազմինֆո Ընկերներ, Վահագիս հետ անձամբ խոսեցի․ չնայած, որ նոր զոհերի անունների մեջ իրա անունն էլ կար, պաշտոնական ինֆորմացիա էր Ձեզ համար Ղարաբաղը տարածք է, մեզ համար՝ սուրբ Հայրենիք. Սուրենյան «Նախարարների որդիները կամավոր են գրվում». Արծրուն Հովհաննիսյան Արևմտամետ սրիկաները, ովքեր կփորձեն արդարացնել Վրաստանի թնշամական պահվածքը թող չմոռանան, որ ռուս-վրացական պատերազմի օրերին Հայաստանը թույլ չտվեց իր տարածքից հարվածել Վրաստանին Աղոթում եմ Հայաստանի համար. Քայնե Ուեսթի գրառումը Բորիս Մուրազին Արցախում ստեղծված իրավիճակի մասին պատմում է քրդական ամենամեծ լսարանն ունեցող հեռուստաընկերության ուղիղ եթերում. Տեսանյութ Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք Կարծում եմ, որ մեր դեսպանատունն ու ԱԳՆ-ն սրան պետք է վերջ դնեն Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում 9-ամյա երեխա է զոհվել. Տեսանյութ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության վերաբերյալ Մերձավոր Արևելքում մեզ աջակցում են մեր իրանցի, իրաքցի, սիրիացի, լիբանանցի և այլ բարեկամները Արմավիր քաղաքում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի «Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, կոտրում է սիրտս». Քլոե Քարդաշյան Հարսանիք՝ պատերազմի օրերին. Արցախի Հանրային ՀԸ. Տեսանյութ Ադրբեջանն անցել է տեղեկատվական շատ մեծ գրոհի. Խնդրում եմ վստահել բացառապես մեր ՊԱՇՏՈՆԱԿԱՆ հաղորդագրություններին Ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացում. Տեսանյութ «Դա ֆեյք է, բայց «ըստ օդում կախված լուրերի՝ իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանն է». Զոհրաբյան Արդյունաբերական արտադրանքի ծավալներն ավելացել են Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը. Մակունց Երբ որոտում են թնդանոթները, արդարություն պահանջելն անիմաստ գործ է անարդար աշխարհից «Բանակում հին ու նոր չկա». ՊՆ-ն կարեւորել է նախկին ու ներկա բոլոր բարձրաստիճան զինվորականների աջակցությունը Ռուս զինթղթակիցը հայտնաբերել է ՊԲ-ի կողմից խոցված ադրբեջանական ինքնաթիռի մնացորդները. Տեսանյութ Հայաստանի չորս ղեկավարների հանդիպումը՝ կարևոր. երբ նրանք կկանգնեն մեկ հարթակին Արցախցի գեներալները ռազմի դաշտում են Հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը․ Արծրուն Հովհաննիսյան Շփման գծի մի քանի ուղղությամբ հայկական ստորաբաժանումներն հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները․ ՊՆ մամուլի խոսնակ

ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ Նախագահը դրսևորել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը

Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում հոդվածում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի /այսուհետ՝ ՍԴ մասին օրենք/ 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Ազգային ժողովի ընդունած օրենքը չստորագրելու դեպքում ԴԻՄՈՒՄ Է Սահմանադրական դատարան` Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

Վերոնշյալ դրույթների վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ օրենքի նախագիծը Նախագահի ստորագրման ներկայացնելուց հետո Նախագահն ունի երկու տարբերակ՝ կամ ստորագրել այն, կամ ուղարկել ՍԴ՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու համար։

Այսինքն՝ Նախագահի կողմից օրենքի չստորագրման դեպքում ԱԺ նախագահի կողմից այն ստորագրելու լիազորությունը ոչ թե հնարավորություն է տալիս Նախագահին չստորագրելու օրենքը /ավելին՝ ակնհայտ է, որ այդ երկու գործողություներից մեկի իրականացումն Սահմանադրության պահանջ է/, այլ միտված է պաշտպանելու իրավական պետությունը այնպիսի փակուղային իրավիճակից, երբ Նախագահը հրաժարվում է իր սահմանադրական պարտականության իրականացումից։

Նշվածը բխում է նաև նախագահի ինստիտուտի էությունից և տրամաբանությունից։ Այդ ինստիտուտը կարելի է որակել որպես վերքաղաքական, ինչը նշանակում է, որ օրենքի ստորագրումից հրաժարվելը կարող է բխել միայն Սահմանադրությանն առերևույթ անհամապատասխանությունից /որի դեպքում պարտավոր է դիմել ՍԴ/, այլ ոչ քաղաքական կամ անձնական դրդապատճառներից։

Այլ կերպ ասած, Սահմանադրությունը լուծում է նախատեսել՝ Նախագահի կողմից հակաիրավական վարքագծի դրսևորման արդյունքում հնարավոր կազուսը կանխելու նպատակով։

Փաստորեն, ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ Նախագահը դրսևորել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը, ինչը կարող է հիմք հանդիսանալ նրան պաշտոնանկ անելու համար։

Պետք է արձանագրել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հանրապետության նախագահը կամայականորեն՝ ըստ նպատակահարմարության է իրականացնում իր սահմանադրական պարտականությունները։

Նախկինում՝ ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու սահմանադրական պարտականությունն իրականացնելիս՝ համարելով, որ օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետը բավարար չէ ՍԴ դատավորի թեկնածու ընտրելու և Ազգային ժողովին ներկայացնելու համար, Նախագահն այդ հարցով դիմեց ՍԴ, և մինչև ՍԴ-ի կողմից համապատասխան որոշման կայացումը՝ խախտելով սահմանադրական օրենքով սահմանված իր պարտականությունը ՍԴ դատավորի հերթական թեկնածուին ներկայացրեց 10-օրյա ժամկետի խախտմամբ։

Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ Հանրապետության նախագահի կողմից իր սահմանադրական պարտականնություններն իրականացվում են կամայականորեն՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից և արհամարհելով ՀՀ օրենսդրական կարգավորումները, ինչը նույն օրենսդրության տրամաբանությամբ կարող է վերջինիս պաշտոնանկ անելու հիմք հանդիսանալ։

Հ. Գ. Բնականաբար, պաշտոնանկության գործընթացի մեկնարկն անհավանականության ժանրից է, քանի դեռ Նախագահը հլու-հնազանդ գործում է օրվա իշխանության հակաիրավական տրամաբանության շրջանակներում։

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan