Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել Հայկ Սարգսյանի հետ կապված սկանդալի առնչությամբ

Այսքան քննարկումների առարկա դարձած այս նյութն ունի և պարունակում է իր մեջ առերևույթ հնարավոր անհամատեղելիության ինչ-որ տվյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված վերջին միջադեպին։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին «Հրապարակ» կայքում հրապարակված տեղեկության և տեսանյութի համաձայն՝ Հայկ Սարգսյանը Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում փարթի է կազմակերպել։ Ըստ կայքի՝ լողափը կապ ունի պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կամ հենց նրան է պատկանում։

«Հանձնաժողովը  պիտի ուսումնասիրի՝ արդյոք մամուլում հրապարակված նյութերն իրենց որակական հատկանիշով բավարարո՞ւմ են իրավական տեսանկյունից այն պահանջը, որ մենք անմիջականորեն վարույթ հարուցենք, ինչը մենք իրականում արել ենք։ Մամուլի քննարկումների արդյունքները դրել ենք, հանձնաժողովն օրակարգային այլ հարցերի հետ ենթարկել է ուսումնասիրության հատ առ հատ, թե որ տվյալը արժանահավատության ի՞նչ մակարդակ ունի և ի՞նչ հնարավորություն է տալիս հանձնաժողովին գործողություններ իրականացնելու, ու եկել ենք այն հանգուցալուծմանը, որ այս պահին այդ ուսումնասիրության իրականացման շարունակության կարիքը կա, այսինքն՝ այս պահին մամուլի հրապարկումները չունեն այն արժանահավատ փաստական հանգամանքները, որոնք մեզ հնարավորություն են տալիս անմիջապես վարույթ իրականացրել»,- պարզաբանեց Հայկուհի Հարությունյանը։

Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ  մամուլի հրապարակումների հիման վրա վարույթ հարուցելու նախադեպ ունեցան՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործով, որտեղ հրապարակվել էր, «ոչ թե բամբասանքի մակարդակի տեղեկություն, այլ նաև փաստաթուղթ»։

«Մենք դրա հիմքով անմիջապես վարույթ հարուցեցինք, բայց ասյտեղ այդքան ուժեղ փաստեր չունենք։ Այստեղ չկան այդ փաստական հանգամանքների նվազագույն շեմը, որ մեզ այդ ուժգնությամբ գործողություն իրականացնելու հնարավորություն կտա։ Դրա համար մենք շարունակելու ենք ինքնուրույն ուսումնասիրությունը՝ տեսնենք այդ հրապարակումները կհասունանա՞ն այն աստիճանի, որ դառնան փաստական այն հիմքերը, որոնց հիման վրա  կարողանանք վարույթ հարուցել»,- հավելեց նա։

Կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովի նախագահը նշում է, որ մամուլի հրապարակումների հիման վրա ուսումնասիրություների համար կոնկրետ ժամանակ չկա, թե երբ պետք է վարույթ ընդունել կամ՝ ոչ։ Բայց, օրինակ, դիմումների պարագայում, սահմանված է 5-օրյա ժամկետ։

«Որոշել ենք կիրառել այդ նույն ժամանակահատվածը, այսինքն՝  այսօր ենք այդ ուսումնասիրությունը սկսել, 5 օր ժամանակ ենք տվել ինքներս մեզ, որպեսզի այդ ժամանակում այդ որոշումը կայացվի՝ կամ այդ ուսումնասիրության արդյունքները որպես այդպիսին մերժվում են բավարար փաստական հիմքեր չունենալու պատճառով, կամ գտնվում է այն փաստական հիմքը, որի հիման վրա վարույթ է հարուցվում»,- պարզաբանեց Հայկուհի Հարությունյանը։

 Մենք հետաքրքրվեցինք, թե Հայկ Սարգսյանի հետ կապված ուսումնասիրությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կապվա՞ծ են այն տեղեկությունների հետ, որ պատգամավորի անունը կապվում է Սևանի «Սպիտակ Շորժա» լողափի հետ, ինչին ի պատասխան Հայկուհի Հարությունյանն արձագանքեց․

«Ոչ միայն։ Արդյոք այս անձն ունի՞ անհամատեղելիություն, թե՞ ոչ, այսինքն՝ իր պատգամավորական մանդատին զուգահեռ զվաղվե՞լ է արդյոք բիզնես գործունեությամբ, թե՞ ոչ։ Եթե բիզնես գործունեությունը հաստատվում է, արդյոք ինքը դա օրինակ՝  որպես տեղեկատվություն հայտարարագրե՞լ է, որովհետև, օրինակ, եթե պարզվի, որ դա իսկապես այդպես է, ու այդ անձը հայտարարագրել է այդ բիզնես գործունեությունը, դա լրիվ այլ խորագրով կընթանա, եթե պարզի, որ այդ բիզնես գործունեությունը իսկապես  կա, գոյություն ունի, ինքը  հավատարմագրային կառավարման չի հանձնել՝ լրիվ այլ խորագրով կգնա։ Եթե պարզի, որ հավատարմագրային կառավարման է հանձնել, բայց այդ բիզնես գործունեությունից ստացված եկամուտը չի հայտարարագրել՝ լրիվ այլ խորագրով կգնա։ Այս շերտերը շատ են լինելու»,- ասաց նա ու հավելեց, որ հանձնաժողովը հենց այդ բոլորի առնչությամբ էլ ուսումնասիրություն է կատարում։

«Որ տվյալը կհաստատվի, կամ կհերքվի, անպայման կհրապարակենք»,- եզրափակեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan