Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Պատերազմ Արցախում
Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ)

ԱԱԾ ներկայիս ղեկավարն ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության համար. Արթուր Վանեցյան

ԱԱԾ ներկայիս ղեկավարն ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության համար։ Այս մասի այսօր՝ հուլիսի 31–ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, հայտնում է 168.am-ը։

«Առիթ ունեցել եմ ասելու, որ ԱԱԾ ներկայիս ղեկավարն ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության համար։ Նրա յուրաքանչյուր օր ավելի մնալն այդ պաշտոնում վտանգում է մեր երկրի անվտանգային համակարգը։ Առաջիկայում ավելի մանրամասն կխոսեմ այս մասին։ Միայն այն, որ այդ մարդը չունի որևէ փորձ հետախուզական, հակահետախուզական ոլորտներում, ահաբեկչության դեմ պայքարի և այլ ոլորտներում։ Այսօրվա ինձ ԱԱԾ հրավիրելը և այդ շինծու գործն ինձ մեղսագրելը դրա ուղիղ ապացույցն է»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Նա նաև փոխանցեց, որ այսօր իրենց ԱԱԾ հրավիրելուց հետո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ իրենց մեղսագրված էին անհեթեթ մեղադրանքներ։

«Հաղորդագրության վերջում գրված էր մեկ տող, որ այն պաշտոնյան, որն իմ կողմից վերականգնվել է իր պաշտոնին, նրա կողմից կատարված աշխատանքի արդյունքում պետությանը որևէ լումա չի վերականգնվել։ Հիմա ուզում եմ ասել ու ակնկալում եմ ԱԱԾ-ի պաշտոնական պարզաբանումը՝ իմ ունեցած տվյալներով այդ անձի, որը եղել է մի ստորաբաժանման ղեկավար, աշխատանքի արդյունքում՝ իր նշանակման օրվանից մինչ օրս հարուցվել է 30 և ավելի քրեական գործեր, որի արդյունքում վերականգնվել է մի քանի հարյուր միլիոն դրամի գումարներ։ Իսկ կոնկրետ մեկ գործով հաստատվել է 106 մլն դոլարի չարաշահում։ Այդ գործի անունը ես չեմ ուզում տալ, խորհուրդ եմ տալիս, որպեսզի մեր իրավապահ համակարգը տղամարդկություն ունենա և ասի, թե այդ սպայի, արժանապատիվ սպայի գործունեության արդյունքում՝ ինչ դրական արդյունք է ունեցել ԱԱԾ-ն»,- եզրափակեց ԱԱԾ նախկին տնօրենը։

Արթուր Վանեցյանը նաև նշել է, որ իշխանափոխության ճանապարհին կկիրառեն տարբեր մեթոդներ, եթե պահը հասունանա՝ կարող են լինել փողոցային ակցիաներ, նաև՝ անհնազանդության ակցիաներ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan