Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»

Փաշինյանն ու Սորոսի հիմնադրամը՝ անբաժանելի ընկերներ. «Газета»-ն մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը РБК հեռուստաալիքին

Ռուսական Газета.Ru կայքն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցին և Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սկանդալային գրառման վերաբերյալ նրա մեկնաբանություններին:

Կայքը նշում է, որ որոշ դիտորդներ անսպասելի են համարել Փաշինյանի որոշումը` այդ առումով մի ամբողջ հարցազրույց կազմակերպելու մասով: Ակնհայտ է, որ Սիմոնյանի գրառումը լրջորեն բարկացրել է Փաշինյանին:

Հիշեցնենք, որ իր աղմկահարույց գրառման մեջ Սիմոնյանը դիմել էր ՀՀ իշխանություններին՝ նրանց մեղադրելով Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելու համար՝ նշելով, որ վերջին տարիներին Ռուսաստանի հանդեպ ցուցաբերված բոլոր չարիքներից ու արհամարհանքից հետո ՀՀ իշխանությունները չպետք է իրենց իրավունք վերապահեն օգնություն ակնկալել:

Իրավիճակն իրականում 

Նիկոլ Փաշինյանը փորձում է իրավիճակն այնպես ներկայացնել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Երևանն այնքան էլ հավատարիմ չի եղել Ռուսաստանին: Բայց հայտնի է, որ հենց Փաշինյանի կառավարման տարիներին իշխանության գլխավոր պաշտոնները սկսեցին զբաղեցնել հենց Ջորջ Սորոսի հովանավորությամբ գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Փաստերն այստեղ խոսուն են: Բացի դրանից, Փաշինյանի համար փողոց էին դուրս եկել հենց արևմտամետ տրամադրված մարդկանցից շատերը:

Կայքը հիշեցնում է, որ ինքն արդեն գրել է Transparency International կազմակերպության ընտրական ծրագրերի նախկին համակարգող Արմեն Գրիգորյանի մասին, որը նշանակվել էր Ազգային անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում, և Պետական վերահսկողական ծառայության արդեն նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի մասին, որը քաղաքական ասպարեզում էր հայտնվել ամերիկահայ քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի արևմտամետ «Ժառանգություն» կուսակցության շնորհիվ և հայտնի էր դարձել ՌԴ դեսպանատան վրա ձվեր նետելով:

Լրատվամիջոցները գրել են նաև, որ Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եղբայրը «Սորոսի հիմնադրամի» կառավարման խորհրդի նախագահն է:

Սփյուռքի հարցերով հանձնակատար է նշանակվել ամերիկյան Գլենդեյլ քաղաքի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը: Նա հայտնի է որպես ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպան, անցյալ տարի այս ոլորտում իր գործունեության համար անգամ մրցանակ է ստացել ամերիկյան Equality Armenia հասարակական կազմակերպության կողմից, որը զբաղվում է գենդերային կրթությամբ և քարոզարշավ է իրականացնում Հայաստանում նույնասեռ ամուսնությունների օրինականացման նպատակով:

Սորոսի մարդիկ Փաշինյանի շրջապատում 

Դեռևս մինչև հայտնի դառնալը, որ 27-ամյա Ռուստամ Բադասյանը նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնում, մամուլում ակտիվ լուրեր էին շրջանառվում, որ նա Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Լարիսա Մինասյանի հովանավորյալն է: Թերևս դա է պատճառը, որ Բադասյանին վստահվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից նշանակված կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ ամերիկյան խորհրդատուի հետ սերտ համագործակցությունը:

Հեռուստատեսային եթերներից մեկի ժամանակ ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ Սորոսի հիմնադրամի գործունեությունը վնաս է հասցնում Հայաստանին: Դատելով ամենից՝ նրան չներեցին այդ արտահայտության համար և ստիպեցին հեռանալ ԱԱԾ ղեկավարի պաշտոնից` նրա փոխարեն նշանակելով 29-ամյա Արգիշտի Քյարամյանին, որը հատուկ ծառայություններում չէր ծառայել և ոչ մի օր:

Քյարամյանի «քաղաքական» նշանակումից հետո այդ կառույցից պրոֆեսիոնալ կադրերի զգալի արտահոսք է նկատվում:

Մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ Սորոսի հիմնադրամը Հայաստանին 600 000 դոլար է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Նորությունն ինքնին դրական է, մանավանդ եթե հաշվի առնենք կորոնավիրուսի տարածման դեմ Փաշինյանի գլխավորությամբ ձախողված պայքարը: Սակայն ուշադրություն է գրավում այն փաստը, որ Հայաստանն Ուկրաինայի հետ միասին միակ հետխորհրդային երկիրն էր, որ նման աջակցություն է ստացել Սորոսի կողմից հովանավորվող կազմակերպությունից:

Ավելորդ է ասելը, որ կան նաև միտումներ, որոնք նկատվում են Հայաստանի հանրային կյանքում Փաշինյանի իշխանության գալու պահից. հեռարձակող ցանցից ռուսական հեռուստաալիքներին դուրս մղելու մասին սկանդալային օրինագիծ, Հանրային հեռուստաընկերությամբ վերջին ռուսալեզու հաղորդման փակում, պետական հեռուստաալիքով Ալեքսեյ Նավալնիի` իրեն հատուկ թեզերով ելույթի հեռարձակում. ի դեպ, վերջինս տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների համառուսաստանյան հանրաքվեից անմիջապես առաջ:

Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքին Սորոսի և նրա կառույցի մասնակցությունը քննադատող «ՎԵՏՕ» կազմակերպության անդամները բռնաճնշումների են ենթարկվում Փաշինյանի ուժայինների կողմից: Տարվա սկզբին կազմակերպության հիմնադիր Նարեկ Մալյանին և ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման էին ենթարկել ոստիկանության բաժանմունք` իբր ապօրինի զենք պահելու և կրելու համար:

Մանրամասները՝ Tert.am-ում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan