Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահներին՝ նրանց նախաձեռնությամբ․ Գրասենյակի ղեկավար 23 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1836 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ Արցախի անկախության ճանաչման կոչ է ներկայացվել. Լուսանկար
21
ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը չի նշանակում ՀԱՊԿ-ի հետ չաշխատել անընդհատ ռեժիմով. Շ. Քոչարյանը Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին Մոսկվայում նախատեսված է Մնացականյան-Լավրով հանդիպումը. օրակարգում ԼՂ հարցն է Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ Պարզվում է մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք բայց չգիտեինք Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի ինքնաթիռ. ՀՀ ՊՆ խոսնակ Արցախի նախկին 2 նախագահները Փաշինյանից հետո հանդիպել են Սերժ Սարգսյանի, Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի հետ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում Հարավում ակտիվ մարտական գործողություններ են ընթանում. հայկական կողմն այսօր որոշակի տեղաշարժ ունեցել է. Հովհաննիսյան. Տեսանյութ Պուտինն ու Մակրոնը քննարկել է ԼՂ-ի հարցը Պատերազմ Արցխում
Տիգրան Աշոտյանը հետմահու չի պարգևատրվել. Նա ողջ առողջ է. Արծրուն Հովհաննիսյան «Արթնացիր, աշխարհ։ Հայաստանը պայքարում է գլոբալ ահաբեկչության դեմ». Հրուշ Աճեմյան. Լուսանկար Ազատազրկումն ավելի լավ է, քան անփառունակ մահը պարտադրված պատերազմում. թալիշներն ու լեզգիները լքում են ադրբեջանական բանակը Մանվել Գրիգորյանը ռեանոմոբիլով շտապ տեղափոխվել է Հայաստանի ԿԲ-ներից մեկի վերակենդանացման բաժանմունք. պաշտպան Իրանն օդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ է սկսել Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների Մոսկվայում հանդիպելու ցանկությունը «Այս խնդրանքն ուղղում եմ բոլոր առաջին տիկիններին». Աննա Հակոբյան Արցախում այս պահին կարիք կա մասնագետ կամավորների` հիմնականում համեմատաբար անվտանգ հատվածներում աշխատելու համար Բանկերն իրենք են ընտրելու ում վարկերը ներեն, ում` ոչ Երեք շաբաթում մեր հայրենակիցները աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 միլիոն դոլար են նվիրաբերել․ ՊՆ մամուլի խոսնակ Հոկտեմբերի 22-ին Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ. հերքում 9 լրատվական կայք տուգանվել է 700 հազար դրամով․ Ոստիկանություն Բանկերն առանց հարկային հետևանքների կարող են ներել պատերազմում հաշմանդամ դարձած կամ զոհված անձանց վարկերը, այդ թվում՝ մայր գումարները․ Տեսանյութ Եկեք վերջ տանք ամեն ծախսվող գումարի շուրջ Ֆեյսբուքում էմոցիոնալ ալիք բարձրացնելու ավանդույթը․ Գոհար Աբաջյան Մեր ճակատագիրն է վճռվում, օրհասական պահեր ենք ապրում. առաջ գնալու համար պետք է թիկունքը պահել ռազմադաշտում. Պարգև արք. Մարտիրոսյանի կոչը. Տեսանյութ Հադրութից Արաքս ընկած մարտագծում օպերատիվ իրադրությունը ժամ առ ժամ փոփոխվում է․ Սենոր Հասրաթյան ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը չի նշանակում ՀԱՊԿ-ի հետ չաշխատել անընդհատ ռեժիմով. Շ. Քոչարյանը Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին Ադրբեջանցիները ԼՂ ամբողջ ճակատով սրընթաց փախուստի են դիմում․ Волна Каспия Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն «Իրան» օրաթերթին Նախօրեին ադրբեջանական ԱԹՍ է փորձել մտնել Սյունիքի տարածք, սակայն ոչնչացվել է. Արտակ Դավթյան Ադրբեջանի արտգործնախարարն այցով մեկնել է Մոսկվա 700-ից ավելի կյանք պահանջվեց, որ «թուրքին ներողները» լռեն «Արյունոտ» լվացք․ հայ երիտասարդների բողոքի լուռ ակցիա Տոնոտոյում. Տեսանյութ, լուսանկարներ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահներին՝ նրանց նախաձեռնությամբ․ Գրասենյակի ղեկավար Մոսկվայում նախատեսված է Մնացականյան-Լավրով հանդիպումը. օրակարգում ԼՂ հարցն է Ինչպես չդառնալ ապատեղեկատվության զոհ Կորոնավիրուսից մահացած անձանցից մեկը 16-ամյա աղջիկ է. սա երեխայի մահվան առաջին դեպքն է Միասին մենք հզոր ուժ ենք․ Ռուբեն Վարդանյանը Շուշիից դիմել է մարդկությանը․ Տեսանյութ Ղարաբաղյան հակամարտության պատճառով ՈւԵՖԱ-ն արգելել է Հայաստանում և Ադրբեջանում հանդիպումների անցկացումը Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ Պարզվում է մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք բայց չգիտեինք 23 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1836 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում Մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, մի քանիսը՝ հետմահու Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց. Տեսանյութ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել. հանդիպելու է Յենս Ստոլտենբերգի, Ժոզեպ Բորելի հետ Ռուսաստանի այսպես կոչված ընդդիմադիր կամ լիբերալ մամուլի առաջատարները աշխատում են Ադրբեջանի օգտին Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը. Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ Արցախի անկախության ճանաչման կոչ է ներկայացվել. Լուսանկար «Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը». Սերժ Սարգսյան Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի ինքնաթիռ. ՀՀ ՊՆ խոսնակ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհն, անվտանգության նկատառումներից ելնելով, շարունակում է փակ մնալ ԱՄՆ սենատորը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը Նա աշխարհի միակ հայը, հավանաբար նաև միակ մարդն է, որ չի տեսնում, բայց ելել է Արարատի գագաթը. Արտակ Բեգլարյանի կյանքի պատմությունը Լուսանկարի աղջիկը՝ սյունեցի Վանեսան, 24 օր չէր տեսել հորը. Լուսանկար Ի՞նչ է հասկացրել Իրանը՝ Ադրբեջանին ահաբեկիչների ոճով մարդկանց գլխատելու վերաբերյալ Լոռու և Արարատի մարզերում կլինեն գազամատակարարման ընդհատումներ ՀՀ-ն ունի ժամանակակից ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, որոնք էլ կարող են կիրառվել «Բայրակթարների» դեմ Հայաստանը հնարավորություն ունի արտոնյալ պայմաններով Ղազախստանից բենզին ներկրել

Ախտորոշվեց ճողվածք, պետք է անմիջապես նշանակվի վիրահատություն. վիրաբույժ Լևոն Գրիգորյան. Լուսանկար

Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը Ճողվածքների եվրոպական միության (EHS) և Միջազգային ճողվածային համագործակցության (IHC) անդամ էՆա ակտիվորեն զբաղվում է Հայաստանում ճողվածքների բուժման մինիմալ ինվազիվ մեթոդների ներդրման ու զարգացման գործով:

Ճողվածքները մեր օրերում ավելի ու ավելի շատ մարդկանց անհանգստացնող խնդիր է: Ի՞նչ անել դրանցից խուսափելու համարեթե արդեն իսկ կա ճողվածքի՞նչ բարդություններ կարող է ունենալև բուժման ո՞ր մեթոդներն են առավել ընդունելի ու արդյունավետՄտահոգող հարցերի հետ Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականը /Mednews.am/ զրույցել է Լևոն Գրիգորյանի հետ:

Բժիշկ Լևոն Գրիգորյանը զբաղվում է որովայնի առաջնային և հետվիրահատական ճողվածքների վիրահատական բուժմամբ: Համաձայն ժամանակակից բժշկության տվյալների, նաև բժիշկ Գրիգորյանի խորին համոզմամբ, ճողվածքների առաջացման հիմնական պատճառը մեր օրգանիզմում գենետիկորեն պայմանավորված կամ կյանքի ընթացքում ձեռք բերվող ու խորացող հենքային հյուսվածքի կառուցվածքային անբավարարություն է։ Իսկ ներորովայնային բարձր ճնշումը այս պայմաններում միայն ճողվածքի առաջացմանը նպաստող գործոն է: Ներվորովայնային ճնշումը սովորաբար բարձրանում է ծանր ֆիզիկական աշխատանքի, հազով ընթացող քրոնիկ թոքային պաթոլոգիաների, քրոնիկ փորկապությունների, միզակապությունների և որոշ այլ հիվանդությունների, նաև հղիության ժամանակ։

Ճողվածքները հիմնականում հեշտ են հայտնաբերվում. հազալիս կամ փռշտալիս սկզբում լինում է ցավ, հետո ճողվածքի տեղում դիտվում է արտափքվածություն: Որովայնի առաջային պատի ճողվածքները բավական հեշտ են ախտորոշվում։ Դրա համար սովորաբար բավարար է ընդամենը իրականացնել հիվանդի զննում՝ կանգնած և պառկած դիրքերում, կատարել որոշ ֆունկցիոնալ փորձեր։ Սակայն կան ճողվածքներ (կոնքային ճողվածքներ, ստոծանու ճողվածքներ, երբեմն էլ գոտկային և սպիգելյան գծի ճողվածքներ), որոնց ախտորոշումը լուրջ դժվարությունների հետ կարող է կապված լինել։ Այս դեպքում կիրառվում են գործիքային հետազոտություններ։ Ինչ վերաբերում է ճողվածքի բուժմանը, ապա այն միայն վիրահատական է, նշում է Լևոն Գրիգորյանը. «Ցանկացած ճողվածք իրենից ներկայացնում է պատի այս կամ այն հատվածի մեխանիկական անլիարժեքություն՝ դեֆեկտ, ինչի շտկումը՝ բուժումը ոչ մանկական տարիքի պացիենտների մոտ միայն վիրահատական գործողություն է ենթադրում։ Վիրահատությունը չբարդացած դեպքերում իրականացվում է պլանային կարգով, իսկ այնպիսի բարդության առկայությունը ինչպիսինն է ճողվածքի օղակումը, պահանջում է անհետաձգելի վիրահատական գործողություն»։

Թե երբ կլինի ճողվածքի օղակում, անհնար է կանխատեսել: Օղակման ժամանակ ճողվածքապարկում հայտնված օրգանը, կամ նրա մի հատվածը սեղմվում է ճողվածքի դրունքի շրջանում, ինչի արդյունքում խանգարվում է արտանկած օրգանի սնուցումը։ Սա ժամանակի ընթացքում բերում է արտանկած օրգանի մեռուկացման, և կարող է հանգեցնել ծանրագույն բարդությունների՝ ֆլեգմոնաների, պերիտոնիտի, սեպսիսի զարգացման: Օղակված ճողվածքի վիրահատությունը միշտ ավելի բարդ է թե՛ կատարման, թե՛ հետագա վերականգնման առումով։ Այս դեպքում առաջնահերթ է դառնում օղակված օրգանի փրկությունը՝ դրա կենսունակության վերականգնումը և հիվանդի կյանքի փրկությունը, հետո նոր միայն ճողվածքային դեֆեկտի վերացումը։ Սա մյուս խնդիրներին զուգահեռ, զգալի բարձրացնում է նաև ճողվածքի կրկնությունների հավանականությունը։ «Հաճախ են հարցնում, արդյոք շտա՞պ է ճողվածքի վիրահատությունը, եթե այն չի անհանգստացնում։ Կրկնում եմ նորից ու նորից. ճողվածքի հայտնաբերումից հետո, ցանկալի է հնարավորինս վաղ իրականացնել պլանային վիրահատություն չսպասելով վերջինիս օղակման։ Թե երբ կլինի օղակում, ոչ ոք չի կարող կանխատեսել. միգուցե մի քանի տարի անց, իսկ միգուցե մի քանի ժամ հետո»,-շեշտում է բժիշկը:

Ժամանակին և ժամանակակից մոտեցումներով իրականացված վիրահատությունը թույլ է տալիս հիվանդին դուրս գրել հիվանդանոցից անգամ հենց վիրահատության օրը և շատ արագ վերադարձնել առօրյա գործունեությանը։ Ճողվածքի վիրահատության ժամանակ նախկինում ճողվածքային դեֆեկտը վերականգնվում էր հիվանդի սեփական հյուսվածքներով։ Այս վիրահատություններից որոշները այսօր ևս կիրառելի են որոշ իրավիճակներում, բայց ուղեկցվում են կրկնությունների բավականին բարձր թվերով։ Այսօր բժշկագիտությունը ճողվածքների բուժման ոլորտում ունի մեծ առաջընթաց։ Զգալի փոխվել են վիրահատությունների մոտեցումները, կիրառվող նյութերը և տեխնոլոգիաները, ստեղծվել են արդյունավետ ցանցային պրոթեզներ, որոնք թույլ են տվել զգալիորեն նվազեցնել կրկնությունների հաճախականությունը և ցանցային պլաստիկաները դարձել են «ոսկե ստանդարտ» ճողվածքների բուժման համար։

«Ցանցային պրոթեզները տարբեր նյութերից գործված ցանցեր են, որոնք տեղադրվում են ճողվածքի շրջանում և լրացնում հյուսվածքներում առկա անլիարժեքությունը: Ցանցային պրոթեզը ժամանակի ընթացքում ներաճում է սեփական հյուսվածքներով, առաջացնում բավականին ամուր շերտ, որը զգալի նվազեցնում է ճողվածքի կրկնվելու հավանականությունը։ Այս միջամտությունը կարելի է կատարել թե՛ բաց, թե՛ լապարասկոպիկ, թե՛ էնդոսկոպիկ եղանակներով: Վիրահատության ցանկացած տիպի դեպքում էլ մենք ստանում ենք գերազանց արդյունքներ։ Լապարասկոպիան և էնդոսկոպիան՝ որպես քիչ ինվազիվ միջամտություններ, ունեն իրենց առավելությունները և ժամանակակից ուղեցույցները այդ մեթոդի հասանելիության պարագայում առավել նախընտրելի են համարում հենց լապարաէնդոսկոպիկ մեթոդի կիրառումը ճողվածքների բուժման համար: Չի լինում վիրահատական մեծ կտրվածք. վիրահատությունը կատարվում է երեք փոքր անցքերով: Այն ապահովում է գերազանց կոսմետիկ, ֆունկցիոնալ արդյունք, անհամեմատ քիչ հետվիրահատական ցավեր և հիվանդի վաղ ապաքինում: Բացի այդ անհրաժեշտության դեպքում հնարավոր է միաժամանակ կատարել նաև ուղեկցող այլ հիվանդությունների վիրահատություն։ Իսկ թե որ եղանակով վիրահատել ընտրությունը, իհարկե, հիվանդինն է»։

Ամենահաճախ հանդիպող ճողվածքները աճուկայիններն են, դրանք կազմում են ընդհանուր ճողվածքների մոտ 75 տոկոսը, ու հենց այս ճողվածքներն են ավելի հաճախ օղակվում: Չվիրահատվելու դեպքում աճուկային ճողվածքները կարող են հասնել բավականին մեծ չափերի՝ պատճառելով զգալի անհարմարություններ, ցավեր և էսթետիկ անհանգստություն, իսկ օղակվելու պարագայում կարող են առաջացնել կյանքին սպառնացող բարդություններ։

Արտահայտված և հիվանդի կյանքի որակը նվազեցնող գանգատներ դիտվում են նաև ստոծանու ճողվածքների ժամանակ, որոնք արտաքինից աչքով անտեսանելի են։ Դրանք կարող են ընթանալ հետևյալ գանգատներով՝ սրտխառնոց, փսխում, արտահայտված այրոցներ, գխտոցներ, ընդունած սննդային զանգվածների հետհոսք դեպի բերան, կոկորդի չորություն, կրծքավանդակի շրջանում ցավ, հազ և այլն: Կերակրափողային բացվածքի ճողվածքները վտանգավոր են նրանով, որ կարող են հանգեցնել Բարետի կերակրափողի զարգացման, ինչն էլ իր հերթին մեծացնում է կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկերը:

Իհարկե, կանխարգելել ու լիովին չեզոքացնել ճողվածքի առաջացման հավանականությունը անհնար է, բայց այն բուժել ու լիարժեք կյանքով ապրել հնարավոր է, ճիշտ ժամանակին վիրահատական միջամտության դիմելու դեպքում:

Լևոն Գրիգորյանը բազմապրոֆիլ ընդհանուր վիրաբույժ է, ով ունի մի քանի նեղ մասնագիտացումներ ու շարունակում է անընդհատ կատարելագործվել. «Տեխնոլոգիաների և համացանցի այս դարաշրջանում, ցանկության դեպքում կատարելագործվել և զարգանալ կարող ես անգամ տնից, աշխատասենյակից դուրս չգալով: Սովորելու հնարավորություններ միշտ կան, դրանք այժմ ավելի շատ են և հասանելի, միայն թե ցանկություն լինի: Ցանկացած ոլորտում, առավել ևս իմ մասնագիտության մեջ ինձ հիմնականում մտահոգել է գիտելիքի չիմացությունը, անհասանելիությունը կամ դրա բացակայությունը: Այդ բացը լրացնելու համար ես ամեն օր եմ սովորում, հնարավորինս հետևում աշխարհի փորձին ու նորամուծություններին և փորձում եմ նորարարությունները ադապտացնել, ներդնել և կիրառել իմ աշխատանքում, Հայաստանում: Վիրաբուժությունը գիտություն է, որտեղ դու ամեն օր սովորելու նոր բան ունես ու պետք է սովորես: Գիտությունը առաջ է գդոփելու իրավունք չունես, պետք է անընդհատ առաջ գնաս, նոր հմտություններ ձեռք բերես, նեղ մասնագիտական վերապատրաստումներ անցնես, միշտ լինես նորացված և քայլես առջևից: Անչափ կարևոր է, որ դու գտնես ուղենիշներ, մասնագետներ, որոնցից սովորելու բան ունես, գտնես համախոհներ և աջակիցներ, որոնց հետ ճանապարհ անցնելու հնարավորություն կունենաս»,-ասում է Լևոն Գրիգորյանը. մասնագետը, որը Եվրոպական ճողվածքաբանության ասոցիացիայի, Ճարպակալաման և մետաբոլիկ խանգարումների միջազգային ֆեդերացիայի, Ռուսական կոլոպրոկտոլոգիական ասոցիացիայի, Եվրոպական կոլոպրոկտոլոգիական ասոցիացիայի անդամ է:

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական /Mednews.am/

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan