Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Պատերազմ Արցախում
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)

Թե՛ նախկին իշխանությունների, թե՛ ներկայիս իշխանությունների օրոք իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել և չեն էլ կարող լինել. իր նկատմամբ ճնշումները հենց ինքը՝ դատավորն է թույլ տալիս. Մխիթար Պապոյան

Երբևէ, թե՛ նախկին իշխանությունների, թե՛ ներկայիս իշխանությունների օրոք իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել և չեն էլ կարող լինել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դատավոր Մխիթար Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե վերջին երկու տարում քաղաքական իշխանության կողմից իր վարույթում գտնվող գործերի միջամտության փորձ կամ դատավորի նկատմամբ ճնշում զգացե՞լ է, կարող է համեմատել նախկինի հետ: Հաղորդում է Tert.am-ը:

«Իր նկատմամբ ճնշումները հենց ինքը՝ դատավորն է թույլ տալիս, ճնշումները պայմանավորված են դատավորի վարքագծով: Եթե դատավորն իրեն կարողանում է այնպես դրսևորել, որ իրեն նման ճնշումների չենթարկեն, որևէ մեկը չի ենթարկի: Ինձ համար ոչինչ չի փոխվել, ես ինչպես աշխատել եմ, նույն ձևով շարունակում եմ աշխատել: Երբ ինձ մոտ ինչ-որ բան կփոխվի, դա կլինի ինձ համար վերջին աշխատանքային օր»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգում է դատավորների հայտարարագրերը, արդյո՞ք նպատակը հասկանալն է, թե դատավորները ինչ-որ բան թացքցրե՞լ են հայտարարագրից կամ ապօրինի հարստացել են, և հարցին՝ ինքը նման մտավախությւոն ունի՞, ինչ-որ բան թաքցրել է, Պապոյանը պատասխանեց. «Չունեմ ընդհանրապես նման մտավախություն, որքան անհրաժեշտ է, այդքան կարող են ստուգել: Եթե հարցեր կան, որոնք իրենց համար պարզ չեն, կարող եմ նաև պարզաբանել»:

Դիտարկմանը, թե պնդումներ կան, որ դատավորների հայտարարագրերի ստուգումը կարող է մահակ դառնալ դատավորների գլխին և գործիք է՝ նրանցից ազատվելու համար, դատավորն արձագանքեց, թե նոր չէ, որ դատավորները յուրաքանչյուր տարի հայտարարագիր են լրացնում:

«Ես 2009 թվականից դատավոր եմ, այդ ժամանակվանից ինքս լրացրել եմ հայտարարագիր: Ցանկացած ժամանակ էլ, եթե այդ փաստաթղթում կան անճշտություններ, դրանք կարող են դատավորի հետ կապված խնդիրներ առաջացնել, այսինքն՝ այն անձի, որ հայտարարագիրը սխալ է լրացրել: Այսինքն՝ այնպես չէ, որ դա որևէ մեկի ցանկությունն է՝ ռեալիզացնել, թե ոչ, ցանկացած իրավական պետությունում, եթե կան  նման խնդիրներ, իհարկե, պետք է ռեալիզացվեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե մամուլի հրապարակումների համաձայն՝ դատավորների ընդհանուր ժողովի՝ ՍԴ դատավորի թեկնածուն Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն է, և հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նրա թեկնածությանը, Պապոյանը պատասխանեց, թե այդ թեկնածուի մասին ինքը ևս մամուլից է տեղեկացել: «Գաղտնի քվեարկություն է, ես չեմ ցանկանա մինչ քվերակությունն իմ դիրքորոշումն արտահայտել»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը, որը նախատեսված էր անցկացնել մարտի 13-ին, սակայն համավարակով պայմանավորված հետաձգվել էր։

Ընդհանուր ժողովի օրակարգում դատավորները պետք է կատարեն Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, ինչպես նաև դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ընտրություն։

ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն են առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և  Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կյուրեխյանը։ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի և այլ ընտրություններ  ևս օրակարգում կան։

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan