Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Պատերազմ Արցախում
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ

Հայաստանում էլեկտրական ցանցերի համար հատկացվող անվտանգության գոտիների պահպանումն այսօր կարևորագույն խնդիր է, որին մենք, ավաղ, շատ քիչ ուշադրություն ենք դարձնում

Հայաստանում էլեկտրական ցանցերի համար հատկացվող անվտանգության գոտիների պահպանումն այսօր կարևորագույն խնդիր է, որին մենք, ավաղ, շատ քիչ ուշադրություն ենք դարձնում: Մինչդեռ աշխարհում արդեն վաղուց հասկացել են, որ օդային էլեկտրահաղորդման գծերի համար նախատեսված օտարման կամ անվտանգության գոտին ոչ մի դեպքում չի կարող պայմանական բնույթ կրել: Հետազոտությունները ցույց են տվել, որ օդային էլեկտրահաղորդման գծերից, ինչպես նաև տրանսֆորմատորային ենթակայաններից ոչ հեռու բնակղով մարդկանց մոտ կարող են նյարդային, սրտանոթային, նեյրոհորմոնալ և էնդոկրին համակարգերի ֆունկցիոնալ փոփոխություններ ախտորոշվել: Վտանգվում են մարդու իմունային համակարգը, նյութափոխանակման պրոցեսները: Մի խոսքով, որքան հեռու է գտնվում բնակեցված կառույցը էլեկտրամագնիսական դաշտից, այնքան ավելի լավ: Բնականաբար, օտարման գոտին սահմանվում է ըստ օդային էլեկտրահողարդման գծերի լարման: Որքան բարձր է լարումը, այնքան ավելի հեռու պետք է անցկացվեն գծերը:

Բնականաբար, ամեն երկիր ունի իր որոշակի առանձնահատկությունները և տեխնիկական նորմատիվները: Սակայն ընդհանուր առմամբ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ, օրինակ, անթույլատրելի է որոշակի հզորությամբ գծերի անցկացումը, ասենք, ուսումնական կամ մանկական հաստատությունների տարածքով, ինչպես նաև անմիջապես շենքերի և կառույցների վրայով: Այս նորմատիվը գործում է նաև Հայաստանում: Սահմանված անվտանգության գոտիում՝ մինչև 1000 Վ լարման դեպքում, խստիվ արգելվում է շինարարական կամ կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնել, զբաղվել գյուղատնտեսությամբ կամ այգեգործությամբ: Նաև անթույլատրելի է նշված վայրում, ասենք, խաղահրապարակ կառուցել կամ այն որպես աղբանոց օգտագործել: Այս ամենը ռիսկոգեն է և կարող է հանգեցնել լրջագույն հետևանքների:

Հայաստանում տվյալ խնդիրը կարգավորվում է «Էլեկտրակայանների և ցանցերի շահագորմնան վերաբերյալ տեխնիկական կանոնակարգ հաստատելու մասին» կառավարության որոշմամբ, ինչպես նաև «Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով»: Վերջինս 1000 Վ բարձր լարման էլեկտրական ցանցերի համար սահմանում է, որ մինչև 20 կՎ լարում ունեցող գծերի անվտանգության գոտին պետք է կազմի 10 մ, 300-500 կՎ-ի դեպքում՝ 30 մ:

Թերևս, գլխավոր խնդիրը, որի վրա անհրաժեշտ է կենտրոնանալ, կայանում է նրանում, որ այսօր Հայաստանում ոչ միշտ է հնարավոր լինում հետևել նշված նորմատիվներին՝ ելնելով այս կամ այն հողատարածքի սեփականության իրավունքից: Ժամանակին տարերայնորեն իրականացված հողատարածքների բաշխումն այսօր բերում է մի շարք հակասությունների էլեկտրացանցային տնտեսության և հողատարածքի սեփականատիրոջ միջև, ինչի հետևանքով անվտանգության նորմատիվների խախտումը շատ հաճախ անխուսափելի է: Անշուշտ, սա համալիր խնդիր է, և դրա լուծման ձևաչափը պետք է մշակվի միջգերատեսչական մակարդակով:

Մասնավորապես, անհրաժեշտ է սկսել մշտադիտարկման աշխատանքենրից՝ պարզելու անվտանգության գոտիների խախտումների ընդհանուր ծավալը, ինչից հետո անհրաժեշտ է այդ խախտումների դասակարգում ապահովել: Նման դիագնոստիկ աշխատանքը կարևոր է՝ հասկանալու համար համակարգի ընդհանուր պատկերը, ինչը թույլ կտա համալիր միջոցներ մշակել: Դասակարգումը պետք է իրականացվի հետևյալ տրամաբանությամբ. առաջին խմբի մեջ պետք է մտնեն այն անվտանգության գոտիները, որոնց խախտումը տեղի է ունեցել հողամասի սեփականատիրոջ շնորհիվ: Կարծում եմ, այս խումբն ամենամեծն է: Երկրորդ խմբի մեջ հարկ է ներառել այն անվտանգության գոտիները, որոնք խախտվել են համայնքային նշանակության հողամասերի վրա շինարարություն իրականացնելու հետևանքով, և, վերջապես, երրորդ խմբի մեջ պետք է ներառել այն գոտիները, որոնց խախտումը տեղի է ունեցել ի շնորհիվ տարածքային կառավարման (ասենք, քաղաքապետարանի) նշանակության հողամասում շինարարություն իրականացնելու: Սրանք տարբեր սեգմենտներ են, որոնց հետ աշխատանքը պետք է համակարգային բնույթ ունենա: Անկասկած, այդ աշխատանքը պետք է իրականացվի կառավարության և ցանցերը շահագործող ընկերության համատեղ ուժերով, հակառակ դեպքում շահերի ակնհայտ բախման պայմաններում խնդիրը օդում կախված կմնա:

Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan