Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
28
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Թումանյան փողոցում ապամոնտաժվում են առողջ և կանաչած ծառերը (տեսանյութ) Ինչո՞ւ է կարողանում Փաշինյանը պահպանել սեփական իշխանությունը այսչափ արհավիրքներից հետո Crocus City Hall-ում կատարվածի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան. Բորտնիկով Պատերազմ Արցախում
Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Փաշինյանը հանձնել է Արցախը՝ հանուն ՀՀ տարածքով թուրքական գազատարի ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան. Տեսանյութ

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ապրիլյան պատերազմի օրերին հայ մայրերը կոչերով դիմեին այն մարդկանց, ովքեր սպանում էին մեզ». Նաիրա Կարապետյան. Տեսանյութ

Հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի անդամ  երկրներին, տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։

ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ նմանատիպ քայլերը թեև ողջունելի են, բայց ուշացած են. «2 տարի է՝ Թուրքիան բացահայտ կերպով ցույց է տալիս իր կողմնակալ վերաբերմունքը Հայաստանի և արցախյան հիմնախնդրի նկատմամբ: Վերջերս Թուրքիայի հայտարարությունները բոլոր տրամաբանական և թույլատրելի սահմանները հատել էին՝ խոսքը հենց ԱԳ նախարար Չավուշօղլուի հայտնի հաղորդագրության մասին է, որ՝ եղբայրական Ադրբեջանի համար պատրաստ ենք զոհաբերել անգամ մեր կյանքը: ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունը զսպող, սթափեցնող կոչ է՝ ուղղված ԵԱՀԿ անդամ երկրներին, որ, այնուամենայնիվ, Թուրքիան կողմնակալ կողմ է, և գոնե այս ձևաչափում եթե ոչ՝ կասեցնել նրա անդամությունը, ապա՝ զսպել է պետք»:

Նա հիասթափված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունից. «Անհասցեականությունը թևաթափ է անում, որովհետև ինչպես տեսանք՝ վերջին արտահայտությունները որևէ կերպ տեղ չեն գտել որևէ միջազգային կազմակերպության հաղորդագրության մեջ. խոսքը կոնկրետ Ժնևի հռչակագրի խախտման մասին է, այն է՝ Ադրբեջանին տեռորիստական պետություն հռչակելը: Չէ՞ որ, եթե մի պետություն սպառնում է այլ երկրի խաղաղ բնակչությանը (Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին է խոսքը), ապա գոնե արձագանք, գոնե հայտարարություն, էլ չեմ ասում՝ կոնկրետ քայլեր և պատժամիջոցներ այդ պետության հանդեպ պետք է արվեն: Այն, ինչ տեսանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ, երկու վտանգ ուներ իր մեջ՝ Ադրբեջանին հասցեական զսպվածության կոչ չանելն էր և Ադրբեջանի այդքան երազած սուբստանտիվ բանակցություններին շուտափույթ անցնելը: Ստեղծված իրավիճակում ՄԽ համանախագահները պետք է մի քիչ ավելի զսպված արտահայտություններ անեն»:

Նախկին պատգամավորի խոսքով՝ հայկական դիվանագիտությունը թերացել է, քանի որ նախ՝ բարեհաջող կերպով թաղել է Մեծամորի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի հայտարարությունը. «Նմանատիպ արտահայտությունը դիվանագիտական նվեր էր, նման նվերներից չի կարելի չօգտվել: Այդպիսի արտահայտություն անող պետությունը կամ տոտալ ինքնավստահություն ունի, որ ինքը չի պատժվելու, կամ պարզապես գնում է վա-բանկ»:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խաղաղասիրական կոչերին՝ Նաիրա Կարապետյանը հետևյալն ասաց.

«Դիմել Ադրբեջանին խաղաղարար կոչերով այն ժամանակ, երբ նույն Ադրբեջանը սպանում է հայ ժողովրդի զավակներին, հարվածում է խաղաղ գյուղերին, սա անլրջություն է, սա պարզապես փորձ է՝ ցույց տալու, որ մենք այդքան չենք կարևորում այն, ինչ հիմա տեղի է ունենում, և շարունակում ենք խաղաղ ակցիան: Ներողություն, խաղաղ ակցիան կարելի է անել համեմատաբար խաղաղ ժամանակ: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ապրիլյան պատերազմի օրերին հայ մայրերը կոչերով դիմեին այն մարդկանց, ովքեր սպանում էին մեզ: Սա նոնսենս է: Այն դեպքում, երբ Մեհրիբան Ալիևան դիմում է կոչով և քաջալերում վայրագություններ կատարող այն ադրբեջանցիներին, ովքեր արդեն օտար երկրներում են հարձակվում հայերի վրա, և գազանություններ են տեղի ունենում, հասունանում է մի ալիք, որի մեջքին կանգնած է Մեհրիբան Ալիևան, այստեղ սեփական PR-ի ժամանակը չէ: Պետք չէ ցույց տալ, որ՝ տեսեք՝ Մեհրիբանը ռազմատենչ է, իսկ ես՝ խաղաղարար: Պետք է անել կոնկրետ գործողություններ, ցույց տալ, որ մենք ամուր պետություն ենք, որ ունենք մարտունակ բանակ, անվախ բնակիչներ, փառք և պատիվ մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին, այդ անվախ մարդկանց, ովքեր չլքեցին իրենց տները, չգնացին ոչ մի տեղ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan