Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
28
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Պատերազմ Արցախում
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ)

Ալիևը պետք է հասկանա՝ որքան էլ երազի, Թուրքիան Հայաստանի դեմ Ադրբեջանի համար չի պատերազմի. Վլադիմիր Եվսեև

ԱՊՀ երկրների ինստիտուտի եվրասիական ինտեգրման և ՇՀԿ զարգացման բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունից հետո Նախիջևանում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները պրովոկացիոն բնույթ են կրում: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ Թուրքիայի և ինչ-որ չափով նաև Ուկրաինայի կողմից աջակցության շնորհիվ է, որ Ադրբեջանը նման վարքագիծ է դրսևորում:

«Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների համաձայն՝ Ադրբեջանը պետք է տասը անգամ քչացներ իր դիրքերը Լեռնային Ղարաբաղի շփման գծում: Նաև հետաքննության մեխանիզմներ պետք է լինեին և՛ ադրբեջանական, և՛ ղարաբաղյան կողմում: Պետք է վերահսկողություն սահմանվեր, բայց Ադրբեջանը արգելափակեց այդ գործընթացը, սկսեց չկատարել այդ պայմանավորվածությունները»,- ասաց նա:

Վերլուծաբանն ընդգծեց, որ Ադրբեջանն արգելափակց նաև ԵԱՀԿ-ի աշխատանքը Հայաստանում. նախ փակեց կառույցի գրասենյակը իր երկրում, հետո ֆինանսի միջոցով կարողացավ ճնշում գործադրել, որ այն փակվի նաև Հայաստանում: «Դրանից հետևում է, որ այս իրավիճակում Ադրբեջանը ագրեսոր է, իսկ հայկական կողմը՝ պատասխանող»,- ասաց նա:

Այս ընթացքում տեղի ունեցող թուրք-ադրբեջանական զորավարժությունները, ըստ Վլադիմիր Եվսեևի, այդ ագրեսիայի մասն են: «Տպավարություն է ստեղծվել, որ Ադրբեջանը ցանկանում է վրեժ լուծել վերջին լարվածության ժամանակ իր կորպուսի հրամանատարի մահվան համար»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ Թուրքիան իր հարձակողական զենքերից տրամադրի Ադրբեջանին։ «Թուրքիան, իհարկե, նախկինում էլ Ադրբեջանին զինամթերք է մատակարարել: Որոշ տվյալների համաձայն՝ Թուրքիայի զինվորականները ապրիլյան պատերազմի ժամանակ կռվել են ադրբեջանական կողմում, անգամ վիրավորվածները ռազմական ճակատից դուրս էին բերվում թուրքական ինքնաթիռներով:

Թուրքիան կանգնած է Ադրբեջանի թիկունքում և ամեն անգամ սրում է իրավիճակը՝ այդպես ցանկանալով իր ազդեցությունը մեծացնել Հարավային Կովկասում»,- ասաց նա:

Անդրադառնալով մինչ զորավարժությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին արված զանգի պատճառներին՝ ռուսաստանցի վերլուծաբանը նշեց, որ Թուրքիան հետաքրքրված չէ այս տարածաշրջանում մեծամասշտաբ պատերազմի բռնկմամբ:

«Եթե Ղարաբաղում սկսվի պատերազմ, պարզ է, որ դրանում կներգրավվեն մի քանի երկրներ՝ Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը: Թուրքիան իրադարձությունների նման զարգացում չի ցանկանում, քանի որ իր ուժերը հիմա սփռված են տարբեր հակամարտություններում»,- ասաց նա:

Նրա դիտարկմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը գտնվում են Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, և դրանք միայն իրենց ներկայությամբ չեն սահմանափակվում, դրանք նաև որոշակի գործողություններ են իրականացնում, որի համար օգտագործվում է լոգիստիկա, միջոցներ:

«Թուրքիան, որոշ տեղեկությունների համաձայն, դիտարկում է ռազմական մասնակցություն Եմենի հակամարտությանը: Ուժերի նման դասավորվածությունն արդեն ենթադրում է Թուրքիայի ռազմական ուժերի պոտենցիալի ամբողջական օգտագործում: Դրա համար, ակնհայտ է, որ եթե մեկ այլ հակամարտությունում էլ ներգրավվի, երբ նաև լարված են հարաբերությունները Արևմուտքի` Ֆրանսիայի և Գերմանիայի հետ, երբ Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած պահին էրդողանին թողնել բախտի քմահաճույքին, Թուրքիան չի գնա տարածաշրջանային պատերազմի: Բայց պրովոկացիներ անել, Ադրբեջանին մղել պատերազմի, ստեղծել պատրանք, թե օգնելու է Ադրբեջանին, Թուրքիան պատրաստ է: Հենց Նախիջևանի զորավարժությունները դա են ցույց տալիս»,- ասաց նա՝ նշելով, որ Թուրքիան ևս պրովոկատոր է:

Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի նման քաղաքականության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը, ըստ Վլադիմիր Եվսեևի, պետք է նկատել, որ աշխարհի ռազմական հակամարտությունների վերաբերյալ երկու երկրների դիրքորոշումները երբեք չեն համընկել, դա վերաբերում է նաև Ղարաբաղյան հիմնախնդրին:

«Ռուսաստանը պարզապես չի ցանկանում, որ կրկնվի նույն իրավիճակը, ինչ եղավ Լիբիայում, երբ քիչ էր մնում Թուրքիայի հետ ռազմական առճակատման գնար: Իհարկե, դա այն պատճառով չէ, որ վախենում է Թուրքիայից,  այլ որովհետև վերջինս ուժեղ գործընկեր է իր համար, և նրա դեմ պայքարելն էլ մեծ ռեսուրսներ է պահանջելու: Ռուսաստանը պարզապես խուսափում է նման իրավիճակից»,- ասաց նա, ապա նկատեց, որ Թուրքիան ևս խուսափում է նման իրավիճակից, և չնայած թուրքական մամուլում բարձրացված աղմուկին, իրականում Թուրքիայի հնարավորությունները Ռուսաստանի հետ պայքարում շատ թույլ են:

Նա նաև նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինչի մասին էլ երազի, Թուրքիան Ադրբեջանի համար չի պատերազմի Հայաստանի դեմ:

«Իհարկե, Թուրքիային կօգնի, բայց Ադրբեջանի համար չի պատերազմի, և դա Ալիևը պետք է հասկանա, չպետք է որևէ պատրանք լինի: Եվ որևէ զորավարժություն չի կարող ասել, որ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանի համար պատերազմել: Դա հիմարություն է»,- ասաց նա:

Մանրամասները՝ Tert.am-ում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan