Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

Ռոբերտ Քոչարյանը բացահայտեց իշխանության խուճապը

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը 3 հեռուստաընկերություններին իր բնույթով և բովանդակությամբ այնքան համապարփակ էր ու կոնցեպտուալ, որ արժանի է հատուկ ուշադրության և մանրամասն վերլուծության: Բայց ցավոք իշխանական–սորոսական շրջանակներն ու նրանց սպասարկող ֆեյքերը կրկին ոհմակային հոգեբանությամբ իբր փորձում են հակադարձել Քոչարյանին՝ արդյունքում միայն մերկացնելով սեփական անգրագիտությունը, տկարամտությունը և բացահայտ ծախվածությունը: Ընդ որում Քոչարայանի նման ծանր քաշային գործչին փորձում են հակադարձել մարդիկ, ում կարդացած վերջին գիրքը լավագույն դեպքում այբենարանն է եղել, այն էլ՝ կիսով չափ: Կամ ելույթ են ունենում իրենք իրենց քաղաքական գործիչ ու փորձագետ հռչակածներ, որոնց մինչ հեղափոխական կյանքի ամենամեծ հերոսությունը տանից դուրս գալով մինչև մոտակա մթերային խանութ հասնելն էր, այն էլ՝ շենքի պատի տակով , որ բակում ֆուտբոլ խաղացող երեխաների տշած գնդակը հանկարծ չդիպչի իրենց: Եվ այս կարգի կենսագրություն ունեցողները փորձում են քննադատել Քոչարյանի կենսագրությունն ու անցած ճանապարհը, որ քաջության ու հայրենասիրության լավագույն օրինակ է:

Հիմա՝ ըստ բովանդակության: Ի՞նչ է ասում նախագահ Քոչարյանը, և ինչի՞ հետ համաձայն չեն սորոսական կերակրատաշտի շուրջ համախմբվածները: Այն, որ գլոբալիզացիայի գործընթացը ողջ աշխարհում նահա՞նջ է ապրում: Բայց դա ակնհայտ և նույնիսկ առանձնահատուկ հիմնավորում չպահանջող փաստ է: Այն սկիզբ է առել դեռևս չորս տարի առաջ՝ 2016-ին երբ Մեծ Բրիտանիան «Բրեքզիթ»-ի հանրաքվեով սկիզբ դրեց Եվրամիությունից դուրս գալու գործընթացին, իսկ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Թրամփը, ով անթաքույց հակագլոբալիստ է: Այո, միաբևեռ աշխարհակարգը չի կայացել ու ընթանում է բազմաբևեռ աշխարհակարգի հաստատատման գործընթաց: Եվ այս պայմաններում Հայաստանի համար նոր մարտահրավերներ են առաջանում ու այդ մարտահրավերներին համարժեք արձագանքելը այսօրվա իշխանությունների «կալիբրից» շատ ավելի վեր ու ծանր գործ է: Ներկա իշխանությունը՝ երկու ամբողջությամբ փակ սահմանների պայմաններում, մի կորոնավիրուսի համավարակ կառավարել չկարողացավ, ինչը նույնպես փայլուն հիմնավորեց Քոչարյանը: Էլ ուր մնաց աշխարքաղաքական գործընթացներում ճիշտ հարաբերություններ կառուցելու ունակություն դրսևորի: Լավագույն ապացույցը Ռուսաստանի, Իրանի, հիմա արդեն նաև Չինաստանի հետ հարաբերություններում առաջացած խնդիրներն են: Ընդ որում այդ պրոբլեմներն առաջացել են օրվա «քայլող» իշխանության անմիջական նախաձեռնությամբ, սորոսական կերակրատաշտը չկորցնելու և արևմուտքում համապատասխան շրջանակներին որպես յուրային մատուցվելու մղումից ելնելով: Եվ ի՞նչ ստացավ դրա դիմաց Հայաստանը: Տավուշում Ադրբեջանի վերջին հարձակումների ֆոնի վրա, այսպես կոչված արևմտյան գործընկերներից ոչ մեկը միանանշանակ չաջակցեց Հայաստանին՝ անգամ Թուրքիայի բացահայտ միջամտությունը աչքի առաջ ունենալով:Հունաստանի և Կիպրոսի դիրքորոշումը տվյալ դեպքում կապ չունի ընդհանուր արևմտյան կեցվածքի հետ, որովհետև այս երկրները միշտ աջակցել են Հայաստանին՝ ընդհանուր հակաթուրքական կողմնորոշման կոնտեքստում: Մնացած բոլոր արևմտյան երկրների դիրքորոշումներում Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի հավասարության նշան դրվեց: Սա է օրվա իշխանության երկամյա արևմտամետ կուրսի,Ալիևի հետ քաղաքակիրթ-վերելակային երկխոսության, Թուրքիայի սպառնալիքներին չհակադարձելու, ռուսների և իրանցիների ոտքերի առջև պարբերաբար թքելու, հետո սեփական թքածը նույն պարբերականությամբ վախեցած լիզելու արդյունքը:

Եվ վերջապես Արցախը: Բանակցային գործընթացում ստեղծված ողորմելի իրավիճակի մատնանշումը նախագահ Քոչարյանի կողմից, նույն հայտնի շրջանակների առանձնակի կատաղությունն է հարուցել: Բայց ումի՞ց են նեղանում «քայլարաստները»: Փաստ է, որ անցնող երկու տարիներին գործող իշխանությունը հրաժարվել է նախորդ հայեցակարգից, գործնականում զրոյացնելով նախկինում առկա հայկական ձեռքբերումները, երբ հայկական կողմի առանցքային պահանջը մշտապես եղել է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի անվերապահ ճանաչումը: Այն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը՝ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ: Այսօրվա վարչախումբը, հրաժարվելով բանակցային գործընթացում հայկական դիրքորոշման ժառանգականությունը ապահովելու նախագահ Քոչարյանի նշած կոնցեպցիայից, հայտարարեց ամեն ինչ սեփական էջից սկսելու մասին: Արդյունքում մի կողմից հնչցվել է, թե «Արցախը Հայաստան է և վերջ», մյուս կողմից Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական լեքսիկոնից փաստացի դուրս են մղվել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններ» հասկացությունները: Պաշտոնական Երևանը արդեն երկու տարի օգտագործում է «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ» անորոշ ու անհասկանալի ինչ որ ձևակերպում ,որի արդյունքում էլ Ադրբեջանին հաջողվել է միջնորդների մոտ առաջ մղել «Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ի վերաբերյալ վաղուց նախապատրաստված, բայց երբևէ կիրառում չստացած թեզը: Սա է իրավացիորեն մատնանշել նախագահ Քոչարյանը և դա հերքող որևէ հիմնավոր փաստարկ իշխանամերձ շրջանակների կողմից չի բերվում՝ անձնական վիրավորանքներից, լուտանքներից և տարրական դպրոցի մակարդակի «մտավարժանքներից» բացի: Իշխանությունը պահելու տենդուվ բռնված ոհմակը սկսել է գիտակցել, որ կերակրատաշտը կորցնելու պահը մոտենում է և իր պատկերացմամբ փորձում է դիմադրել: Բայց դա անհույս դիմադրություն է: Կորոնավիրուսի թեմային հատուկ չեմ անդրադառնու, որովհետև սա արդեն հստակ քրեաիրավական պատասխանատվություն ենթադրող խնդիր է, ոչ հեռու ապագայում կոնկրետ մարդիկ կանչվելու պատասխանատվության՝ գրեթե հազար մահերի համար և երկար ժամանակով հայտնվելու են ճաղերի ետևում:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ՝ Արամ Հարությունյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan