Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
28
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Թումանյան փողոցում ապամոնտաժվում են առողջ և կանաչած ծառերը (տեսանյութ) Ինչո՞ւ է կարողանում Փաշինյանը պահպանել սեփական իշխանությունը այսչափ արհավիրքներից հետո Crocus City Hall-ում կատարվածի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան. Բորտնիկով Պատերազմ Արցախում
Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Փաշինյանը հանձնել է Արցախը՝ հանուն ՀՀ տարածքով թուրքական գազատարի ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան. Տեսանյութ

«Աննա, ես քեզ պետք է քառորդ միլիոն դոլար փոխանցեմ մեր զինվորների համար». Աննա Հակոբյանը լավ լուր է հայտնել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, ամերիկահայ գործարար, «PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանի հետ:

Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է.

«Հուլիսի 15-ի երեկոյան պայմանավորվել էի հեռախոսազրույց ունենալ «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, ամերիկահայ գործարար, «PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանի հետ:

Սակայն, ինչպես հաճախ պատահում է բազմազավակ մայրիկների հետ, երեխաների խնամք, ճաշ, տնային այլ հոգսեր… գործով ընկած մոռացել էի հեռախոսազրույցի մասին:

Պայմանավորված ժամից մեկ ժամ անց ինքս զանգահարեցի պարոն Բաղումյանին, ներողություն խնդրելու եւ հարցնելու, թե ինչի մասին պետք է խոսեինք:

Եւ որքան մեծ էր իմ զարմանքը, երբ հեռախոսի այն կողմից լսեցի հետեւյալ տեքստը.

«Աննա, ես քեզ պետք է քառորդ միլիոն դոլար փոխանցեմ մեր զինվորների, մեր պաշտպանների համար»:

Դա հուլիսի 15-ն էր, այսինքն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շրջանը:

Ցանկացած այլ օր, այս խոսքերը կընկալվեին որպես հերթական բարեգործություն, գնահատելի նախաձեռնություն:

Սակայն այդ պահին դրանք անգնահատելի էին, որովհետեւ ոչ այնքան ֆինանսական նշանակություն ունեին, որքան բարոյահոգեբանական: Չեք պատկերացնի, թե որքան կարեւոր է նման պահի թիկունքին ուժ, հենարան, աջակցություն զգալը:

Ես, իհարկե, պարոն Բաղումյանին շնորհակալություն հայտնեցի, թեեւ վստահ եմ` բառերով այդպես էլ չկարողացա արտահայտել զգացածս: Առաջարկեցի հետեւյալը, որ մենք կմտածենք տարբեր ծրագրեր, իրեն կներկայացնենք, եւ ինքը կընտրի, թե կոնկրետ ինչ եղանակով մեր պաշտպաններին հասնի այդ գումարը:

Պարոն Բաղումյանի պատասխանը այնքան պարտավորեցնող էր: Նա ասաց, որ իրեն ոչինչ ներկայացնելու կարիք չկա, ինքը վստահում է ինձ եւ 250 հազար դոլարը շուտով կփոխանցի հիմնադրամին` հայրենիքի պաշտպաններին հասցեագրելու համար:

Շնորհակալություն, պարոն Բաղումյան, խորին շնորհկալություն:

Հ.Գ. Իմ քայլը հիմնադրամում այժմ քննարկում ենք, թե կոնկրետ ինչ ուղղություն ընտրենք այդ գումարը զինվորներին եւ սպաներին հասցնելու համար:

Առաջիկայում այս մասին ավելի հանգամանալից տեղեկատվություն կլինի:

Լուսանկարը` 2019 թվականի»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan