Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց»
25
Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Պատերազմ Արցախում
Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ

Արգենտինայում ՀՀ դեսպանն անդրադարձել է ԼՂ հակամարտության ծագմանը

Արգենտինայում (համատեղության կարգով՝ Ուրուգվայում, Չիլիում, Պերուում, Պարագվայում) ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը հարցազրույց է տվել La Nación պարագվայական օրաթերթին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցազրույցի նախաբանում  նշվում է, որ հուլիսի 12-ից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման արդյունքում լարված իրավիճակ է գրանցվել Հայաստանի հյուսիս-արևելքում: «La Nación»- ի հետ հարցազրույցի ընթացքում դեսպան Էսթերա Մկրտումյանն անդրադարձել է հակամարտության ծագմանը և նշել, որ ստեղծված իրավիճակը սպառնում է ոչ միայն հակամարտության մեջ ներգրավված երկրների, այլև ողջ Մերձավոր Արևելքի կայունությանը:

Հարց. Ի՞նչպես է ծագել հակամարտությունը, որի արդյունքում հայկական գյուղերը նոր հարձակման են ենթարկվել:
Էսթերա Մկրտումյան. Հակամարտությունը սկսվել է Խորհրդային միության փլուզումից տարիներ առաջ: 1988թ.-ի փետրվարին Հարավային Կովկասի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Գերագույն խորհուրդը սահմանադրական որոշում կայացրեց` Խորհրդային Ադրբեջանի իրավասությունից Խորհրդային Հայաստանի իրավասության տակ անցնելու պահանջով: Այդ ինքնավար մարզի բնակչությունը հիմնականում հայ քրիստոնյաներ էին: Հազարամյակներ շարունակ այս շրջանում հայերը մեծամասնություն են եղել: Ադրբեջանի բռնի արձագանքն ողջ երկրի տարածքում հանգեցրեց հայ քրիստոնյաների նկատմամբ էթնիկ զտման և ցեղասպանության հեռանկարով մի շարք հետապնդումների և ջարդերի: Ադրբեջանը, որի բնակչությունը թուրքական ինքնություն ունի, դավանում է իսլամ և կրում է նույն լեզուն ու մշակույթն ինչ Թուրքիան, մշտապես վայելում է վերջինիս անվերապահ աջակցությունը: Հայերը, հանուն իրենց ինքնորոշման իրավունքի, ոտքի ելան իրենց շրջանի ինքնապաշտպանության համար և կարողացան հռչակել Լեռնային Ղարաբաղի անկախությունը 1991թ.-ի սեպտեմբերի 2-ին` ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ: Սկսվեց պատերազմ, որի պատճառով հազարավոր մարդիկ զոհվեցին, և դրանից հետո, 1994թ.-ի մայիսին Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը ստորագրեցին զինադադարի պայմանագիր, որը վերահսկվում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից: Այդ նույն կազմակերպությունը հիմնեց Մինսկի խումբը` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի` որպես ԵՄ ներկայացուցչի համանախագահությամբ, որն ավելի քան 25 շարունակ մեծ ջանքեր է ներդնում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների վարման համար: Մյուս կողմից, սա միակ հակամարտությունն է, որի բանակցային գործընթացում ներգրավված են ՄԱԿ-ի միջազգային մանդատով օժտված և վերջինիս հովանու ներքո գործող միջնորդ կազմակերպությունները: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը, իր պատերազմական հռետորաբանության և սպառազինման մրցավազքին զուգահեռ, մշտապես խախտում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի շուրջ հրադադարը: Սակայն հուլիսի 12-ից Ադրբեջանի հարձակումներն ուղղված են Հայաստանի հետ անմիջական սահմաններին, Տավուշի մարզում` հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Հարց. Կա արդյո՞ք Հայաստանի ատոմակայանի վրա հարձակման սպառնալիք:
Էսթերա Մկրտումյան. Այո, թեև կարող է անհավանական թվալ: Ատոմակայանների վրա հարձակման սպառնալիքի նախադեպեր չկան, քանի որ նման աղբյուրները ծառայում են էլեկտրական էներգիայի արտադրության համար: Զուտ պատկերացում կազմելով թե ինչպիսին կլինի նման հարձակման հետևանքով բնապահպանական և մարդասիրական աղետը` միջազգային հանրությունը խիստ մտահոգված է Ադրբեջանի պաշտպանության նախարության սպառնալիքների առումով: Այդ երկիրը կանգնած է ներքին լուրջ խնդիրների առաջ: Այն կառավարվում է դինաստիայի ռեժիմով, որը չի հարգում ժողովրդավարության և մարդու իրավունքների կանոնները, իսկ եկամտի հիմնական աղբյուրի` նավթի գնի անկման արդյունքում ի հայտ եկած տնտեսական խնդիրները հանգեցրել են նրան, որ երկրի ղեկավարությունը ժողովրդական դժգոհության ալիքը շեղում է դեպի արտաքին այնպիսի խնդիրներ, որոնք խթանում են ազգայնական տրամադրությունները:

 

Հարց. Կան արդյո՞ք իրավիճակի էսկալացիայի մտավախություններ:
Էսթերա Մկրտումյան. Զինված ուժերի տրամադրության տակ առկա ամենաժամանակակից զինատեսակները միջազգային հանրության մոտ մշտապես մտավախություն են առաջացնում իրավիճակի առավել սրման առումով: Խնդիրն առավել սուր է Թուրքիայի բացահայտ աջակցությամբ. վերջինս, իր նախագահի, ինչպես նաև արտաքին գործերի և պաշտպանության նախարարների միջոցով վերահաստատել է Ադրբեջանին իր լիակատար և անվերապահ համերաշխությունը: Պետք չէ մոռանալ, որ Թուրքիան իրականացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` կոտորելով մեկ միլիոն հայ քրիստոնյաների. մարդկության դեմ հանցագործություն, որը մինչ օրս Թուրքիան չի ճանաչել:

 

Հարց. Ինչպե՞ս կարող եք բացատրել ռազմական այդ ներխուժումը Կովիդ-19 համավարակի համատեքստում:
Էսթերա Մկրտումյան. Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ամբողջովին հակասում են ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում ողջ աշխարհում համընդհանուր հրադադար հաստատելու վերաբերյալ վերջերս արված կոչին: Միջազգային հանրությունը, որին ներկայացնում է Մինսկի խումբը, համանախագահող երկրների ակտիվ մասնակցությամբ զգալի ջանքեր է գործադրում` ի նպաստ ռազմական գործողությունների դադարեցման: Ֆրանցիսկոս Պապը նույնպես կոչ է արել խաղաղություն հաստատել հայ-ադրբեջանական սահմանին:

Հարց. Ո՞րն այս ճգնաժամի հետ կապված է Դոնալդ Թրամփի դիրքորոշումը:
Էսթերա Մկրտումյան. Դիրքորոշումներն անձնական չեն, սակայն այն երեք երկրները, որոնք հանդես են գալիս որպես միջնորդ խաղաղ բանակցություններում, այդ թվում՝ ԱՄՆ-ն, լիովին միակարծիք են հակամարտության կարգավորմանը միայն խաղաղ միջոցներով հասնելու անհրաժեշտության առումով` պահպանելով երեք հիմնարար սկզբունքները` խուսափել ուժի կիրառման սպառնալիքներից և ուժի կիրառումից, հարգել ինքնորոշման և տարածքային ամբողջականության իրավունքները:

 

Հարց. Այս հակամարտությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանում:
Էսթերա Մկրտումյան. Այս հակամարտությունը սպառնում է ոչ միայն ներգրավված երկրների, այլ նաև ողջ տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի անվտանգության հաստատմանը: Սա նաև Թուրքիայի ռազմաքաղաքական ծավալապաշտական քաղաքականության մաս է կազմում, քանի որ վերջինս ոչ միայն ռազմական գործողություններ է իրականացրել հարևան երկու երկրներում, ինչպիսիք են Սիրիան և Իրաքը, այլ նաև վերջերս զինված ուժեր է ուղարկել Լիբիա` այդպիսով ապակայունացնելով Միջերկրական ծովի արևելյան հատվածը: Հակամարտության հետևանքները կախված են իրավասու մարմինների կողմից՝ հետագայում անկանխատեսելի հետևանքներով հակամարտութան ծավալումից խուսափելուն ուղղված ջանքերից:

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan