Մենք դիմադրելու ենք բոլորս միասին. Էմանուել Մակրոն Մեքենան, որով հիվանդանոց են տեղափոխել վիրավոր լրագրողներին. Լոսանկարներ Տգիտության հեղափոխական չարաշահում. Լուսանկար
1
Մեր խնդիրը պաշտպանվելն է, քանի որ Ադրբեջանը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ․ ՀՀ վարչապետ Այժմ առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր․ Շուշան Ստեփանյան. Տեսանյութ ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությանը ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցված ինքնաթիռները եղել են ՍՈւ-25, իսկ ուղղաթիռները՝ ՄԻ-24 տիպի. ՊԲ Սրանք գիտեին` օդուժը ամեն մեկի խելքի բանն է. ադրբեջանական օդուժն առանց Թուրքիայի աջակցության որևէ որակ չունի. Արծրուն Հովհաննիսյան ՀՐԱՏԱՊ. Մակրոն. Ֆրանսիան ունի Ղարաբաղյան մարտերում թուրք իսլամիստների մասնակցությունն ապացուցող փաստեր ՇՏԱՊ. Պուտինը, Թրամփը և Մակրոնը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն են կատարել ԲԱՑԱՌԻԿ. Սիրիացի և թուրք գրոհայիները ադրբեջանական բանակի ռազմական զգեստով պատրաստվում են մարտական գործողությունների Առաջնագծում մարտերը թեժանում են. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը. Տեսանյութ Շուշան Ստեփանյան. Լավ լուր, ոչնչացված է ևս 130 զինվոր, 3 ՏՕՍ, 13 ԱԹՍ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
ԱՀ նախագահը տիկնոջ հետ այցելել է ՊԲ զինվորական հոսպիտալ Այսօր ՊԲ ոչնչացրած թշնամական 3 ռազմական օդանավերից 1-ի ոչնչացման կադրերը Մեր խնդիրը պաշտպանվելն է, քանի որ Ադրբեջանը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ․ ՀՀ վարչապետ Այժմ առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր․ Շուշան Ստեփանյան. Տեսանյութ ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությանը Ֆրանսիան խիստ անհանգստացած է իրավիճակի լարվածությամբ և ուշադրությամբ հետևում է զարգացումներին․ Դ. Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցված ինքնաթիռները եղել են ՍՈւ-25, իսկ ուղղաթիռները՝ ՄԻ-24 տիպի. ՊԲ Մենք դիմադրելու ենք բոլորս միասին. Էմանուել Մակրոն Սրանք գիտեին` օդուժը ամեն մեկի խելքի բանն է. ադրբեջանական օդուժն առանց Թուրքիայի աջակցության որևէ որակ չունի. Արծրուն Հովհաննիսյան Ո՞վ ձմերուկ դրեց Թուրքիայի թևերի տակ ՀՐԱՏԱՊ. Մակրոն. Ֆրանսիան ունի Ղարաբաղյան մարտերում թուրք իսլամիստների մասնակցությունն ապացուցող փաստեր Ադրբեջանը լրատվամիջոցների մեր գործընկերներին միտումնավոր է թիրախավորել. Լուսանկար Թշնամու ոչնչացված զինծառայողների «վերջին հիշատակները»․ Շուշի հասնելու «դրոշախոստումը» մնաց անկատար. Լուսանկարներ Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի ԲԿ-ում. Տեսանյութ Մեքենան, որով հիվանդանոց են տեղափոխել վիրավոր լրագրողներին. Լոսանկարներ «Եթե Ռուսաստանը չզսպի Թուրքիային, ապա ոչ միայն Ադրբեջանը, այլև Ղրիմը թուրքական նահանգ կդառնան». Մարգարիտա Սիմոնյան Իրանում համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համազարկի հետևանքով Փարվիզխանլու գյուղում վիրավորվել է 6 տարեկան երեխա Խաղաղության կոչ էինք անում` չսեղմեցին մեր ձեռքը. նորմալ է, որ հիմա հուզված են. Աննա Հակոբյան. Լուսանկար ՇՏԱՊ. Պուտինը, Թրամփը և Մակրոնը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն են կատարել Էրդողանը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԼՂ-ում կրակի դադարեցման վերաբերյալ կոչերը Ընթացող պատերազմի ժամանակ վարչապետի մակարդակով բանակցային ֆորմատ քննարկելու ժամանակը չէ Ադրբեջանական 3 արկ ընկել է Իրանի տարածքում․ կան վիրավորներ «Ադրբեջանական կողմը ոչնչացրել է սեփական ստորաբաժանումը». Դ. Թորոսյան Խուսափեք զորակոչից, եթե արդեն զորակոչվել եք, հանձնվեք հայերին. Արցախի ԱԺ-ի կոչը՝ Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին Սերգեյ Նեւերովի անդրադարձը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը Ինչու՞ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց ցեղասպանությունը. ՀՀ վարչապետ Շուտով կլինի Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը Արցախի հարցով. Պուտին. Լուսանկար Արցախում վիրավորվել է 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը Արցախում սպասվում են տեղումներ, Կասպից ծովից ներթափանցող ՍԹՍ-ների, ուղղաթիռների և ինքնաթիռների տեսքով Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահի հետ Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան. Al Arabiya Չհասցրի գրեմ 2, դարձավ 3 ինքնաթիռ. Հովհաննիսյան Մարտունիում օտարերկրացի և հայ լրագրողներ են վիրավորվել Միխեիլ Սաակաշվիլին զրկվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից «Дождь» հեռուստաալիքի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին կրակահերթի տակ է ընկել Լեռնային Ղարաբաղում Մեր հայերը պատերազմի մեջ են, դա կկոտրեր քո սիրտը. Սեդա Ազնավուրը Շառլ Ազնավուրին նվիրված գրառում է արել Արցախում վիրավորվել է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը Տգիտության հեղափոխական չարաշահում. Լուսանկար Հայերի մարտական ​​ոգին, հայրենի երկիրը պաշտպանելու պատրաստակամությունը տպավորիչ է. Օլեքսանդր Բոժկո Ադրբեջանցիները Հադրութին հարվածեցին հրետանիով․ Ա․ Հովհաննիսյան Ադրբեջանում «բացահայտված ռուս գործակալը» երգիչ Էմին Ագալարովի աներն է. Լուսանկարներ Հայտնի է ադրբեջանական ՏՈՍ-1 ծանր հրանետային համակարգի տեղադիրքը. այն օկուպացված Լենինավան գյուղում է. Լուսանկար «Ներքաղաքական օրակարգը սառեցված է». Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի դեսպանին «Կեցցեʹ անկախ Արցախը». իսպանացի պատգամավորների ակցիան Այն քաղաքացիները, ովքեր մոբիլիզացիայի շրջանակներում ենթակա են կցագրման տարածքային զինվորական կոմիսարիատներում, մարտական գործողություններին կարող են մասնակցել բացառապես այդ ճանապարհով․ ԱԱԾ Թուրքիայի մեջլիսի նախագահն անդրադարձել է Թուրքիայի հայ քաղաքացիներին թիրախավորելու լուրերին Մարտունիում վիրավորվել է ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրող Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է փաստահավաք առաքելության առաջին փուլի արդյունքները Լիբիայից վարձկանները Բաքու են մեկնում Վրաստանի օդային տարածքով... Օնլայն տաքսիների վարորդները գնացել են ճակատ

Նուրհան Սոյկանի նշանակումը սադրանք է իրավական պետության նկատմամբ եւ պետք է չեղարկվի. Գերմանացի պատգամավոր

ԳԴՀ ԱԳՆ մշակութային քաղաքականության վարչության Կրոնների միջեւ համակեցության հարցերով բաժնի խորհրդական է նշանակվել Գերմանիայում Մահմեդականների կենտրոնական խորհրդի (ՄԿԽ) նախագահի տեղակալ Նուրհան Սոյկանը: Վերջինս 2016թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի բանաձեւի ընդունմանը նվիրված քննարկումների ընթացքում ընդգծված կերպով դեմ է արտահայտվել: Փոխանցում է NEWS.am-ը:

ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ալբերտ Վայլերը (ՔԴՄ) եւ Թիլ Մանսմանը (ԱԴԿ) հանդես են եկել հայտարարություններով՝ հայտնելով իրենց խորին մտահոգությունը նշանակման կապակցությամբ: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունների բովանդակությունը եւ կից ուղարկում բնօրինակները։ Խնդրում ենք հրապարակելիս հղում չանել ԱԳՆ-ին կամ դեսպանությանը։

Ալբերտ Վայլերի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ պատգամավորն անհանգստացած է Գերմանիայում ՄԿԽ նախագահի տեղակալի՝ Գերմանիայի դաշնային արտգործնախարարությունում խորհրդականի պաշտոնում նշանակման կապակցությամբ:

Որպես գերմանահարավկովկասյան խորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահ՝ Վայլերը բնութագրում է այս նշանակումը որպես գերմանահայկական հարաբերությունների զարգացման հարցում վտանգավոր. «Հայոց ցեղասպանության բանաձեւի նպատակն էր նաեւ խրախուսել Թուրքիային՝ անցյալի եւ սեփական պատմությանն առերեսվելու, ճանաչելու եւ այն մշակելու: Տիկին Սոյկանը բացահայտորեն քննադատել է այս բանաձեւը, եւ նա՝ որպես կառավարության համակարգում խորհրդական, կարող է խոչընդոտել ակնկալվող հաշտեցմանն ու ճանաչմանը, ինչը չի համապատասխանում դաշնային կառավարության նպատակներին»:

Վայլերը նաեւ հղում է կատարել ՄԿԽ գործունեության մեջ առկա բոլորին հայտնի ԳԴՀ Սահմանադրությանը հակասող կապերին: Դաշնային արտաքին գործերի նախարարությունը կարեւոր պետական կառույց է եւ չպետք է իր շարքերում հանդուրժի մահմեդական-ազգայնական կամ հակասահմանադրական շեշտադրումներ:

«Այսօր, մենք ցավոք ականատես ենք լինում նրան, թե ինչպես է Թուրքիան, Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելով ջնջում Թուրքիայում քրիստոնեական մշակույթը՝ մահմեդական ազգայնականության շահերին ծառայեցնելու նպատակով: Այսօրինակ մտահոգիչ զարգացումները՝ Դաշնային արտգործնախարարության այս որոշումը, սադրանք է մեր ազատ ժողովրդավարական հիմնարար արժեքների եւ իրավական պետության նկատմամբ եւ պետք է չեղարկվի: Այս առնչությամբ ես կդիմեմ մեր արտաքին գործերի նախարարին»,- հավելել է Ա. Վայլերը:

Իր հերթին, Թիլ Մանսմանը նշում է, որ այս նշանակումը մտահոգիչ է հայ-գերմանական հարաբերությունների համար: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ 2016թ. Բունդեսթագի կողմից միայն մեկ դեմ եւ մեկ ձեռնպահ ձայներով ընդունված բանաձեւում 1915թ. Օսմանյան Կայսրությունում հայերի նկատմամբ բնաջնջումը որակվում է որպես ցեղասպանություն: Բանաձեւը նաեւ Գերմանիայի պատասխանատվության հարցն է բարձրացնում: «Նրանց ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած զանգվածային ոչնչացումների, էթնիկ զտումների, տեղահանությունների եւ ցեղասպանությունների շարքում ուրույն տեղ է զբաղեցնում»:

Սա անհանգստացնում է թուրքական իշխանություններին, քանի որ Թուրքիան, ի հեճուկս առկա փաստերի, վիճելի է համարում հայ ժողովրդի տեղահանություններն ու հետապնդումները որպես ցեղասպանություն որակելը:

Թ. Մանսմաննի պաշտոնական հաղորդագրությունում նշվում է նաեւ, որ Նուրհան Սոյկանը «Մահմեդականները Միությունում» աշխատանքային խմբի հիմնադրման կապակցությամբ իր ելույթում քննադատել է բանաձեւը եւ վարկաբեկել թուրքական ծագում ունեցող պատգամավորներին, որոնք կողմ էին քվեարկել այդ բանաձեւին: Նրա տեսանկյունից՝ բանաձեւը թուլացրել է գերմանական քաղաքականության նկատմամբ թուրքական ծագում ունեցող բազմաթիվ մարդկանց վստահությունը: Դաշնային Արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել բանաձեւի վերաբերյալ Սոյկանի այս քննադատությանը:

Սոյկանը՝ որպես Գերմանիայում մահմեդական համայնքի ներկայացուցիչ, գիտակցված է ընտրվել ԱԳՆ-ի կողմից այդ պաշտոնում: Մահմեդականների կենտրոնական խորհրդի խոշորագույն միությունը, որի փոխնախագահն է Սոյկանը, ընդհանուր առմամբ, «Եվրոպայում թուրք-իսլամական մշակութային միության» (Atib) անդամ կազմակերպություն է, որը ԳԴՀ Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության (հակահետախուզության) կողմից որակվել է որպես թուրք ազգայնական Գորշ գայլերի աջակողմյան ծայրահեղական շարժում: Բացի այն, որ շուրջ 20.000 անդամ ունեցող Մահմեդականների կենտրոնական խորհուրդը Գերմանիայում բնակվող շուրջ 4,5 մլն մահմեդականների միայն մի փոքր հատվածն է ներկայացնում, նրա անդամների բազմաթիվ միություններ կապված են «Մահմեդական եղբայրների» հետ:

Թիլ Մանսմաննը շարունակում է, որ ԳԴՀ ԱԳՆ-ն պետք է ուշադրություն դարձնի նրան, որ խորհրդականների ընտրության հարցում պաշտպանվի ժողովրդավարության եւ իրավական պետության սկզբունքը եւ որեւէ սատարում չլինի ազգայնական կամ հակասահմանադրական նարատիվներին: Քանի դեռ իր կապն «Atib»-ի հետ Մահմեդականների կենտրոնական խորհուրդը չի հստակեցրել, վերջինիս որեւէ ներկայացուցիչ չպետք է դառնա կառավարության խորհրդական»,- պահանջել է Թ. Մանսմաննը:

Պատգամավորի վստահեցմամբ. «Հայոց ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի պատմական մեղսակցության ընդունումը կարեւոր քայլ էր պատմությունից դասեր քաղելու ուղղությամբ: Գերմանահայկական հարաբերությունների ամրապնդումը շարունակում է մնալ Գերմանիայի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը, իսկ Սոյկանի նման անձնավորությունը վտանգում է այն»:

Հավելենք, որ Սոյկանի նշանակումը քննադատաբար եւ անհանգստացնող է մեկնաբանվել նաեւ գերմանական մամուլում, օրինակ, «Welt» օրաթերթում  եւ իշխող ՔԴՄ կուսակցության առանձին պատգամավորների կողմից: Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանն այս կապակցությամբ նույնպես պաշտոնական նամակ է հասցեագրել ԳԴՀ ԱԳ նախարարին:

NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan