Կարսում եղբայրներն Արաքս գետից 2 մետր երկարությամբ և 45 կգ քաշով լոքո են բռնել. Լուսանկար

Դիտել նաև
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնում է Թուրքիա
Ռուսաստանը մտադիր է առաջ մղել Անդրկովկասում «3+3» պլատֆորմի աշխատանքը. ՌԴ ԱԳՆ
Թուրքիան ԱՄՆ-ից ոչ կործանիչներ է ստացել, ոչ էլ դրանց համար վճարած փողերը. Էրդողան
Վահան Կոստանյանը համակարգելու է Թուրքիայի ուղղությունը
Գերմանական ամսագրի շապիկին՝ «Հրահրիչ Էրդողան»
Ներկայիս Թուրքիայի արևելքում գտնվող Կարս քաղաքում ձկնորս եղբայրները Արաքս գետից 2 մետր երկարությամբ և 45 կգ քաշով հսկա լոքո ձուկ են բռնել, գրում է haberler.com-ը։
Այն որսալուց հետո եղբայրները ձկան հետ լուսանկարվել են Կարսի հայկական Քարե կամուրջի (նաև`Վարդանի կամուրջ) վրա։
Ձկնորսների խոսքով՝ տեղանքում մարդիկ, որոնք նկատել են իրենց բռնած լոքո ձուկը, «մրցել են միմյանց հետ՝ ձկան հետ լուսանկարվելու համար»։
Նշվում է, որ լոքոն Կարսի շրջակայքում տարածված ձկնատեսակներից է։
Ձկնորսների խոսքով՝ իրենց պատրաստած ձկնորսական կարթերով կարող են որսալ 45-50 կգ քաշով ձկներ։





