Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
28
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Թումանյան փողոցում ապամոնտաժվում են առողջ և կանաչած ծառերը (տեսանյութ) Ինչո՞ւ է կարողանում Փաշինյանը պահպանել սեփական իշխանությունը այսչափ արհավիրքներից հետո Crocus City Hall-ում կատարվածի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան. Բորտնիկով Պատերազմ Արցախում
Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Փաշինյանը հանձնել է Արցախը՝ հանուն ՀՀ տարածքով թուրքական գազատարի ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան. Տեսանյութ

«Պատերազմից հետո ինչ ուզում ես՝ քարոզիր․ ուզում ես՝ վարդով ներկայացիր, կարող ես կակտուսով ներկայանալ». Արգիշտի Կիվիրյան. Տեսանյութ

«Վերջին տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում առկա են բազմաթիվ խնդիրներ: Այդ խնդիրները նոր չեն սկսվել, դրանք սկսվել են Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, բայց այն ժամանակ որոշակի առումներով պահվում էր հավասարակշռություն: Այդ խնդիրները կտրուկ խորացան Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Եթե այն ժամանակ բազմաթիվ խնդիրներ դժվարությամբ էին լուծումներ գտնում, ապա հիմա, կարելի է ասել՝ որևէ խնդիր լուծում չի գտնում: Ընդհանրապես, կարելի է ասել՝ երկու երկրների քաղաքական իշխանությունների միջև հարաբերություններ չկան, և դա գնալով զգացնել է տալիս»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

Նա ընդգծեց, որ հենց դրա համար է Ռուսաստանը հայտարարում, որ իրենց դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե՝ ՀՀ այս կամ այն իշխանությունը. «Ռուսաստանը դա դարձրել է իր քաղաքականության անքակտելի մասը, որովհետև ի դեմս ՀՀ իշխանությունների՝ չի տեսնում ադեկվատ քաղաքական գործընկեր»:

Ա. Կիվիրյանի խոսքով՝ այս պահին Ռուսաստանը ձեռնարկում է գործողություններ, որպեսզի չեզոքացնի լայնածավալ պատերազմի վտանգը. «Ռուսաստանի շահերից չի բխում, որ իր սահմանի վրա, երբ ինքն ունի խնդիրներ տարբեր տարածաշրջաններում, ստանա ևս մեկ թեժ կետ: Վերջին օրերին իր ողջ գործողությունները վկայում են այն մասին, որ ՌԴ ղեկավարությունը փորձում է տարբեր պետությունների ղեկավարությունների հետ կոնտակտի մեջ մտնելով՝ հասկացնել, որ ինքը թույլ չի տա այստեղ լայնածավալ գործողություններ»:

Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, նա ասաց, որ Էրդողանի Թուրքիան փորձում է է՛լ ավելի խորացնել իր Օսմանյան պրոյեկտը. «Եթե Ալիև ավագը դեռ փորձում էր վարել որոշակի ինքնուրույն քաղաքականություն, Իլհամն իր վարած ոչ հեռանկարային քաղաքականության շնորհիվ Ադրբեջանը Թուրքիայի ավելի մեծ ազդեցության տակ գցեց: Ադրբեջանի պարագայում խաղի մեծ դաշտերը նեղացել և սահմանափակվել են Թուրքիայով, և քանի որ տավուշյան դեպքերի ժամանակ պարտված դուրս եկան, իրենց համար շատ կարևոր է ցույց տալ, որ այդ թուրքական նախագիծն ընդունակ է ապահովել Ադրբեջանի անվտանգությունը: Այս զորավարժությունների հիմնական նպատակն ուղղված է նաև ներքին դաշտին: Այս պահի դրությամբ ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ լայնածավալ ռազմական գործողությունների, իսկ ընդհանրապես, ակնհայտ է, որ ինքը միշտ ձգտելու է լայնածավալ գործողությունների: Գլոբալ առումով նման ցանկություն չունի նաև Թուրքիան, որովհետև Թուրքիան էլ բազմաթիվ տարածաշրջաններում խրված է բազմաթիվ կոնֆլիկտների մեջ»:

Խոսելով տավուշյան մարտերի մասին, նա ընդգծեց, որ այս պահին Հայաստանում մի խայտառակ իրավիճակ է, երբ Նիկոլ Փաշինյանը մի կողմից՝ անցյալի ռազմական գործիչներին փորձում է դատել, սակայն այդ գործիչների զավակների հաղթանակը փորձում է վերագրել իրեն:

«Եթե դուք նայեք երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը՝ դա թռիչք է մի կետից մեկ այլ կետ՝ մեկ մի բան է հայտարարում, մեկ՝ մեկ այլ բան: Բանակը վարում է ռազմական գործողություններ, իր ընտանիքի անդամները խաղաղություն են քարոզում. Աբսուրդ է, չէ՞, երբ ռազմական գործողությունների ժամանակ անձին փորձում ես խաղաղություն քարոզել: Խաղաղություն քարոզում են, երբ պատերազմը ողջ ծավալով ավարտված է և ստորագրված է համապատասխան պայմանագիր: Բոլոր հարցերը երբ լուծված են՝ դրանից հետո ինչ ուզում ես՝ քարոզիր՝ վարդով ներկայացիր, կարող ես կակտուսով ներկայանալ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է դիվանագիտական մեկ գիծ ունենալ, որ աշխարհը հասկանա, թե ի վերջո Հայաստանի  ղեկավարության ուզածն ինչ է:

Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին, նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի համար ցանկացած կառույց, որը չի ենթարկվում իրեն, պետք է կազմաքանդվի. «Նիկոլ Փաշինյանը մի կողմից՝ պետք է կազմաքանդի բոլոր կուսակցությունները և խմբերը, որոնք իրեն չեն ենթարկվում, և մյուս կողմից՝ ամեն գնով թույլ չի տա, որպեսզի ստեղծվեն քաղաքական իրեն ոչ ենթակա մեծ միավորներ: Հենց դրա համար, վերջիվերջո, ԱԱԾ պետ նշանակվեց մի երիտասարդ, որի միակ գործառույթն անվերապահորեն Նիկոլ Փաշինյանի ցանկացած քմահաճույք կատարելն է: Տարբեր ձևերով փորձելու են իրենց ոչ հաճո անձանց և խմբերին չեզոքացնել՝ հիմնականում օգտագործելով ԱԱԾ տեղեկատվական բազան և շանտաժի ենթարկելով այս կամ այն անձին: ԲՀԿ-ից մեկ հոգի դուրս եկավ, և ակնհայտորեն, նրանք աշխատում են նաև այլ մարդկանց վրա»:

Մանրամասները` տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan