Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Պատերազմ Արցախում
Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)

ԿԳՄՍՆ-ի նախագծերում պահպանված չեն թե՛ պատմագիտական, թե՛ մանկավարժական-մեթոդական սկզբունքներն ու նորմերը. ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի հայտարարությունը

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնը ներկայացրել է հանրակրթական «Հայոց պատմություն» առարկայի և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացների ուսումնառության հայեցակարգի նախագծի վերաբերյալ ամբիոնի նիստի որոշումը՝ ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյանի ստորագրությամբ:

«Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության հայեցակարգի մշակումն ու ուսումնական գործընթացի մեջ ներառումն այսօր իսկապես կարևոր խնդիր է, որն անհրաժեշտ է իրականացնել պատմական հավաստի սկզբնաղբյուրների, նորահայյտ փաստերի, դրանց հիման վրա տասնամյակներ շարունակ հայ և այլազգի առաջատար ու մեծանուն պատմաբանների, արևելագետների, լեզվաբանների, հնագետների և ազգաբանների մշակած գիտական հիմնարար աշխատությունների, թեզերի ու հիմնադրույթների օգտագործումով` ներառելով նաև առարկայի դասավանդման արդի մեթոդներ՝ հաշվի առնելով աշակերտների տարիքային առանձնահատկությունները:

Ուզում ենք կարծել, որ հենց այդպիսի նպատակ են փորձել որդեգրել նաև «Հայոց պատմություն» և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացների ուսումնառության հայեցակարգի քննարկման ներկայացված նախագծերի հեղինակները: Միևնույն ժամանակ գտնում ենք, որ հապշտապ, մեկուսի, հավակնոտ, ինչ-որ տեղ ինքնագլուխ կերպով կազմված նման «հայեցակարգի» բացթողումներն այնքան ակնհայտ են, որ խնդիրն իրականացնելու համար մասնագիտական խորը գիտելիքներ, երկարամյա մանկավարժական աշխատանքի փորձ և պատմական իրադարձություններն ու անցքերը հաջորդաբար հայեցի շարադրելու հմտություններ ունեցող մասնագետների ներգրավման ու խորհրդատվության առաջնահերթ կարիք ունեն: Հայեցակարգերում, հատկապես «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացի պարագայում, բացարձակապես հաշվի առնված չեն սովորողների տարիքային առանձնահատկությունները: Տպավորություն է ստեղծվում, որ հեղինակները բազմաթիվ անհասկանալի և խրթին ձևակերպումներով, փորձել են ստեղծել մի խառնաշփոթ՝ նպատակ ունենալով հակակրանք ստեղծել առարկաների նկատմամբ: Այնինչ՝ պետք է լիներ հակառակը:

Չխորանալով և չկենտրոնանալով սույն «հայեցակարգերում»-ում ներկայացված վիճելի և/կամ անստույգ յուրաքանչյուր արտահայտության, եզրույթի, մեկնաբանության և ձևակերպման վրա, ինչը մի-քանի տասնյակ (իսկ մանրամասն ու հիմնավոր քննարկան պարագայում նաև մի-քանի հարյուր) էջ տեքստ կներառեր, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի աշխատակիցները (այդ թվում՝ 2 ակադեմիկոսներ, պատմական գիտությունների 6 դոկտորներ և 10 թեկնածուներ) միաձայն գտնում են, որ ներկայացված նախագիծը կազմված է հապճեպ, միակողմանի և մասնագիտական լուրջ վերամշակման ու հիմնովին վերաշարադրման կարիք ունի: Այն չի համապատասխանում իր գլխավոր նպատակին, ապագայում այս չափորոշիչների հիման վրա գրվելիք դպրոցական դասագրքերը չեն կարող սեր առաջացնել առարկայի նկատմամբ և աշակերտին տալ համակողմանի գիտելիքներ: Քննության ներկայացվող նախագծերում պահպանված չեն թե՛ պատմագիտական և թե՛ մանկավարժական-մեթոդական սկզբունքներն ու նորմերը, որոնց հաշվի չառնելու դեպքում անհնար է ստեղծել հաջողված դպրոցական դասագիրք: Ըստ որում առաջնահերթ պահանջ է, որ նախագիծն իրականացնող խումբը համալրվի Հայոց պատմության տարբեր ժամանակաշրջանների պատմաբան-մեթոդիստներով և ազգաբաններով, ինչպես նաև փորձառու մանկավարժներով:

ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ՝

պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյան

28. 07. 2020 թ.

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan